19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

29/04/2024 schedule19:08

Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև այն մասին, որ երիտասարդն իրականացնում է թմրանյութերի առցանց գովազդ։

Մասնավորապես, իրականացված քննութամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս իր կողմից շահագործվող տելեգրամյան 2 ալիքների միջոցով կապ է հաստատել թմրանյութերի առցանց վաճառքով զբաղվող տելեգրամյան խանութ-հարթակի՝ օգտատիրոջ հետ ու վերջինիս առաջարկել թմրանյութի գնորդներ ձեռք բերելու նպատակով գովազդել նրա էջը, ինչը հետագայում իրականացնել է սոցցանցային իր ալիքների միջոցով։

Այդ կերպ երիտասարդը խանութ-հարթակի համար հավաքել է մեծ թվով հաճախորդներ, խթանել թմրանյութերի վաճառքը, ինչի դիմաց իր անձնական օգտագործման համար ստացել է տարբեր տեսակի թմրանյութեր: Այնուհետև, նույն խանութ-հարթակի կողմից վաճառվող թմրանյութերը գովազդելու նպատակով, տելագրամյան իր ալիքների և դրանց զրուցարանի միջոցով կազմակերպել է խաղարկություններ, ինչի դիմաց կրկին թմրանյութեր է ձեռք բերել:

Բացի այդ, երիտասարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել զգալի չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրան մեղադրանք է ներկայացվել։ Որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Երիտասարդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ձեռնարկվում են քննչական-վարութային ահրաժեշտ միջոցառումներ թմրանյութերի ապօրինի շրջանառության նշված շղթայում ներգրավված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն կրկին իրազեկում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է, և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի հորդորում ենք ձեռնպահ մնալ նման հանցավոր գործունեություն իրականացնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
1631 դիտում

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Քաշքշել է քաղաքացուն, հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ Վահագն Չախալյանի ձերբակալման մասին

Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ շիրիմներին

Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Օվիեդոյի» կոնվենցիան

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի

Բոլոր խոշորացված համայնքները կունենան տիպային մարզահամալիրներ, շինարարության գործընթացները ընթացքի մեջ են․ նախարար

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Պետք է ստեղծել պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ․ ՀՀ վարչապետ

Հայտնվել են կադրեր՝ ինչպես են հարձակվում Սլովակիայի վարչապետի վրա և կրակոցներ արձակում (տեսանյութ)

Ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

24 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Նիկոլ Փաշինյան

Մի շարք մարզերում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, -1, -2 աստիճան ցուրտ

Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Հարց է ծագում՝ ոնց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահական ծախսերի մասին

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. հայտնի են ժամկետները

Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ վարչապետ

Գալստանյանի աջակիցների ակցիան Կառավարության շենքի դիմաց

Բերքաբերում խնդիր չկար, Բաղանիսում էին հնարավոր, բայց պարզվեց՝ այնտեղ էլ չկան. Փաշինյան

Կառավարության մոտից կան բերման ենթարկվածներ

Սյուները տեղադրվելուց հետո Բաղանիս-Ոսկեպար հատվածում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ վարչապետ

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» թմրամիջոցի 90 հաբ (տեսանյութ)

Մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման. վարչապետ

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ինչի դեմ են պայքարում, եթե 25 հեկտար հող է վերադարձվում Կիրանց գյուղին, որը 33 տարի անհասանելի է եղել. Չախոյան

Մ-6-Աթան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Լուկաշենկոն ժամանել է Բաքու. սպասվում է հանդիպում Ալիևի հետ

Բազմաթիվ մարդկանց խաբելու միջոցով մի քանի հարյուր միլիոն դրամ հափշտակություն. կալանավորվել է Արագած Ախոյանը

Մի՞թե եկեղեցու առաջնորդ լինելն այլևս ընդունելի չէ, որ հոգևորականները ձգտում են քաղաքական պաշտոնների. Բաբաջանյան

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ արձանագրություն են ստորագրել. ԱԳՆ-ն մանրամասնում է՝ ինչ է համաձայնեցվել