Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրյալների դեմ առկա է երկու ցուցմունք. տուժողի ներկայացուցիչ

 

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրյալների դեմ տեսանյութից բացի առկա է Ոստիկանության երկու աշխատակցի ցուցմունք: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց գործով տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ նշված չէ՝ ցուցմունք տվողները Ոստիկանության նախկին թե ներկա ծառայողներ են:

Հիշեցնենք՝ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին եւ նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որը այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են: Նախաքննության ընթացքում պարզվեց նաեւ ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որը ճանաչվեց տուժող։ Նշենք, որ երկու մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է: Այն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լ. Գրիգորյանին:

Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը մեկ ամիս առաջ մեզ տեղեկացրել էր, որ նախաքննությունը շարունակվող մայր գործով միջնորդություն է ներկայացրել իր վստահորդի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելու համար. «Ֆիզիկական վնասից բացի նա նաեւ հոգեբանական վնաս, տառապանք է ստացել, այդ պատճառով նման միջնորդություն եմ ներկայացրել, որի հիման վրա քննիչը հարցաքննություն է նշանակել»,- ասել էր նա: Մեր զրույցում Ղարագյոզյանը հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարցաքննության փոխարեն իր վստահորդը գրավոր է դիրքորոշում հայտնել՝ նշելով, որ համաձայն է իր միջնորդությանը. «Նա եւս ասել է, որ հոգեբանական ճնշման է ենթարկվել, եւ քննիչը միջնորդությունը բավարարել է, որոշում է կայացրել փորձաքննություն նշանակելու մասին, այժմ սպասում ենք փորձագետին»:

Թե նախաքննությունը շարունակվող մայր գործով այժմ քննչական ինչ գործողություններ են իրականացվում, Ղարագյոզյանը տեղյակ չէր, ասաց, որ երկու մեղադրյալի վերաբերյալ գործը դատարան ուղարկելուց հետո քննչական մարմնից նոր տեղեկատվություն չեն ստացել. «Գուցե դա պայմանավորված է տարածված վիրուսով, ամեն դեպքում, հետեւողական ենք լինելու, որ կատարվածն ամբողջ ծավալով բացահայտվի»:

Ինչ վերաբերում է գործի՝ դատարան ուղարկված մասին, փաստաբանի խոսքով՝ այն երկու հատոր է, եւ տուժող կողմի գնահատմամբ՝ բավարար է հիշյալ երկու անձանց մեղադրանքը հաստատելու համար. «Տուժող կողմը գտնում է, որ երկու մեղադրյալների մասով գործի նյութերը բավարար էին. թեեւ տեսանյութում անձանց դեմքերը շատ լավ չեն երեւում, բայց ըստ էության, երեւում է՝ ով ինչ գործողություն է կատարում, դատարանում այդ տեսանյութը երեւի կտեսնենք, դրանից բացի, կան նաեւ  ոստիկանության 2 աշխատակցի ցուցմունքներ, բայց չեմ կարող բարձրաձայնել դրանց բովանդակությունը, քանի որ դատարանում դեռ չեն հետազոտվել»: Թե ովքեր են տեսանյութում երեւացող մյուս անձինք, Ղարագյոզյանի խոսքով՝ իր վստահորդը չի կարող հիշել, քանի որ երկար ժամանակ է անցել (նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2008 թ.,- խմբ.), բայց տեսնելու դեպքում նրանց կճանաչի. «Այսինքն՝ եթե բացահայտվի նրանց ինքնությունը, եւ ճանաչման ներկայացման փորձ սկսվի, կճանաչի»,- ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարություններին, թե այս գործով քրեական պատասխանատվություն կրելու վաղեմության ժամկետներն անցել են, Արա Ղարագյոզյանն ասաց. «Թեպետ այս գործը խոշտանգման հոդվածով չի հարուցված, բայց իր նկարագրական բոլոր գործողություններով խոշտանգում է, իսկ Եվրոպական կոնվենցիայով եւ Եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված է, որ խոշտանգումների գործերով չի կարող վաղեմության ժամկետ կիրառվել, այսինքն՝ եթե դատարանը նայի չոր, միայն Քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից, ապա բնական է՝ առաջին հայացքից վաղեմության ժամկետ կկիրառի, բայց նա պետք է հաշվի առնի նաեւ միջազգային բարձր պայմանագրերը. եթե այդ հիմքով գործի վարույթը կարճեն, հետագայում պետությունը Եվրոպական դատարանի առջեւ կկանգնի, որովհետեւ խոշտանգումների գործերի նկատմամբ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի»:

Ղարագյոզյանն ընդգծեց՝ թեեւ 2008 թ. խոշտանգման հոդված մեր օրենսդրության մեջ չի եղել, սակայն Հայաստանն այդ ժամանակ միացած է եղել Եվրոպական կոնվենցիային, որով ամրագրված է, որ խոշտանգումները պետք է բացառվեն. «Այդ համատեքստում խոշտանգումների նկատմամբ չի կարող վաղեմության ժամկետ կիրառվել, եւ մեր դիրքորոշումն այն է, որ այս գործով եւս չի կարող այն կիրառվել՝ հաշվի առնելով հենց այդ նորմերը»: Ըստ Ղարագյոզյանի՝ եթե 2008 թ. միացած չլինեինք Եվրոպական կոնվենցիային, ապա Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն չէր կարողանա գնալ Արաբկիրի բաժին, գտնել հակագազը. «Դեռ այն ժամանակ նրանք են դա գտել, ՀՀ-ի վերաբերյալ զեկույց թողարկել եւ Կառավարությունից պատասխան պահանջել, թե այդ հակագազը եւ արյունը ինչ են, ումն են, բայց պատասխան չի տրվել»: Արա Ղարագյոզյանի կարծիքով՝ այստեղ արարքի վերաորակման խնդիր չկա. «Դատարանը կամ պիտի այդ հոդվածներով վաղեմության ժամկետ կիրառի, կամ ոչ, բայց եթե կիրառեց, ապա դա լինելու է ոչ արդարացնող հիմքով: Որքանով ես եմ հասկանում, Արաբկիրի բաժնի պետը արդեն թոշակի է անցած, բայց մյուս մեղադրյալը ուզում է արդարացվել, որպեսզի շարունակի աշխատել համակարգում»:

Գործով մեղադրյալ Արաբկիրի բաժնի նախկին պետ Վաչագան Ներսիսյանի պաշտպան Բաբկեն Մարտոյանը հրաժարվեց զրուցել մեզ հետ՝ ասելով, որ այս փուլում դա նպատակահարմար չի գտնում, քանի որ գործն արդեն դատարանում է: Մյուս մեղադրյալի՝ Նարեկ Սիմոնյանի պաշտպան Հրանտ Անանյանը առանց մեր հարցը լսելու անջատեց հեռախոսը՝ ասելով, թե իրեն հարմար չէ:

Տպել
2423 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է