#Հատուկ քննչական ծառայություն

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՔԾ-ն քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել՝ մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար:

Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետական բյուջե են փոխհատուցել 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամ վնասը. գործը կարճվել է

Քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով:

ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

Հատուկ քննչական ծառայությունը առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ:

Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին. ՀՔԾ

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն

Նա հրավիրվել է նախաքննական մարմին՝ հատուկ քննչական ծառայությունում քնվվող քրեական գործով:

Պապիկյանի տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ հանցավոր արարքի առկայությունը ստուգելու. դատախազություն

Նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

Պաշտպանները միջնորդել են տրամադրել Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք այդ ապացույցերը տրամադրվել՝ հաշվի առնելով, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, պաշտպանը պատասխանեց, որ գործող Սահմանադրությունը նման իրավունք վերապահել է:

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը կվերադարձվի ՀՔԾ՝ մեղադրանքները փոփոխելու

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը երկրորդ անգամ հետ կուղարկվի ՀՔԾ՝ լրացուցիչ նախաքննության:

Քրեական գործ հարուցելու որոշմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվել. դատախազը առարկեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի դեմ

Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:

Դատախազությունը ստացել է Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը

Քրեական գործով երկրորդ անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել:

Կոստանյանը անիրագործելի բաներ է առաջարկում, որ հետո այդպես պատճառաբանի իր չգալը. Սեդա Սաֆարյան

Ես կարծում եմ պետք է պարզել, թե ինչից է տեղյակ Գեւորգ Կոստանյանը իր իսկ հսկած գործով: Ինչո՞ւ Չերյոմուխա կիրառելու հետ կապված հստակության պայմաններում շատ-շատերը պատասխանատվության չեն ենթարկվել:

ՀՔԾ-ն կոչ է անում ՀՌՀ-ին զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց

Նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչը տվյալ դեպքում առկա է:

Տարակուսելի, անիրատեսական. ՀՔԾ-ն Գեւորգ Կոստանյանի առաջարկը համարում է քննությանը չներկայանալու հերթական պատրվակ

Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին:

Պարզվել են անչափահաս աղջիկների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. ՀՀ ՔԿ

Օգտվելով 12 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակից՝ 63-ամյա տղամարդը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի քաղաքական հայտարարությունների վերաբերյալ

Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով:

«Էլեկտրիկ Երեւան»-ի գործից անջատված մասն ուղարկվել է Դատախազություն` մեղադրանքը հաստատելու

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետին. նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է նախաքննական մարմին՝ բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ:

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց

Խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել եւ չի առգրավվել

Վիճաբանություն՝ Հրայր Թովմասյանի պաշտպանների եւ ՀՔԾ քննիչի միջեւ (տեսանյութ)

Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից՝ կից գրելով.

Քննիչը մերժեց խուզարկությունը տեսանկարահանելու մեր միջնորդությունը. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում այս պահին շարունակվում է խուզարկությունը:

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն տրվել Է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը դեռեւս չի սկսվել:

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՌԴ ղեկավարի կայքում, դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ հունվարի 24-ից:

ՀՔԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում. պաշտպան

Նա նշել է, որ խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը

ՀՔԾ-ն հայտնել էր, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՔԾ-ն մերժել է նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանի միջնորդությունը

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հանձնարարություն է կատարել. նա չի ընդունում մեղադրանքը

Գյուղնախարարը փաստաթուղթ պատրաստողներին հրահանգել է Կառավարությանը ներկայացվելիք որոշման մեջ որպես մատակարար նշել «Ֆլեշ» կազմակերպությանը, պարոն Գալստյանն այդ հանձնարարականը փոխանցել է այլ պաշտոնյայի:

Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որեւէ գործով որեւէ կարգավիճակ չի ունեցել

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Նիկոլ Փաշինյանը վկայի, ապա նաեւ տուժողի կարգավիճակով հարցաքննվել է հայտնի գաղտնալսումների գործով

Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տեւել է 2 ժամ 35 րոպե:

Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք է տվել մեկ անձ. պաշտպան

Նորայր Փանոսյանի պաշտպանը պատասխանել է քրեական գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

Վլադիմիր Գասպարյանի հարցաքննությունը ՀՔԾ-ում տեւել է 10 րոպե

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որպես վկա այսօր հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Կա շինծու մի ցուցմունք, որի վրա կառուցված է այս քրեական գործը. Սերժ Սարգսյանի պաշտպանը՝ գործի նախաքննության մասին

Սերժ Սարգսյանի գործով նյութերին ծանոթանալու համար կողմերին տրամադրվել է 4 օր ժամանակ. պաշտպան

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. գործով անցնում է եւս չորս անձ

նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են եւս չորս անձ:

Նորայր Փանոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Պաշտպանը նշեց, որ որոշումը անպայման կբողոքարկվի:

Նորայր Փանոսյանի կալանավորման հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 09:45-ին:

Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել․ իրավապաշտպան

Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել, երբ նրա դին հայտնաբերել են

Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը կմնա ուժի մեջ. դատարանը մերժեց բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը` այդպիսով մերժելով պաշտպանական կողմի բողոքը։

Հրայր Թովմասյանի այսօրվա հարցաքննությունը հետաձգվել է

Հատուկ քննչական ծառայությունում այսօր հետաձգվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը։

Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը. նա հրաժարվել է ցուցմունք տալ

«Այս ամենը միայն քաղաքական նպատակ է հետապնդում, եւ, եթե քաղաքական պրոցես է, անիմաստ է իրավուքնի մասին խոսելը». Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ՀՔԾ

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՔԾ-ից:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Մելիքյան

Թե որ հոդվածով, այս պահին դեռւես հայտնի չէ:

Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է ՍԴ-ում

Նշենք, որ հարցաքննությանը զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի:

Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է ՀՔԾ (տեսանյութ)

Պետք չէ ծանրացնել վիճակը, որովհետեւ մի բան է լիազորությունն անցնել, փաստաթղթի կեղծիքով, մեկ այլ բան է շարունակաբար դա անել:

Վաղը ՍԴ-ում կհարցաքննվի Հրայր Թովմասյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Թավադյանի կալանավորման հարցով որոշում կայացնելու

Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու համար:

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել. պաշտպանը կբողոքարկի

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

«Ալիկ Պետրոսյանը 3 միլիոն փոխառության պատճառով դարձել է գերի». պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ռոբերտ Քոչարյանի աջակցին մեղադրանք է առաջադրվել

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը բերման է ենթարկվել. նա այժմ ՀՔԾ-ում է

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկությունը չմեկնաբանեցին՝ հավելելով, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ:

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

Մեղադրանքն առնչվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին:

Սամվել Ուզունյանը հարցաքննության չէր կանչվել. ՀՔԾ

ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ:

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումը բողոքարկվել է դատարան

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը:

Մենք ԶԼՄ-ներից ենք տեղեկացել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին. պաշտպան

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ դա իրենց համար տարակուսելի է:

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեր հարցին ի պատասխան՝ միայն ասաց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չասաց:

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազություն. ՀՔԾ

Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Պաշտպանները բողոքարկել են Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանը:

Սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է. նա հարցաքննվել է

Մի քանի շաբաթ առաջ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է:

Ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են՝ համերգ հեռուստադիտողի հայտով․ վարչապետը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել:

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից եւ որոշում է կայացվել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը:

Խուսափելով ՀՔԾ ներկայանալուց՝ նրանք ապացուցում են, որ հենց իրենք են փչացրել իրենց գլխավորած կառույցները. Քոչարյան

Առաջարկում եմ հնարավոր բոլոր տարբերակները կիրառել՝ նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։

«Վանաձոր» ՔԿՀ պետը պահանջել եւ ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք. ՀՔԾ

Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ՀՔԾ կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։

Ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, մեր հռչակած օրակարգով գնալու ենք առաջ. վարչապետը՝ ՀՔԾ-ում

Մեզ բոլորիս այս տոնական օրով ցանկանում եմ շարունակել մնալ և տոգորվել ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ:

Մենք ոչ մեկին ապօրինի չենք դատում. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ տոնի առթիվ հրավիրված միցոռացումից հետո Սասուն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն անդրադառնալով Կոստանյանի այս հայտարարությանը՝ կարճ ասաց.

Այս տարվա ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 4 միլիարդ դրամ. ՀՔԾ պետ

Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Վարչապետը ելույթ է ունենում ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին (տեսանյութ)

ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՔԾ ծառայողներին իրենց մասնագիտական օրվա առթիվ եւ խոսել ծառայության դերի մասին:

Պաշտոնեական դիրքի չարաշահման առիթով հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Հարուցվել է քրեական գործ հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Վահագն Հարությունյանի Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Քանի որ Հարությունյանի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրված չէ, սակայն հայտարարված է հետախուզում, ուստի այն պետք է վերացվի, որպեսզի նա վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի Հայաստան:

Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ. ՀՔԾ

Վկայի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չնշեցին:

Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անահիտ Ֆարմանյանի երաշխավոր պատգամավորները ՀՔԾ-ում բացատրություն են տվել. քրգործի հարուցումը մերժվել է

Նա տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժելու մասին:

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում. ՀՔԾ պետն առաջարկեց դիմել Վանեցյանին

«Ըստ նախնական տվյալների՝ այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում: Այն ժամանակ 309.1. հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռ ընդունված չէր:

«48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երեւան». ՀՔԾ պետը՝ Գեւորգ Կոստանյանի մասին

«Ես հիմա չեմ ցանկանում հատ-հատ ապացույցներին անդրադառնալ, էլի եմ ասում՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ունեցած ապացույցների համակցությունը բավարար համարելն է: Այս պահին է քննիչը բավարար համարել:

Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայության հայտարարությունը քաղաքացուն խոշտանգելու դեպքի առնչությամբ

Դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանների կողմից առերեւույթ հանցագործության փաստով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

ՀՔԾ լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Նա համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Մասնագիտական տոնի օրը պատահական չի ընտրվել․ ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին։

Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

19.11.2019 թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Գնահատվել է նախնական, ըստ որի՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է մոտ 700 մլն ՀՀ դրամը:

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

«Խնդիրը իր կարդացած գրքերի քանակի մեջ չի: Կարող է միլիոն հատ գիրք կարդա, բայց պետք է գա ու նախաքննական մարմնի հարցերին պատասխանի»:

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՔԾ-ն ձերբակալել է նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից տեղեկությունը չմեկնաբանեցին:

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել ՀՔԾ ծառայողի օր

Հաշվի առնելով վերոնշյալը Արդարադատության նախարարությունը նպատակահարմար է համարում, որ Հատուկ քննչական ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարվի որպես Ծառայության ծառայողի օր:

Կաշառքի գործով ձերբակալված ավագ տեսուչը ազատ է արձակվել, իսկ տեսուչը՝ կալանավորվել

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար

Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերը:

Դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին:

Հետախուզման մեջ գտնվող Անահիտ Ֆարմանյանն այլեւս Շիրակի պետական համալսարանի դասախոս չէ

Նա աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 4-ից «Աշխատանքային օրենսգրքի» երկու հոդվածների հիմքերով

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել․ ՔԿ նախագահ

Օրենքը չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի հրավիրել հարցաքննության։

Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը տարածվել է ԱՊՀ տարածքից․ Հայկ Գրիգորյան

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել։

Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան

Ինչո՞ւ են արգելում Բաբայանին հանդիպել անչափհաս երեխաների հետ՝ Սասուն Խաչատրյանը չգիտի, քանի որ նման տեղեկատվություն չունի:

Տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

Տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան

Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, որովհետեւ անկյունաքարը հանդիսանում է իրավական մեկնաբանությունը:

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը

Շուրջ 7 օր առաջ նրան կասկածանք էր առաջադրվել իշխանութունը յուրացնելու համար: Ենթադրվում է, որ այս պահին որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը:

«Սա նշանակում է, որ Բաբլոյանը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց ծանոթանալու բովանդակությանը». պատգամավոր

Նա ուրիշ բան կհնարարեր, ամեն դեպքում անհեթեթ վիճակում չէր հայտնվի: Սա ուղղակի փաստում է, որ նա ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու:

Փաշինյանը ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետ՝ առանց մանդատից հրաժարվելու. Բաբլոյանը՝ քննիչին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվում են Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը

ՀՔԾ-ից մեր զրույցում, սակայն, ասացին, որ վերը նշված տեղեկությունները չեն մեկնաբանում:

«Ցավում եմ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի համար, բայց...». Բաբաջանյանը նպատակ ունի հասնել ՍԴ անդամների լյուստրացիայի

Հազիվ թե ՍԴ անդամները գնան օրենքին հակադրվելու ճանապարհով ու հանուն Հրայր Թովմասյանի վտանգեն իրենց մասնագիտական ու անձնային հեղինակությունը:

Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ:

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Արա Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել վիրահատությունը՝ ՀՔԾ ներկայանալու համար:

Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Եթե ՍԴ-ն համաձայնություն չտա Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, պայթյուն տեղի կունենա:

Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

Բաբլոյանի մեկնաբանությամբ իր սեղանին եղել է դիմումը, որի վրա ինքը հայտարարություն է արել և եթե ինքը մեղավոր լինի,պատրաստ է պատիժը կրել:

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա

Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ․ ՔԿ նախագահը՝ Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործի մասին

Միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որեւէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ:

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Հրայր Թովմասյանի ընտանիքին մենք չենք հրավիրել բացատրություն տալու, երեւի ինչ-որ բան դուք խառնում եք։

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:

ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով:

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջայանի հաղորդման հիման՝ վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչկան գործողություններ են իրականացնում Սահմանադրական դատարանում:

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ

ՀՔԾ-ում նյութեր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։

Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

106 հա անտառ է իրացվել. Ծաղկաձորի անտառների գործով ՀՔԾ-ի բացահայտումը

Բացահայտվել են Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ապօրինի ճանապարհով 106 հա հողատարածքներ իրացնելու դեպքեր

Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել. պարզաբանում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործով

Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին:

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ. նա հայտնել է, որ կներկայանա 15-20 օրից

Մեր հարցին, թե Կոստանյանը ի՞նչ կարգավիճակով է կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանը ասաց, որ այդ մասով տեղեկատվություն չի կարող փոխանցել:

Շատ շուտով կապացուցվի, որ ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Ալիկ Սարգսյան

Հետո, որ զգամ կարիքը կա, ինչ-որ այլ դավեր են նյութում, բնականաբար փաստաբան կվերցնեմ: Բայց այս պահին ես նույնիսկ պաշտպանվելու կարիք չունեմ: Անմեղ մարդն ինչի՞ց պաշտպանվի կամ ումի՞ց:

Մարտի 1-ի քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:

1 մլն 190 հազար դոլարի լվացում. Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը (լուսանկարներ)

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրապարակվել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը։

Բալասանյանը ՀՔԾ-ին հայտնել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի եղել. նա կրկին կանչվել է ՀՔԾ

Այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին եւ տարածվել ԶԼՄ-ների միջոցով:

Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության. պատճառը Մարտի 1-ի մասին արված հայտարարությունն է

ՀԺ-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու:

Երվանդ Զախարյանը «Հաղթանակ» զբոսայգուց «կտրել» է 10.000 քմ հողատարածք ու վաճառել «Գոլդեն Փելիս»-ին. քրգործ է հարուցվել

Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը:

Ապօրինություններ եւ կաշառակերության դեպքեր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. կա ձերբակալված

Կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գ.-ն:

ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. 800 միլիոն դրամ է վերականգնվել

Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Քննիչներն առգրավել են 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր եւ հափշտակել դրանք. մեղադրանք է առաջադրվել

Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է ներկայացրել քաղաքացիներից մեկը:

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատանքը գնահատողներին, մեր երկրի վարչապետին ու նախագահին. ՀՔԾ պետ

Ուսադիր կրող մարդու համար նույնիսկ երեւի չկարողանամ բացատրել, թե ինչ մեծ պատիվ է այս ուսադիրները կրելը:

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս:

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Կինը՝ Հասմիկ Աբգարյանը, 2018-ին ունեցել է 2 մլն 700 հազարի եւ 15 հազար 900 դոլարի չափերով եկամուտներ՝ վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Արամ Հարությունյանի գործով մաս է անջատվել եւ օժանդակողների վերաբերյալ նախաքննության ավարտ հայտարարվել

Արամ Հարությունյանի գործով մաս է անջատվել եւ օժանդակողների վերաբերյալ նախաքննության ավարտ հայտարարվել:

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու առնչությամբ ոստիկաններից մեկը կալանավորվել է, մյուսն ազատ արձակվել

Մեր տեղեկություններով, մեղադրյալները ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկաններն են:

ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը:

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հնարավոր է՝ հարեւան երկրներից մեկի տարածքից տարածված լինի. ՔԿ նախագահ

«Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ այս պահին չունենք»։

Խաչատրյանը քաղաքացիներին կոչ է անում ներկայանալ ՀՔԾ եւ հայտնել Մարտի 1-ի վերաբերյալ իրենց հայտնի բոլոր տեղեկությունները

«Կան անձինք, ովքեր համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ, բայց քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում այդ մասին խոսել»,- ասաց ՀՔԾ պետը:

Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Զաքար Հովհաննիսյանի սպանության համար կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Վաղինակ Գեւորգյանը, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց: Նա նաեւ չպատասխանեց այն հարցին, թե Գեղամ Պետրոսյանը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված կասկածանքը թե՝ ոչ:

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանը ընդունել է, որ կրակելու հրաման է տվել և որ պարկուճները փոխվել են. Սաֆարյան

- Այո, ընդունել է, որ ոչ միայն պարկուճները փոխվել են, այլ` Գրիգոր Գրիգորյանը իրեն ասել է, որ Հատուկ քննչական ծառությունում ինչ կասեն գնա եւ այդպես էլ արա:

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Վերջինս կասկածվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

ՀՔԾ-ն մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրգործի հարուցումը

Գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերով քրգործ չի հարուցվի

Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի:

ԵԱՀԿ փորձագետների խումբը հյուրընկալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

Փորձագետներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին և քննչական աշխատանքներին` տարբեր ծրագրերի ու վերապատրաստումների միջոցով:

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

Դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

ՊՆ ձեւաթղթով հատկացված միջոցներ չի նշանակում պետական միջոցներ. ՀՔԾ-ն՝ Քոչարյանի պաշտպանին

Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով

Դատախազությունը դիմումն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու:

Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ենթադրյալ ծեծի ենթարկելու դեպքով նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Հաղորդում ներկայացրած քաղաքացին Սերգեյ Մխիթարյանն է, որը Արսեն Ջուլֆալակյանի հետ սրճարանային բիզնեսում համասեփականատեր է:

Գ․ Ծառուկյանի վերաբերյալ ՔՈ ՍԴԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Ստուգողական գործողություններ կկատարվեն եւ դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական։

Արամ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. նա Թուրքիայո՞ւմ է գտնվում

Ըստ որոշ տեղեկությունների` Արամ Հարությունյանը գործով անցնող իր համախոհներից մեկի հետ գտնվում է Թուրքիայում:

«Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը կարող է վերսկսվել. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը

Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել:

Սևանի քրեական հետախուզության պետն ու 2 օպերլիազորները խմբով խոշտանգել են քաղաքացուն. աղմկոտ տեղեկությունը հաստատվել է

Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին. ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ոստիկանական փշալարը ճեղքելուց մեկ տարի անց. քրեական գործի որոշ դրվագներով քրեական հետապնդումները դադարեցվել են

Դրվագներից մեկը վերաբերում է կարմիրբերետավորների կողմից քաղաքացիների մեքենաները ջարդուփշուր անելու դեպքին:

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքները կկատարվեն կիմանաք»,-եզրափակեց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պարգեւատրեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ոստիկանության օրվա առթիվ պարգեւատրեցին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Դատարանը քիչ առաջ Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Օֆշորի գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար`44.199.463 ՀՀ դրամ:

ՀՔԾ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի և նրա 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի մասին տարածված մեկնաբանությունները

2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ:

Եթե Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրգործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետը չի փոխել դիրքորոշումը

Հետեւաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը:

Շիրխանյանի նամակում նշված 1998-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրգործի հարուցումը մերժվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է։

ՀՔԾ պետը 2018 թվականին 27 մլն դրամով անշարժ գույք է ձեռք բերել

Ըստ հայտարարագրի՝ 2018 թվականին Խաչատրյանը ձեռք է բերել 27 մլն 103 հազար 200 դրամ արժեքով նոր կառուցված անշարժ գույք, որը դեռեւս չի ստացել իրավունքի պետական գրանցում:

Կաշառքի գործով քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր զրույցում միայն հաստատեց, որ փաստաբան է ձերբակալվել, սակայն անունը չնշեց:

Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին մինչ օրս չի հայտնել, թե երբ կներկայանա հարցաքննության

Միհրան Պողոսյանը առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:

Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու դեմ բողոքը կքննի ապրիլի 4-ին

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորը կալանավորվեց

Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվեց դատարան. հայտնի է դատավորի անունը

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագարվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:

Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում

«Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել ՀՀ վերադառանալու ժամկետների մասին

Գործադրել է 8 հատ լուսաձայնային նռնակ. Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Օֆշորային գործը վերաբացելուց հետո ՀՔԾ-ն փորձում է կապ հաստատել Միհրան Պողոսյանի հետ

Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:

Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթում Մարտի 1-ի գործով նախաքննության տվյալների հրապարակման դեպքի առթիվ

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից մարտի 16-ին հարուցվել է քրեական գործ:

Ռ. Սահակյանը կամ ծանոթ չէ քրգործի նյութերին կամ խեղաթյուրում է փաստերը. ՀՔԾ-ն՝ Ռ. Քոչարյանի փաստաբանին

ՀՔԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ չեն ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ են անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի

Հուլիսի 27-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը չքնաղ ելույթ ունեցավ. պաշտպան Ռուբեն Սահակյան

Ռուբեն Սահակյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին սուտասան անվանեց եւ հորդորեց նրան չհավատալ:

«Որոշվեց Մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը». մեղադրանքի այս եւ այլ դրվագներ պարզ չեն Քոչարյանին

Կամ այսպիսի մի բան կա՝ «քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք»: Հիմա ի՞նչ անձինք, այդ անձինք ո՞ւմ հետ կապ ունեն:

ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու համար

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը Լեւոն Երանոսյանը նռնակն ամայի տարածքում է պայթեցրել

Լեւոն Երանոսյանը հայտնել է, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները առկա են եղել:

Իրավապահները չեն կարողանում գտնել Վահագն Հարությունյանին, բայց երբ խոսելու կարիք է զգում, մամուլի հետ շփվում է. քննիչ

«Շուրջ 5 ամիս է՝ Վահագն Հարությունյանին հայտնաբերելն ուղղակի անհնար է դարձել»,- նշեց Պետրոս Պետրոսյանը:

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ. վերջինս միայնակ է «առերեսվել». պաշտպան

«Արշակ Կարապետյանն առերեսվել է առանց իր հետ առերեսվողի, իր հետ մենակ նստե, առերեսվել է»:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ այո, իբր թե Արմեն Գեւորգյանը լվացել է այդ կոնկրետ գումարը, որը տվել է Սիլվա Համբարձումյանը:

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել