ՀՀ ֆուտբոլի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ. 4:2

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3 միավոր վաստակեց Եվրո 2020-ի ընտրական փուլում: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հիասքանչ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ: Պարտության մատնեց 4:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շատ մոտիվացված սկսեցին հանդիպումը ու հենց սկզբում՝ 3-րդ րոպեին, գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մրցակիցը պատասխան գնդակը խփեց ընդամենը 10 րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Այս գոլերից հետո թե ՀՀ-ն, եւ թե հյուրերը դարպասը գրավելու մի շարք հնարավորույուններ ունեին, սակայն հաջորդ գոլը տեսնելու համար երկրպագուները պետք է սպասեին մինչեւ 2-րդ խաղակես: 66-րդ րոպեին իր թիմին կրկին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով դուբլի հեղինակ: Այս անգամ էլ հյուրերը արագ հավասարեցրին հաշիվը: 70-րդ գոլ խփեց Ամեր Գոյակը:

Հայաստանը շարունակեց գրոհել ու 77-րդ րոպեին կրկին հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Իր թիմի 3-րդ գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը: Հանդիպման վերջակետը դրվեց ավելացված ժամանակում՝ 95-րդ րոպեին: Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ստիպե Լոնչարը:

Սա ՀՀ հավաքականի 3-րդ հաղթանակն էր ընտրական փուլում: Այս խաղով թիմը միավորների քանակը հասցրեց 9-ի ու մրցաշարային աղյուսակում շրջանցելով Բոսնիա եւ Հերցեգովինային՝ կրկին բարձրացավ 3-րդ տեղ: ՀՀ այսօրվա մրցակիցը մնաց 7 միավորով:

Տպել
5251 դիտում

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան