Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

29/04/2024 schedule11:51

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 16-ամյա որդուն՝ Ադամին, նշանակել է Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի կուրատոր։

Նա «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է, որ որոշումը կայացրել է ուսումնական հաստատության ղեկավարի խնդրանքով։

«Իմ սիրելի եղբոր՝ Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի ղեկավար Բայբեթար Վայխանովի խնդրանքով ես որոշեցի Ադամ Կադիրովին նշանակել Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի կուրատոր։ Նա մոտիկից ծանոթ է հայտնի համալսարանի գործունեությանը, ուստի կարծում եմ, որ շատ լավ կկատարի իր վրա դրված պարտականությունները»,- գրել է Կադիրովը Գուդերմեսի համալսարանում «Մեր ժողովուրդը» մարտավարական հրաձգության մրցույթի բացումից հետո։

2023 թվականի աշնանը 25-ամյա Ադամ Կադիրովը քննչական մեկուսարանում ծեծի էր ենթարկել Ղուրանը այրելու համար մեղադրվող Նիկիտա Ժուրավելին։ Ռամզան Կադիրովը ծեծի տեսանյութը հրապարակել էր՝ ասելով, որ իր որդին «ճիշտ է վարվել»։ Ավելի ուշ Չեչնիայի ղեկավարը նշել էր, որ «լավ կլիներ, որ սպաներ նրան»։ Կրեմլը հրաժարվել էր մեկնաբանել իրավիճակը։

Միջադեպից հետո Ադամ Կադիրովը սկսել էր տարբեր մրցանակներ ստանալ։ Նրան շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում, հռչակվել է բոլոր մահմեդականների հերոս և պարգևատրվել «Կարաչայ-Չերքեսիային ծառայությունների համար», «Ումային մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշաններով, «Դուսլիկ» (Թաթարստանի երկրորդ կարևորագույն կարգը) կոչումով:

Ադամ Կադիրովն իր երկու եղբայրների հետ ստացել է Չեչնիայի խորհրդարանի «Դայմեխկան Սիյ» բարձրագույն շքանշանը։ Դեռահաս Ադամ Կադիրովը ստացել է նաև Ռուսաստանի Աշխատանքային արիության շքանշան և համալսարանների Եվրասիական ասոցիացիայի մեդալ։

Տպել
506 դիտում

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

74 երկրի 3000 մասնակից. Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ՊՆ պատվիրակությունը Սլովակիայում մասնակցել է պաշտպանական ցուցահանդեսի

Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջ

Գումարի դիմաց մասնակցել են բողոքի ցույցերի Տավուշում ու Երևանում. ձերբակալվել է «հավաքագրող» երիտասարդը

Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղությունները

Զախարովայի սիրտը ցավում է ՀՀ-ի ցուցարարների համար. նա կրկին Արևմուտքին է մեղադրում

Ռուսաստանը պաշտոնապես ավարտում է առաքելությունը Ղարաբաղում

11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը

2-4 սանդղակով բարձրացած ջերմաստիճանը նույնքան կնվազի, անձրևն ու ամպրոպը կշարունակվեն առաջիկա օրերին

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

ՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում

Մհեր Շիրինյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ

Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչությունը նոր ղեկավար ունի

Գեղամ Փաշիկյանը՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ

Սմբատ Գրիգորյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար

Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց (տեսանյութ)

Գավառում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

Նորք Մարաշում՝ ամբողջությամբ, ևս 2 վարչական շրջանում՝ մասամբ, 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել

Բլինքենը նվագել և երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Կոսովոյի պատվիրակության հետ

Մեր խաղաղապահներն արել են ամենակարևորը, որի մասին չպետք է մոռանալ. Գալուզին

Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկը ուժի մեջ է, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահվի. Չախոյան

Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին, աշխատում հարևանների դեմ. ՌԴ ԱԳՆ