Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

01/05/2024 schedule21:38

«Վրաստանում վերջին օրերին այդքան քննարկվող նախագիծը կոչվում է ոչ թե «Օտարերկրյա գործակալների մասին», այլ «Օտարերկրյա ազդեցության մասին» նախագիծ: Պիտակավորման այդ մասը գոյություն չունի, և ընդդիմության բրենդինգի շնորհիվ է այն, այսպես ասած, ռուսականացվել: Ռուսականացնելը Վրաստանի քաղաքական գործընթացների մի մասն է. երբ ինչ-որ բան դուր չի գալիս ընդդիմությանը, կամ այլ քաղաքական ուժերի, ապա այդ ամենը պիտակավորում են «ռուս», «ռուսական» պիտակներով»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում կրքեր բորբոքած նախագծին:

Վերջինս առավել մանրամասնում է, թե ինչ է ենթադրում այս նախագիծը. «Որոշ կոսմետիկ փոփոխություններից հետո սա օրենքն ընդունելու երկրորդ փորձն է, որը նախատեսում է, որ այն լրատվամիջոցներն ու ՀԿ-ները, որոնք տարվա ընթացքում իրենց բյուջեի 20 տոկոսից ավելին ստանում են օտար երկրներից՝ լինի դեսպանատուն, միջազգային դոնոր կազմակերպություններ, թե պետություններ, պետք է այդ կառույցները գրանցվեն ռեեստրում և որոշ հաշվետվություններ ներկայացնեն: Դե ֆակտո, եթե ֆինանսավորում է ստացվում որևէ երկրից կամ կառույցից, պարզ է, որ այդ կառույցը, կամ երկիրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ներքաղաքական կյանքի վրա, ու կապ չունի՝ Ադրբեջանն է, «Սոկարը», ամերիկյան USAID-ը, թե ռուսական հիմնադրամներից որևէ մեկը»: 

Ըստ վրացագետի՝ հենց սրա դեմ է փորձում պայքարել իշխանությունը, ընդդիմությունն էլ փորձում է նախընտրական շրջանում ընդվզում բարձրացնել, որտեղ շատ լուրջ ռիսկեր կան:

«Իշխանությունների վրա ճնշումներ կան թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից: Այսօր Վրաստանը փորձում է ինքնիշխանության և անկախության ուղով գնալ, և այս պրոցեսը դրա հետ է կապված: Իրենք չեն հրաժարվում Եվրոատլանտյան ուղղությունից, բայց ուզում են իրենց ներքին հարցերը ինքնուրույն լուծել: Ուստի Հայաստանը, որը ևս գնում է այդ ուղով, ավելի հստակ և ճիշտ ընկալումներ պիտի ունենա այս բոլոր պրոցեսների վերաբերյալ: Ի վերջո, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, անկախ նրանից՝ սիրո՞ւմ ենք, թե՞ ոչ, իրենց շահերն ունեն մեր տարածաշրջանում, և գալիս է մի պահ, որ այն կենտրոնները, որոնք քեզ երկար տարիներ աջակցում են, ունեն մի օրակարգ, որը քո ազգային շահերի հետ չի համընկնում, և այս պարագայում Վրաստանում հենց այդպես եղավ»,- ասում է վրացագետը:

Ըստ նրա՝ սա Արևմուտքի դեմ կամ Արևմուտքից հեռանալուն նպաստող նախագիծ չէ. ԵՄ մի շարք երկրներ էլ ունեն նման օրենսդրական նախաձեռնություններ, կամ օրենքներ, պարզապես Վրաստանում այս իշխանությունները Բրյուսելի տեսանկյունից այդքան էլ վստահելի չեն, այն քայլերը չեն անում, որոնք պետք են նրան:

«Պետք է հստակ հասկանալ, որ ձգտելով դեպի ԵՄ և ՆԱՏՕ՝ Վրաստանը չպետք է այնտեղից եկող բոլոր նախաձեռնություններին աջակցի և իր ազգային շահերին դեմ գնա: Այս համատեքստում Արևմուտքի համար այս իշխանությունները այդքան էլ հարմար չեն, և իրենց ավելի ձեռնտու է այսօրվա ընդդիմությունը, որն ավելի ակտիվ կլինի Արևմուտքի՝ հակառուսական օրակարգում, ու կապ չունի, թե դրա համար Վրաստանն ինչ գին կվճարի»,- ասում է Ջոնի Մելիքյանը:

Վերջինս նկատում է՝ այս պրոցեսը կարևոր է նաև Հայաստանի համար՝ տեսնելու, թե ինչ խնդիրներ կարող են լինել ԵՄ-ի հետ հետագա հարաբերություններում, երբ ինչ-որ հարցում Բրյուսելի և Երևանի շահերը չհամընկնեն: Միաժամանակ, ըստ վրացագետի, Վրաստանում տեղի ունեցող այս պրոցեսները կարող են նաև ազդեցություն ունենալ տարածաշրջանի ու նաև Հայաստանի վրա. «Եթե նեգատիվ սցենարներ տեղի ունենան՝ իշխանափոխություն, հեղափոխություն և այլն, ապա բավականին լուրջ ռիսկեր կարող են առաջանալ: Այս բոլոր բողոքական պրոցեսների շարժիչ ուժը «Վրաստանի միացյալ շարժում»-ն է, որի լիդերը Միխեիլ Սաակաշվիլին է, որը բաց տեքստով ամիսների ընթացքում աջակցել է մեր հարևան Ադրբեջանին, գովել Իլհամ Ալիևին: Դեռևս դիվերսիֆիկացիայի պրոցեսում, որևէ բանի չհասած՝ մեզ համար բավականին լուրջ ռիսկեր կարող են լինել: Եթե էլ ավելի վատանան ռուս-վրացական հարաբերությունները, եթե սադրանքներ լինեն, Լարսը փակվի, բավականին լուրջ հարված կլինի նաև մեր տնտեսության համար»:

Ըստ զրուցակցի՝ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մոտենալու, արտաքին կապերը դիվերսիֆիկացնելու ճանապարհին շատ կարևոր է երկու բաղադրիչ, որ Վրաստանը լինի արևմտամետ և ունենա կայուն հարաբերություններ ՌԴ-ի հետ՝ ավանդական շուկան, առևտուրը, տնտեսությունը պահելու իմաստով:

«Հիմա, եթե ՌԴ-ի հետ բախումներ ու սադրանքներ լինեն, այդ ամենը բավականին բացասական կազդի մեզ վրա, և ինչ-որ չափով կտա շանս մեր հակառակորդին հերթական ագրեսիաների դիմելու, քանի որ էլ ավելի խառը կլինի իրավիճակը տարածաշրջանում: Ուստի ռիսկերը բավականին մեծ են, և այն ամենը, ինչ տեղի է ունենում Թբիլիսիի կենտրոնում այս օրերին, իմ կարծիքով՝ շատ լուրջ ազդելու է տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա»,- ասում է զրուցակիցը:

Կրկին խոսելով նախագծի մասին՝ փորձագետն ասում է՝ այն ներկայացվում է բացասական լույսի ներքո, սակայն իրականում ուղիղ կապ ունի Վրաստանի սուվերենության հետ:

«Իրենք ուզում են լինել Եվրոպայում, բայց նաև ուզում են, որ Բրյուսելը իրենց ներքին սուվերենությանը չհարվածի, չասեն, որ Սահակաշվիլին քաղբանտարկյալ է: Շատ հարցեր կան երկրի ներսում, որ դրսի ազդեցությունը բավականին մեծ է, և դրա համար են այսօրվա իշխանությունները գնում այս ուղով: Կհաջողե՞ն, թե՞ ոչ, կախված է նրանից, թե փողոցային պայքարի փուլում ինչ իրավիճակ կստեղծվի: Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, մարդիկ չզոհվեն այնտեղ, ինչը կարող է  իշխանությունների դեմ օգտագործվել, Մայդանի սցենարը տեղի չի ունենա: Սակայն եթե երկրի ներսում և դրսում փորձեն իրավիճակը լարել, ապա կարող է «Մայդան»-ի սցենարը կրկնվել, ինչը բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի թե՛ Վրաստանի, թե՛ տարածաշրջանի համար»,- ասում է վրացագետը:

Նա այն համոզմանն է, որ Վրաստանի ներքին կայունությունը, անվտանգությունը Հայաստանի շահերից է բխում, ու ոչ թե այս պրոցեսներով պետք է «հիանալ», այլ ցույց տալ, որ մեզ համար կարևոր է երկրի կայունությունը, սուվերենությունը և Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրումը:

Հերմինե Կարապետյան

Տպել
1901 դիտում

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա գործիքներից մեկը, որ կսովորեցնի խաղաղ ապրել․ վարչապետ

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

74 երկրի 3000 մասնակից. Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ՊՆ պատվիրակությունը Սլովակիայում մասնակցել է պաշտպանական ցուցահանդեսի

Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջ

Գումարի դիմաց մասնակցել են բողոքի ցույցերի Տավուշում ու Երևանում. ձերբակալվել է «հավաքագրող» երիտասարդը