Գույքը հարկելիս պետք է տարբերակել աչքաչափով հարուստներին. «բնիկներն» ու «նորաբնակները» քննադատում  ու հեգնում են միմյանց

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է գույքը հարկել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա, Ազգային ժողովն ընդունեց հունիսի 24-ին:

Կառավարությունը հիմնավորում է՝ անտրամաբանական է շուկայում ունենալ այլ արժեք, սակայն սահմանված լինի դրանից անհամեմատ ցածր կադաստրային արժեք: Քաղաքացիները բողոքում են՝ ինչ էլ դնենք անունը, արդյունքում կրկին ավելանում է մեր հարկային բեռը:

Նախագծի հեղինակները պնդում են՝ դրա համար էլ փոփոխությունը նախատեսված է ներդնել 2021 թվականի հունվարի 1-ից եւ լիովին գործարկել 4 տարվա ընթացքում։ Գույքահարկի որոշման միջակայքերի սանդղակ է ներկայացրել պատգամավոր Արման Եղոյանը:

Ընդունվելուց հետո էլ այս օրենքի փոփոխությունները շարունակում են մնալ հանրային քննակումների առանցքում, թեպետ բուն նախագիծը կարծես թե քիչ մարդ է կարդացել. համենայնդեպս, e-draft.am-ում քվեարկել է 5 անձ՝ 2-ը կողմ, 3-ը՝ դեմ, սակայն սոցիալական ցանցերը դիտարկելիս թվում է՝ օրենքի փոփոխություններին կողմ են միայն դրա հեղինակները:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ օրենքում պետք է նոր փոփոխություններ ու լրացումներ արվեն: ֆեյսբուքի էջում առաջակների իր նախագիծը ներկայացնելով՝ նա նշել է, որ հետխորհրդային Հայաստանում զանազան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով աղքատացող բնակարանատերերից շատերը վաճառել են իրենց սեփականությունը, իսկ աղքատացողներից նրանք, ովքեր անչափելի զոհողություններով կարողացել են պահպանել իրենց գույքը, այդ գույքի հաշվին էլ մասամբ պահպանել են իրենց սոցիալական դիրքը՝ զոհաբերելով սոցիալական նպաստ ստանալու իրենց հնարավորությունը: «Վերջին քսան տարիներին հարստացածները իրենց ձեռք բերած գույքի հարկը վճարել են նույն կադաստրային արժեքի հաշվարկով, ինչ վատ կառավարման հետեւանքով աղքատացածները եւ աղքատացողները: Կարծում ենք, որ Գույքահարկի մասին օրենքում փոփոխություն անելու նախագիծը պետք է հաշվի առնի այս հանգամանքը եւ առնվազն առաջին տասը տարիներին տարբերակի ռեալ հարուստներին կամայական, աչքաչափով կամ ժառանգություն ստացած գույքի հաշվարկով «տեսանելի հարուստ» անվանվողներից: Առաջարկում ենք վերջիններիս համար որպես գույքահարկի հաշվարկային հիմք որոշ ժամանակ, ասենք՝ 10 տարի, պահել կադաստրային արժեքը, իսկ շուկայական արժեքով հաշվարկը տարածել նախ իրական հարուստների վրա… Գտեք երկամտի եւ ունեցվածքի չափման ռեալ մեթոդ: Այլապես բնակարանային գույքով «տեսանելի հարստություն» ունեցող բազմաթիվ աղքատ քաղաքացիներ անխուսափելիորեն ավելի շատ կաղքատանան եւ իրենց վերջին ռեալ ունեցվածքը կրկին կհայտնվի ոչ թե «տեսանելի», այլ միանգամայն ռեալ հարուստների ձեռքին: Չենք կարող հավատալ, որ ներկա իշխանությունը հենց սրան է ձգտում»,- նշել է Խառատյանը:

Նա առաջարկել է հարկման սկզբունքները մշակելիս հաշվի առնել գույքի օգտագործման նպատակը, ձեռքբերման ժամանակը, տարածքի մշակութային առանձնահատկությունը, սեփականատերերի՝ Երկրորդ համաշխարահային պատերազմին եւ Արցախի պատերազմին մասնակցած լինելը:

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սահրատ Պետրոսյանը՝ որպես նշված հարկման հիմք հանդիսացող բարեփոխման մասնակից, իր ֆեյսբուքյան էջում մի շարք նկատառումներ է արել. «Շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան՝ ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ, եւ այլն։ Ավելին, վճարում ենք դեռեւս 2003 թվականի գների համամասնությամբ… Սա պետք է վերանայվեր միանշանակ, ինչը կատարվել է շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման միջոցով՝ 2018-2019 թվականների ընթացքում»,- նշել է նա:

Ըստ նրա՝ թեպետ հարկերն ու տուրքերը (հատկապես տեղական մակարդակով) եկամուտներ ապահովելուց ավելի կարեւոր գործիքներ են համայնքային (կամ քաղաքային) պլանավորման եւ զարգացման համար, սակայն անարդար է դրանք դիտարկել միայն որպես համընդհանուր գանձարան լցնելու աղբյուր: «Սրանով մենք կարող ենք կենտրոնը թեթեւացնել ինչ-ինչ գործառույթներից եւ զարգացնել մեկ այլ համայնք կամ տարածք, եւ հարկային ու տուրքային քաղաքականությունից ավելի լավ գործիք դրա համար դժվար թե կարողանանք մտածել։ Մնում է գիտակցնեք այս ամենն ու խորհրդային վարչական կաբինետային կառավարման տրամաբանությունից անցում կատարենք դեպի ինստիտուցիոնալ հանրային կառավարման։

Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո, սակայն կարծում եմ, որ դրանցում կան մի քանի սկզբունքային բացեր, որոնք դեռ կարելի է շտկել։ Մասնավորապես, չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում, առաջ տանել այս փոփոխությունը՝ հատկապես չվերանայելով շեմի պահպանության ու բարձրացման գաղափարը։

Կադաստրային գնահատմանը վերաբերող օրենքի՝ ԱԺ-ում քննարկմանը Երեւանի կենտրոնում բնակվող թոշակառու տատիկի օրինակը երկար բանավեճի տեղիք տվեց։ Իհարկե, այն ժամանակ կար բանավեճ, կար քննարկում, իսկ վերջին շրջանում ԱԺ-ում կարծես թե քննարկումներ չեն լինում։ Ինչեւէ «տատիկի դեպքի» համար եւս բարձրաձայնվել են մեղմացման գործիքներ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում»,- գրել է Սահրատ Պետրոսյանը՝ արձագանքելով այն գրառումներին, որ երբեմն քաղաքի կենտրոնում թոշակով ապրող տատիկն իր՝ արդեն շատ բարձր գույքահարկով բնակարանը ժառանգություն է ստացել, եւ այդ հարկը խիստ անհամաչափ է լինելու իր թոշակին:

Պետրոսյանի կարծիքով՝ այս նախագիծը ներկայացնելիս կառավարությունը թույլ է տվել մի քանի կոպիտ սխալ. «Կառավարության նիստին հայտարարվեց, որ անշարժ գույքի հարկերն ավելանում են մի քանի անգամ (եթե չեմ սխալվում՝ 3.5), այն դեպքում, երբ մյուս տարի այն ավելանալու է մոտ 50%-ով։ Կամ, մինչեւ հիմա առկա չէ պետական կայքերում առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը։ Հավատացնում եմ, որ երբ ցանկացած «բնիկը» բացահայտեր որ այս պահին վճարում է, օրինակ, 3 հազար դրամ մեկ ամսվա համար, մյուս տարի՝ 4500 դրամ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 12 հազար դրամ, ապա միգուցե մի քիչ զսպվածություն կդրսեւորեր»:

Սակայն օգտատերերից շատերին այս հարկի՝ աստիճանաբար ավելանալու միտքը չի մխիթարում. 1/3 մասով աղքատ երկրի բնակիչների զգալի մասը այս հարկը վճարելու համար պիտի նվազեցնի առանց այդ էլ տարրական պահանջների բավարարմանն ուղղված ծախսերը:

«Գույքահարկը չի կարելի չշաղկապել եկամուտների հետ: Դիցուք տաղանդավոր ֆիզիկոսին կամ արտիստին սովետական պետությունը ընդարձակ բնակարան է տվել, ի՞նչ, նրա այրին տունը վաճառի՞: Եթե նույնիսկ այդպիսիք քիչ են, միեւնույնն է, օրենքը պետք է նախատեսի»,- նշել է Արամ Մկրտչյանը:

«Նախ կառավարությունը պարտավոր է բացատրել ինչու է խոստացված շքեղության հարկի փոխարեն բեռը բաշխվում է մեծամասնությամբ աղքատ բնակչության վրա։ Հետադարձ կապ կառավարության հետ ընդհանրապես չկա, կա գեբելսյան պրոպագանդա, բնիկ-մնիկ ծաղրելով, հայհոյելով տրորում անցնում են»,- գրել է Պարույր Մկրտչյանը։

Նշենք, որ Գույքահարկի օրենքի քննարկումները ֆինանսական հարցերից դեպի հումորային-գեղարվեստական-պատմափիլիսոփայական ուղղությունները շեղվեցին ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Հրանտ Թոխատյանի գրառումից հետո. նա առաջարկել էր երեւանցիներին միանալ իր ֆլեշմոբին՝ սոցցանցի իրենց էջերում նշելով. «ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»։

«Սիրելի բնիկ երեւանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից եւ տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձեւ» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։ Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երեւանի բնիկներին»,- գրել էր Թոխատյանը։

Քննարկումները, թե ովքեր են Երեւանի բնիկները, քանի տարվա կամ քանի սերունդ այստեղ ապրած բնակիչը կարող է համարվել բնիկ, այսօրվա բնակիչներից քանիսը կարող է հավակնել այդ կոչմանը եւ ինչ արտոնությունների կարող է հավակնել Գույքահարկի մասին նոր օրենքով, ծավալվեցին, եւ հարյուրավոր սարկաստիկ եւ քննադատական գրառումների առիթ դարձան:

«Էս որ ասում են՝ ես բնիկ երեւանցի եմ։
Հիշո՞ւմ եք՝ Հովիկ Աբրահամյանը իր որդու մասին ասում էր, որ սա բնիկ Հովիկից է եւ պետք է Արտաշատի քաղաքապետ աշխատի։ Տարոն Մարգարյանը բնիկ (անունը մոռացա) Մարգարյանից էր եւ հավերժ քաղաքապետ էր դարձել։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները զբաղեցնում էին ամենալավ ու ամենայուղոտ պաշտոններն ու հնարավորությունները, քանի որ նրանք բնիկ այդ պաշտոնյայից էին։ Գագիկ Խաչատրյանի տղան բնիկ Խաչատրյանի տղան էր եւ ուներ այն ամենը, ինչ հայրը մեզնից տարել էր։ Ամենայն հայոց փեսան բնիկ Սերժինն էր ու թալանում էր մեզ։ Սամոյի ամենատաշիր եղբայրը դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավար, քանի որ նա բնիկ տաշիր եղբայրն էր։ Ռոբը զավթեց մեր Հաղթանակի այգին, քանի որ նա բնիկ Բաղրամյան 26-ից էր։ Դիմացի այգին զավթեցին այլ մկները, քանի որ նրանք բնիկ Կառավարությունից էին, կամ բնիկ դաշնակ էին, կամ բնիկ ծախու կամ բնիկ պնակալեզ։
Սա ե՞ք ուզում վերադառնա։
Հ.Գ. Խնդրում եմ ակցիայի բոլոր մասնակիցներին ինքնաջնջվեն իմ ընկերներից։ Ես չեմ ուզում այդ մակարդակի ընկեր ունենալ»,- գրել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Հրանտ Թոխատյանն ավելի ուշ հեռացրեց իր գրառումը, սակայն «բնիկ-չբնիկ» պատմասոցիոլագիական դիտարկումները չնվազեցին: Շուրջ 1 մլն բնակիչ ունեցող 2802-ամյա մեր քաղաքը, որ միջնադարյան պատմիչները նկարագրել են՝ որպես վաճառաշատ եւ այգեշատ քաղաք, եւ որը վարչաքաղաքական կենտրոն է դարձել 15-րդ դարից, Հայաստանի նորանկախ Հանրապետության մայրաքաղաքն է 1918թ-ից: Հենց այդ ժամանակ են սկսել Երեւան տեղափոխվել հարյուր հազարավոր հայեր աշխարհի բոլոր կողմերից. նրա՞նք են «բնիկ երեւանցիները», թե՞ նաեւ ծավալվող քաղաքի ծայրամասերում իրենց ձեռքով կառուցած գործարաններում աշխատող բանվորների սերունդները, թե՞ այդ բոլորն էլ «նորաբնիկներ» են, պետք է ծննդաբանություն հաշվել Արգիշտի արքայի օրերից՝ հեգնում են օգտատերերը:

Ինչեւէ, մինչ ծավալվում էին օրենքի փոփոխության հետ կապ չունեցող այս քննարկումները, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց օրենքը. ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայներն այն ընդունելու համար բավարար էին:

Տպել
2206 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել