Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

27/04/2024 schedule22:00

Քաղաքապետարանի և Երևանի տարբեր հատվածներում փողոցային առևտրով զբաղվողների «հակամարտությունն» արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է։

Սկզբում համապատասխան օրենք էր անհրաժեշտ պայքարը արդյունավետ դարձնելու համար, ու թեև այն արդեն կա, այնուամենայնիվ, գրեթե ամեն օր ականատես ենք լինում, որ տարվող աշխատանքը արդյունք չի տալիս․ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի ներկայացուցիչները ոստիկանության ուղեկցությամբ շրջում են ու տուգանում կամ բռնագրավում փողոցում առևտրով զբաղվողների ապրանքը, սակայն հաջորդ օրը տվյալ վայրից կամ նրանց հեռանալուց անմիջապես հետո նույն առևտրականները շարունակում են իրականացնել իրենց գործունեությունը։

Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ին հարակից տարածքում մշտական առևտուր իրականացնող Կարինեն այդ առևտրականներից մեկն է։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այսքան ժամանակ թե՛ տուգանվել է, թե՛ ապրանքներ կորցրել, սակայն հեռանալ չի պատրաստվում։ Մեր այցելության պահին միայն ինքն ու քույրն էին այնտեղ։ Ասում է՝ լինում է, որ երբեմն ապրանքը հավաքում ու այդ տարածքի շենքերի բակ են փախչում:

«Գալիս են, ասում՝ օրենքը կա, էլ չեք կարող այս տարածքում առևտուր անել, բայց այստեղ առևտուրը լավ է, թոշակառուներ կան, որոնց հարմար է ու մեր մոտից են ապրանք առնում։ Եթե մի օր չենք գալիս, զանգում են, ասում՝ ո՞ւր եք, սոված մնացինք։ Տարածքի ժողովուրդը ուզում է, որ մենք մնանք։ Տուգանվել ենք, բայց չենք վճարում, որովհետև ոչինչ չունենք։ Տարիներով էստեղ կանգնած ենք»,- նշում է նա:

440387729_806427891010315_3805712301039926903_n.jpg (603 KB)

Ըստ Կարինեի՝ շուկա գնալու՝ քաղաքապետարանի առաջարկը կտրականապես մերժում են, փոխարենը իրենք են առաջարկել, որ Մաշտոցի պողոտայի վերանորոգված նոր գետնանցումում իրենց թույլտվություն տրվի՝ խանութներ բացելու, առևտուրն այնտեղ անելու համար․ «Առավոտից գալիս ենք մինչև 19։00-ն այստեղ ենք մնում, հետո տուն ենք գնում։ Հիմա եթե գետնանցումում վճարովի մի բան սարքեն, մենք էդտեղ կկանգնենք ու առևտուր կանենք, բայց մեր ասածը մերժում են։ Էն ժամանակ, երբ դեռ չէին վերանորոգել, մենք էինք մաքրում, լվանում անցումը։ Այսքան բանի միջով ենք անցել, կանգուն ենք մնացել ու սարի պես էլ կանգուն ենք մնալու։ Շուկա չենք գնալու, ո՞ր շուկան գնանք, Մալաթիայի շուկայից մեզ ապրանքները տալիս են, որ այստեղ վաճառենք, էնտեղ առևտուր չի լինում։ Աշխատանք էլ չենք ուզում, մեր գործը սա է»։

439456687_1178801906463091_1099281293855733495_n.jpg (462 KB)

439451755_1100889237855100_4690348750376755692_n.jpg (515 KB)

Վերջինս այս պայքարի ավարտը տեսնում է այսպես․ «Վերջը կմեռնենք, կպրծնենք։ Մարդկային շարժում են սկսել»։

435243279_725705932973064_7654238123876944918_n.jpg (543 KB)

Նկատենք՝ երևանցիները ևս չեն խուսափում փողոցում վաճառվող ապրանքը գնելուց։ Մեր այցելության պահին շատ քաղաքացիներ կային, որ կանգնում նախ ապրանքի գին էին ճշտում, հետո՝ առևտուր անում։

Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասում է՝ մաքրության տեսանկյունից խանութից կամ սուպերմարկետից մթերքները գնելը ճիշտ է, սակայն գնային առումով փողոցում առկա ապրանքն ավելի մատչելի է։ Գնորդների կարծիքով՝ խանութները բոլորովին էլ չեն տուժում փողոցային առևտրից, քանի որ թե՛ սուպերմարկետները, թե՛ փողոցային առևտրով զբաղվող անձինք ունեն իրենց մշտական հաճախորդները։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ևս չի թաքցնում՝ փողոցային առևտրի դեմ պայքարում այդ խնդիրը կա. առևտրականներին տուգանելը ու ապրանքը բռնագրավելը ևս հետ չի պահում նրանց կրկին նույն տեղում հայտնվել ու առևտուր իրականացնել։

Ըստ նրա՝ նման դեպքերը գրանցվում են հատկապես փողոցային առևտրի խրոնիկ վայրերում, օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ին հարակից տարածքները, Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, ինչպես նաև Աբովյան փողոցից ու Իսահակյանից դեպի Կորյունի փողոց ընկած հատվածները։

«Ըստ օրենքի՝ առաջին անգամ տուգանվում են 70-100 հազար դրամ, այդ ժամանակ նաև աշխատակիցներն են որոշում՝ ապրանքը բռնագրավե՞ն, թե՞ չէ։ Երկրորդ անգամ տուգանքը կազմում է 200 հազար դրամ՝ ապրանքը պարտադիր բռնագրավելով։ Բազմիցս զգուշացրել ենք, զգուշացնում ենք, բայց այդ քաղաքացիները խուսափում են շուկաներից, պատճառներ են բերում, որ եկամուտ չունեն, հարկ չեն կարող վճարել։ Իրենց ստացած եկամուտը մեծ է, դրա համար չեն հարգում օրենքը ու մեկ ժամ անց նորից նույն վայրում են»,- ասում է նա։

Փողոցում առևտրով զբաղվող անձանցից մեծ մասը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչված, այդ պատճառով էլ եթե անգամ տուգանվում են, չեն վճարում, ասում է պաշտոնյան։ Տուգանվելու ու ապրանքի բռնագրավման դեպքերը, ըստ Գյուլզադյանի, բազմաթիվ են և ամեն օր ավելանում են․ «Փողոցային առևտրով նախ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը, ազատ մրցակցության իրավունքն էլ է տուժում։ Այսինքն՝ կան մարդիկ, որ խանութում են ապրանքը վաճառում, խանութը իրենցն է կամ վարձել են ու հարկ են տալիս պետությանը, կան մարդիկ էլ, որ ոչինչ չեն վճարում, բայց քաղաքի կենտրոնում առևտուր են անում։ Մարդիկ էլ պետք է այդ գիտակցումը ունենան նախքան փողոցից որևէ բան գնելը»։

Նրա խոսքով՝ ամեն օր տուգանվողները նույն վաճառողներն են։ Կան դեպքեր, երբ անձը որևէ գյուղից առաջին անգամ հասել է Երևան ու ապրանքը փողոցում է վաճառում, մոտենում են, բացատրում, որ օրենքի խախտում է: Առաջին անգամ տուգանում են, ու այդ մարդիկ այլևս դադարում են նման գործունեություն ծավալել, բայց հնաբնակները չեն ուզում հեռանալ տարածքից:

«Բազմիցս առաջարկում ենք՝ գնան շուկաներ։ Երևան քաղաքում 26 գործող շուկա կա։ Հրաժարվում են առաջարկվող ցանկացած լուծումից։ Պատճառաբանում են, թե հացի խնդիր ունեն, սակայն, օրինակ, քաղաքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ներում աշխատանքի թափուր հաստիքներ կան, 200 հազար աշխատավարձ կարող են ստանալ, միևնույն է, դա էլ են մերժում»։

Գյուլզադյանը նկատում է՝ այժմ նոր մեթոդ են մշակել, վարչությունը նորացվել է, ենթարկվել փոփոխության։ Հիմա ոչ միայն մոտենում են, բացատրում օրենքը տվյալ անձանց, հեռացնում տարածքից, ապրանքը բռնագրավում, այլ նաև տվյալ վայրերում շուրջօրյա հերթապահություն են սահմանել։ Այժմ միայն Մաշտոցի պողոտայում է այդ հերթապահությունը գործում, անձնակազմի համալրման դեպքում նախատեսված է Երևանի բոլոր վայրերում իրականացնել։ Սակայն սա էլ հարցի լուծում չէ. այն ժամանակ, երբ հերթապահություն իրականացնողները տարածքում են, առևտրականները հեռանում են, երբ հերթապահություն իրականացնողներն են գնում, առևտրականներն են գալիս:

Ապրանքի բռնագրավման դեպքում այն պահվում է հատուկ պահպանման վայրում, այնուհետև քննության բաժինը որոշում է, եթե համարում է, որ կարելի է ապրանքը հետ վերադարձնել, այն տրվում է առևտրականին, եթե փչացող ապրանք է, կամ արդեն փչացել է, թափվում է․ «Երբեմն ընդվզում են մեր գործողություններից, բայց գնում ենք ոստիկանության ուղեկցությամբ, այդ բոլոր քայլերը տեսանկարահանվում են, որպեսզի հետագայում, եթե դիմեն դատարան, կամ որևէ հարց ծագի, դրանք ներկայացվեն։ Մեր քաղաքացիները մեր թշնամիները չեն, փորձում ենք խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալ։ Սակայն փողոցային առևտուրը ոչ մի առումով օգտակար ու գեղեցիկ չէ։ Զբոսաշրջիկները գալիս են Երևան ու տեսնում՝ փողոցում, մայթերին, փոշու մեջ ոնց է ապրանք վաճառվում։ Փողոցից շատ վտանգավոր մասնիկներ են նստում ուտելիքի վրա, դա էլ մարդկանց առողջության համար շատ վտանգավոր է»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցնում է՝ պայքարը շարունակական է լինելու, չեն հանձնվելու, որքան էլ արդյունքը դեռևս չի երևում։ Գյուլզադյանը վստահ է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ կկարողանան հասնել նրան, որ փողոցային առևտուրը վերանա մայրաքաղաքի փողոցներում։ Ավելի խիստ միջոցների կարիք չի տեսնում, համոզված է՝ աշխատանքն անպայման արդյունավետ կլինի։

Մերի Խաչատրյան

Տպել
1141 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ