Ինչպես «գահընկեց անել» Մամիկոն Ասլանյանին. «Լուսավոր Հայաստանը» վաղը հայտարարություն կանի

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացած եւ «Հայկական վերածնունդ»-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի հետ դաշինք կազմած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կառավարությանն ուղղված գրություն է պատրաստում, որով պահանջում է կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը եւ նոր ընտրություններ նշանակել:

Որպես այսպիսի գրության հիմք «Լուսավոր Հայաստանը» համարում է ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը. այդ հոդվածի էությունն այն է, որ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 10-ից հետո մինչ այսօր քվորումի բացակայության պատճառով քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի հաջողել նիստեր անցկացնել: Սա նշանակում է, որ ավագանին շարունակում է աշխատել՝ չունենալով 2017 թվականի համար ընդունված բյուջե:

«Հոկտեմբերի 10-ից հաշված 3 ամիս նիստեր չեն գումարվել: Այդ ընթացքում նաեւ արտահերթ նիստեր են փորձել գումարել, չեն կարողացել: Սա հիմք է՝ ավագանու գործունեության ժամկետը կրճատելու: Իրավաբաններն աշխատում են գրության վրա, փորձում ենք ձեւակերպել մեր պահանջի իրավական հիմնավորումները: Կարծում եմ, վաղը հայտարարություն կանենք, որով կդիմենք մեր մյուս գործընկերներին (ԲՀԿ-ին եւ ՀՎԿ-ին-խմբ.)՝ առաջարկելով քննարկել եւ ստորագրել Կառավարությանն ուղղված գրության տակ»,- մեզ հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ի եւ ՀՎԿ-ի հետ այս պահին կա՞ կոնսենսուս, Մարուքյանը պատասխանեց. «Փաստաթուղթը պատրաստենք, հետո կդիմենք»: Խոսելով Կառավարությունից ունեցած սպասելիքների մասին՝ պատգամավորն ասաց, որ կսպասեն Կառավարության հիմնավորումներին:

«Ամեն ինչի էլ պատրաստ ենք, եթե դիմում ենք, կարծում ենք, որ կա՛մ կմերժեն, կա՛մ կբավարարեն... Որ մերժեն՝ այդ դեպքում կքննարկենք, թե ինչ կարող ենք անել: Տարբերակներ շատ կան»,- եզրափակեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը քաղաքապետի ընտրության ժամանակ պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն:

Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: 

3 ամիս է՝ Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել եւ որոշումներ ընդունել, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու նրա կոալիցիոն գործընկերները բոյկոտում են նիստերը: Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանու մեկ նիստ (հոկտեմբերի 10-ին), որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7550 դիտում

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ