#հայկական ֆուտբոլ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճանաչված նախկին ֆուտբոլիստ Նունու Գոմեշը եղբոր՝ Տիագոյի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ:

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

Մարզչի եւ խաղացողի շուրջ աղմուկը բարձացել էր այս տարվա մարտի սկզբին՝ այն ժամանակ, երբ Խաշմանյանը դեռ գլխավորում էր Երեւանի «Արարատը»:

Եվրո 2020-ի դեսպան Նունու Գոմեշը, «Ռեալից» ու այլ հայտնի թիմերից մի շարք սկաուտներ Հայաստանում են

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Հայաստանի վրա է սեւեռել ֆուտբոլային աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչների ուշադրությունը:

ՀՖՖ-ն պարզաբանում է՝ ինչու մարդիկ չեն կարողացել Եվրո 2019-ի բացման խաղի տոմսեր գնել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի Եվրո 2019-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը լինի մարդաշատ:

Նախադեպը չունեցող համերգ ազատության հրապարակում. ֆուտբոլային նոր ակումբ է մտնում ասպարեզ

Պատրա՞ստ եք ամռան ամենաթեժ փառատոնին: NOAH FEST-ի բեմը կմիավորի Հայաստանի և Ռուսաստանի արտիստներին:

Առաջին տուրից հետո ՀՀ-ն Եվրո 2019-ի խմբում վերջինը չէ՝ գործող չեմպիոնի շնորհիվ

Հայաստանն ու Իտալիան միավորներ չունեն: Համապատասխանաբար 3-րդն ու 4-րդն են:

Հայաստանի Մ19 ֆուտբոլի հավաքականը ոչինչ չկարողացավ անել Իսպանիայի դեմ

Քիչ առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում պարտվեց Իսպանիային։

«Լոռին» իր թիմ է կանչում «Լիվերպուլի» նախկին խաղացողին

Հայկական «Լոռի» ֆուտբոլային ակումբը կատակել է Անգլիայի հավաքականի հայտնի նախկին ֆուտբոլիստ Պիտեր Կրաուչի՝ կարիերան ավարտելու վերաբեյալ:

Համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերը 2 շաբաթով Երեւանում են. արդեն ժամանել են

Եթե որեւէ մեկը մտածում է՝ դե 19 տարեկանների ֆուտբոլ է, ի՞նչ է որ, ապա արժե նայել մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած թիմերի կազմերին:

«Բանանցը» փչացրեց տեսարանը. հայկական ակումբները եվրագավաթներում

ՉԼ 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում ԱԻԿ-ի հետ դիմակայությունում ՀՀ չեմպիոնն ամենեւին էլ ֆավորիտ չէր, սակայն հենց առաջին խաղում ցույց տվեց, որ իրեն չի կարելի թերագնահատել:

Երբեք ինքս ինձ չեմ գովում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր համար դեռ վաղ է խոսել, թե ինչով կարող է հպարտանալ:

«Բանանցը» հայտնվեց գրեթե անելանելի վիճակում. Եվրոպա լիգայում պարտվեց խոշոր հաշվով

Քիչ առաջ Սերբիայում զիջեց «Չուկարիչկիին»: Պարտվեց 0:3:

«Ալաշկերտը» Եվրոպա լիգայում հարմար հաշվով հաղթեց «Մակեդոնիային»

82-րդ րոպեն ստանդարտից հետո խառը իրավիճակում «Մակեդոնիայի» կազմում գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Լիմա դա Սիլվա Նետում։

6 ֆուտբոլիստ «Բարսայից», 4-ը՝ «Ռեալից». ովքեր են ՀՀ մինչեւ 19 տարեկանների դեմ խաղալու 3 օրից

Ասել, որ Եվրո 2019-ի բացման խաղում Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականին լուրջ փորձություն է սպասվում, մեղմ կլինի:

Տղաներին ասել եմ, որ խաղերից հաճույք ստանան, որ լարվածություն չլինի. Արթուր Ոսկանյան

Հուլիսի 14-27-ը Երեւանում կայանալիք ստուգատեսի A խմբում Հայաստանը պայքարելու է Իտալիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ գործող չեմպիոն Պորտուգալիայի դեմ:

Մինչեւ 19 տարեկան հայ ֆուտբոլիստները չեն վախենում Եվրոպայի առաջնությունում ահեղ մրցակիցներից

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում Եվրո 2019-ից առաջ:

Կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի խաղը կայուն է, տրանսֆերային արժեքն էլ կես տարում բարձրացել է 100 հազար եվրոյով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը շարունակում է աչքի ընկնել «Արարատ-Արմենիայում»:

Դուրս էինք եկել անմնացորդ նվիրվելու. Պետրոս Ավետիսյանը՝ Արարատ-Արմենիայի պատմական հաղթանակի մասին

Այսօր՝ հուլիսի 9- ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում 2։1 հաշվով առավելության հասավ շվեդական ԱԻԿ-ի նկատմամբ։

«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում

2։1, եւ «Արարատ-Արմենիան» պատմական հաջողության հասավ

ԱԻԿ-ի երկրպագուների տպավորիչ աջակցությունը Երեւանում «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Հանդիպումից առաջ կային մարդիկ, որոնք փորձում էին տոմս գնել տոմսարկղից, սակայն դրանք սպառվել էին։

Խելահեղ մեկնարկ. «Արարատ-Արմենիան» իր պատմության 1-ին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում. 1-0 (տեսանյութ)

Ավետիսյանի գոլն էլ թիմի համար առաջինն է այս մրցաշարում։ «Արարատ-Արմենիան» այս պահին հաղթում է 1։0 հաշվով։ Մրցակցի ֆուտբոլիստ Լունդստրոմն էլ 13-րդ րոպեին հեռացվեց, ու ԱԻԿ-ը հիմա 10 հոգով է։

«Փյունիկը» և TotoGaming-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

Համագործակցության շրջանակներում Հայաստանի 2019/20թթ. առաջնության մեկնարկից TotoGaming-ը կլինի ակումբի տիտղոսային հովանավորը:

Այն հակաֆուտբոլային ու անհասկացողների խումբը վերջապես դուրս է այդ ամենից. Պաչաջյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը պլանավորում է 3 տարի անց՝ այս ամառ, այցելել հայրենիք:

Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Սարգիս Հովիվյանը

Քիչ առաջ ցավով տեղեկացա, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։

«Արարատ-Արմենիան» կարողանում է վաճառել ՉԼ տնային խաղի տոմսերը. ասում է գլխավոր տնօրենը

Հայ ֆուտբոլասերների համար հայկական թիմի հանդիպման համար գումար վճարելն անսովոր երեւույթ է, սակայն Գալստյանը վստահ է, որ իրական ֆուտբոլասերները պատրաստն են գումար տալ:

«Բանանցը» միակն է, որ մրցակցին կընդունի սեփական մարզադաշտում. սկսվում են եվրագավաթները

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնելու է չեմպիոն «Արարատ-Արմենիան», իսկ Եվրոպա լիգայում հանդես են գալու «Փյունիկը», «Բանանցը» եւ գավա

Արթուր Եդիգարյանը կխաղա Սերբիայում

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի Սերբիայում:

ՀՖՖ-ն չի աջակցելու այլ երկրների ակումբների հետ համակցված լիգայի ստեղծման գաղափարին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի աջակցելու այլ երկրների ակումբների հետ համակցված լիգայի ստեղծման գաղափարին:

Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսի ԱԵԼ-ում

Նշենք, որ ԱԵԼ-ը Կիպրոսի նախորդ առաջնությունում գրավել է չորրորդ տեղը եւ հանդես է գալու Եվրոպա լիգայում: Որակավորման առաջին փուլում Ղազարյանի նոր թիմի մրցակիցն է հունական «Արիսը»:

Մխիթարյանը չկա «Արսենալի» նոր մարզաշապիկի հոլովակում, թեեւ ֆոտոշարքին մասնակցել է

Նոր մարզաշապիկով ֆոտոշարքին Մխիթարյանը մասնակցել է: Ակումբի պաշտոնական կայքում տեղադրված են թիմի անդամների լուսանկարները նոր մարզաշապիկով:

Ռուսական ԶԼՄ-ները մասսայականացնում են ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնություն ունենալու գաղափարը

Վերջին օրերին ռուսական ԶԼՄ-ները փորձում են մասսայականացնել ԱՊՀ երկրների ակումբների հաշվին Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունն ընդլայնելու գաղափարը:

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանն ամուսնացան (լուսանկարներ)

Նրանք են Հենրի Ավագյանը, Անդրե Կալիզիրը, Ռումյան Հովսեփյանը եւ Հենրիխ Մխիթարյանը:

«Ալաշկերտի» մարզիչն առավելություն է տեսնում ՀՀ ֆուտբոլի առաջնության կտրուկ փոխված ձեւաչափում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դրական է գհահատում Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության նոր ձեւաչափը:

Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կխաղա Բուլղարիայում՝ «Արդա» թիմում:

ՀՖՖ 2018 թ. եկամուտները կազմել են շուրջ 5 մլրդ 675 մլն դրամ. 2019-ին կկազմեն շուրջ 4 մլրդ 830 մլն

Կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 18-րդ տարեկան ժողովը:

ՀՖՖ-ն նախատեսում է Բարձրագույն խմբի առաջնությունում ունենալ 12 թիմ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 12-ին:

«Ազգային» մարզադաշտը կկառուցվի մինչեւ 2025 թ.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է նոր՝ «Ազգային», մարզադաշտը կառուցել եւ շահագործման հանձնել մինչեւ 2025 թ.:

Մինչեւ 2025 թ ՀՀ ֆուտբոլի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում. ՀՖՖ-ի նպատակն է

ՀՖՖ հիմնական նպատակներից է, որ մինչեւ 2025 թվականը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարողանա որակավորվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերին:

Մեր նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել ֆուտբոլով. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջեւ Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակ է դնում:

Պրոֆեսիոնալ լիգա ունենալու դեպքում ՀՖՖ-ն 270 մլն դրամ կխնայի. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորհուրդ է տալիս հայկական ակումբերին մտածել պրոֆեսիոնալ առաջնություն ստեղծելու ուղղությամբ:

ԲԿՄԱ-ի ֆուտբոլային թիմը կխաղա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում

Վերջնականապես ձեւավորվելուց հետո Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլային թիմը տնային հանդիպումները կանցկացնի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում:

Ազգային մարզադաշտը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մարզում. Վանեցյան

Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Իշխանյանը նոր է գնացել «Ալաշկերտ», բայց բարձրակարգ առաջնությունում խաղալու առաջարկ կընդունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը պայմանավորվածություն ունի նոր ակումբի՝ «Ալաշկերտի» հետ:

«Դիլիջան ՖԱ»-ի տերն ուզում է բյուջեն հասցնել 1 մլն դոլարի ու օգտագործել «Քրիստլ Փելըսի» իր կապերը

ՀՀ Առաջին խմբի առաջնության նոր մասնակցի անգլիացի սեփականատերը հայկական ֆուտբոլում հաստատվելու լուրջ նպատակներ ունի:

The Sun-ը պատմում է բրիտանացու մասին, որը ՀՀ-ում հիմնել է «Դիլիջան» ֆուտբոլային թիմը

Բրիտանացի Ուիլ Թոմսոնը եկել է Հայասատան, սիրահարվել դիլիջանցի աղջկա, մնացել ու ֆուտբոլային թիմ ստեղծել:

Մի քանի օրից ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովսեփյանը կասի՝ որտեղ է խաղալու

Հովսեփյանն ինչպես եվրագավաթներում, այնպես էլ ներքին առաջնությունում հաջողություններ է մաղթում նախկին թիմին:

Քաղսի համայնքի երեխաներն իրենց ձեռքով իրենց համար ֆուտբոլի դարպաս են սարքել (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի երեխաներն իրենք իրենց համար դարպաս են գործել:

Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում:

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկարվել է Վիսենտե դել Բոսկեի հետ:

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երեւանում կայացած աշխարհահռչակ տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեի սեմինարին մասնակցել է 180 արտոնագրված մարզիչ:

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Արդեն վաճառքում են Երեւանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության խմբային փուլի հանդիպումների տոմսերը:

Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո. երգել է Ալ Բանոն, խնջույքը վարել է Հայկ Պետրոսյանը (տեսանյութեր)

Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն: Խնջույքը վարում է հումորիստ Հայկ Պետրոսյանը:

Հայտնի են Եվրոպա լիգայում հայկական թիմերի մրցակիցները

Հայկական թիմերն իմացան ում դեմ են մրցելու Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում:

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում կխաղա ԱԻԿ-ի դեմ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մրցակիցը Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում կլինի շվեդական ԱԻԿ-ը:

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Նա այսօր՝ հունիսի 18-ին, դասախոսություն է կարդալու հայաստանցի մարզիչների համար:

Հունաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի միակ չեմպիոնը չէ, որին ՀՀ-ն հաղթել է

Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր ամենալավ օրերը չի ապրում, սակայն դա չի նսեմացնում նրա նկատմամբ Հայաստանի արտագնա հաղթանակը (3:2):

ՀՀ ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 հորիզոնականով

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաջողությունները Եվրո 2020-ի ընտրական փուլում անդրադարձել են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի տեղի վրա։

Գեւորգ Կասպարովը մյուս տարի կավարտի կարիերան

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովը որոշում է կայացրել կարիերայի վերաբերյալ:

Ինչ է կատարտվում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ներսում. կուլիսների հետեւում

Ի դեպ, թիմում Հենրիխ Մխիթարյանն ամենեւին էլ իրեն գերաստղ չի զգում:

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում Հունաստանի նկատմամբ առավելության հասավ 3:2 հաշվով:

Փայլուն հաղթանակից հետո ՀՀ հավաքականի տրամադրությունը՝ հանդերձարանում

Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում Հունաստանի նկատմամբ առավելության հասավ 3:2 հաշվով:

ՀՀ ֆուտբոլի հավաքականը հիանալի հաղթանակ տարավ Հունաստանի նկատմամբ. 3:2

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հիասքանչ հաղթանակ տարավ Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում:

ՀՀ ֆուտբոլի հավաքականը վերջին հանդիպումն անցկացրեց կարեւոր խաղից առաջ (լուսանկարներ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստանի դեմ հանդիպումից առաջ:

Պետք է կարողանանք բարձր պահել ազգի պատիվն ամեն խաղում. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պետք է գիտակցեն ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվությունը:

Հունաստանի պարտությունը մեզ համար այդքան էլ կարեւոր չէ. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուշադրություն չի դարձնում Հունաստանի ընտրանու վերջին ահնաջողությանը:

Պետք է ժամանակ տալ մարզչին. Կամո Հովհաննիսյան

Նա խոսեց այդ թեմայով: Նաեւ պատասխանեց իր խաղային դիրքին ու վաղը կայանալիք Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստանի դեմ արտագնա հանդիպմանը վերաբերող հարցերին:

Գիտենք, որ չի կարելի հիասթափեցնել երկրպագուներին. Պետրոս Ավետիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար շատ կարեւոր է երկրպագուների աջակցությունը հանդիպումների ընթացքում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արդեն Աթենքում է (լուսանկարներ)

Երեկ 3-րդ տուրի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել էր Լիխտենշտեյնին։

Մխիթարյանը լուսանկարվեց խաղադաշտ ներխուժած երկրպագուի հետ

Սուլիչից հետո նրանցից մեկը հաջողացրեց լուսանկարվել ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մխիթարյանն ինքը մոտեցավ երկրպագուին։

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գրավեց Լիխտենշտեյնի դարպասը՝ 1:0

2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը։ ՀՀ ընտրանին անընդհատ գրոհում է։

ԱԱԾ–ն «ֆուտբոլային» հատուկ գործողություն է իրականացրել, ձերբակալվել է Red Eagles-ի առաջնորդը

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժման առաջնորդ Դենիս Սարգսյանը:

Գիտենք՝ ինչպես խաղալ նրանց դեմ. Հովհաննիսյանը՝ Լիխտենշտեյնի ֆուտբոլի հավաքականի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստ է Եվրո 2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղին:

Գյուլբուդաղյանցը պարզաբանել է՝ արդյոք 3 ֆուտբոլիստներն անհարգալից են եղել հավաքականի նկատմամբ, թե՝ ոչ

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը բացատրել է 3 ֆուտբոլիստների՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի, Կալիզիրի ու Աարգիս Ադամյանի բացակայությունը:

Էդգար Մանուչարյանը վերադարձավ «Փյունիկ»

Հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Փյունիկ»: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լիխտենշտեյնին չհաղթելը ՀՀ հավաքականին չեն ների, Հունաստանի դեպքում պետք է իրատես լինել

Երկրպագուների սիրտը շահելու համար ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոնե 1 հաղթանակ պետք է տանի Եվրո 2020-ի ընրտական առաջիկա 2 տուրերում:

Աշտարակում հիմնվել է ֆուտբոլային ակումբ՝ «Արագած»

Հայաստանում հիմնվել է ֆուտբոլային նոր ակումբ: Այն կոչվում է «Արագած»: Ներկայացնելու է Աշտարակը:

Էդգար Մանուչարյանը հեռացել է «Ալաշկերտից». նոր ակումբ ունի

«Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացել է թիմից: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող հայկական թիմն «Ալաշկերտն» է, առաջին տեղում «Ռեալն» է

Աղյուսակը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

Մխիթարյանի անվան նամականիշ է մարվելու. նա գրառում է կատարել

Մարվելու է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվան նամականիշ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում:

ՀՀ հավաքականի կազմում 24 ֆուտբոլիստ կպատրաստվի Եվրո 2020-ի ընտարական խաղերին

Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք կպատարստվեն Եվրո 2020-ի որակավորման փուլին:

Այս խմբից դուրս գալը կրկնակի, եռակի բարդ է լինելու. Արմեն Մելիքբեկյանը՝ Եվրո 2019-ի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կարծում է, որ ՀՀ մինչեւ 19 տարեկանների հավաքականի համար բարդ կլինի հաղթահարել Եվրո 2019-ի խմբային փուլը:

Կարեւորը Եվրո 2019-ում նոր Մխիթարյան, նոր Մարկոս, նոր Ղազարյան գտնելն է. Պիզելի

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կարեւորում է նոր տաղանդներ գտնելու տեսանկյունից:

Ըստ Մխիթարյանի՝ Երեւանում կայանալիք Եվրո 2019-ին կմասնակցեն Եվրոպայի ապագա աստղերը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլ է ակնկալում Երեւանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Տեղ լիներ, Ֆրանսիան էլ մեր խմբում կլիներ. Ոսկանյանը՝ Եվրոյի մահվան խմբում հայտնվելու մասին

Երեւանում կայացած վիճակահանությունից հետո կատակելու տրամադրություն ուներ, թեեւ նրա թիմը հայտնվել էր մահվան խմբում, որտեղ մրցակիցները լինելու են Պորտուգալիայի, Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:

ՀՀ Մ19 ֆուտբոլի հավաքականը Եվրո 2019-ում Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի հետ նույն խմբում է

Քիչ առաջ Երեւանում կայացած վիճաբանության արդյունքում ՀՀ ընտրանու հետ A խմբում հայտնվեցին Իսպանիայի, Իտալիայի եւ գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականները։

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում է (լուսանկարներ)

Այս պահին Նա եկել է մասնակցելու Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլի վիճաբանությանը։

100%-ով արժանի էինք այս հաղթանակին. Վարդան Մինասյան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծում է, որ իր թիմը լիովին արժանի էր 2018-19 մրցաշրջանի չեմպիոնությանը:

Ավարտվում է ՀՀ ֆուտբոլի Բարձագույն խմբի լարված առաջնությունը

Ավարտվում է ՀՀ Բարձրագույն խմբի վերջին տարիների ամենալարված ու հետաքրքիր առաջնություններից մեկը:

Հայաստանում ոչ մի նորմալ ակումբ չկա. «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանց

«Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը նշում է, որ իրենց նպատակը ճիշտ հիմքով նորմալ ակումբ կառուցելն է:

«Բանանցը» հատուկ միջոցառումով հայտարարեց մարզչի հետ պայմանագրի թարմացումը

«Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կնքեց թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ:

Երջանիկ եմ ձեր երկրին ծանոթանալու համար. հայտնի մրցավար Լաոսի մեկնաբանությունը ՀԺ-ին

Իսպանացի հայտնի մրցավար Անտոնիո Մատեո Լաոսը հիացած է Հայաստանով: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

ՀՖՖ Գործադիր մարմինը որոշեց անցկացնել ՀՖՖ հերթական ժողովը ՀՖՖ շտաբ-բնակարանում 2019 թվականի հունիսի 26-ին:

Չինական ընկերությունը պատրաստ է ներդրում անել ՀՀ-ում «Ազգային» ստադիոնը կառուցելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տարածքի մասին՝ շեշտելով, որ դա չպետք է լինի կանաչ տարածքների հաշվին:

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Միևնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին:

Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ:

Գեւորգ Ղազարյանը հեռացել է պորտուգալական «Շավիշից». թիմ չունի

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պորտուգալական «Շավիշի» հետ:

Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման տոմսերը՝ 1000-6000 դրամ

Արդեն վաճառքում են Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստա-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Փյունիկը» կոչ է անում ՀՖՖ-ին ազատվել հին «կանոններով» աշխատող մրցավարներից

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը զայրացած է ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 առաջնության 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո:

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ դժգոհ է ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 մրցաշրջանի 34-րդ տուրի «Լոռիի» դեմ իրենց արտագնա խաղի մրցավարությունից:

ՀՀ ֆուտբոլի առաջնությունն ավարտվում է. չեմպիոնական պայքարը թեժ է

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-19 առաջնությունը մոտենում է ավարտին: Մնացել է 3 տուր, իսկ չեմպիոնական պայքարը թեժ է:

Հայտնի են թիմերը, որոնք հաջորդ մրցաշրջանում ՀՀ-ն կներկայացնեն եվրագավաթներում

Հայտնի են ֆուտբոլային 4 թիմերը, որոնք 2019-20 մրցաշրջանում Հայաստանը կներկայացնեն եվրագավաթներում:

«Արցախ»-ն ու «Արարատ»-ը տուգանվել են, թիմերից մեկական ֆուտբոլիստ՝ որակազրկվել

Միխայլո Կալուգինը ևս որակազրկել 4 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 80000 ՀՀ դրամ։

Լավ հիշողություններ կտանեմ Հայաստանից. հայտնի մրցավար Մայենկոյի մեկնաբանությունը ՀԺ-ին

Իսպանացի հայտնի մրցավար Ունդիանո Մայենկոն տպավորված է Հայաստանից ու հայ ֆուտբոլիստներից:

«Ալաշկերտ»-ն առաջին անգամ դարձավ ՀՀ գավաթակիր՝ հաղթելով «Լոռի»-ին (լուսանկարներ)

«Լոռիին» երկրպագում էին Վանաձորից ժամանած բազմաթիվ երկրպագուներ՝ նրանց խոսքով՝ մոտ 2000 հոգի։

«Լոռիի» երկրպագուները տասնյակ միկրոավտոբուսներով գալիս են Երեւան

ՀՀ գավաթի 2018-19 խաղարկության եզրափակչի ընթացքում «Բանանց» մարզադաշտում թեժ է լինելու:

Լոռուց մեծ թվով երկրպագուներ կգան Երեւան՝ գավաթի եզրափակչին. մարզիչը ֆուտբոլային տոն է սպասում

Ակումբը երկրպագուների համար անվճար ուղեւորություն է կազմակերպում դեպի Երեւան, ու Լոռու մարզից երկրպագուների մեծ հոսք է սպասվում:

Ճանաչված իսպանացի մրցավար Ունդիանո Մայենկոն կսպասարկի ՀՀ գավաթի եզրափակիչը

ՀՀ Գավաթի 2018-19 խաղարկության եզրափակիչը կսպասարկի իսպանացի հայտնի մրցավար Ալբերտո Ունդիանո Մայենկոն: Այս մասին հայտարարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին անգամ ՀՀ-ում կանցակցվի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկություն

Հայաստանում կանցկացվի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկություն:

Երեւանում կկայանա Մ-19 Եվրո 2019-ի վիճակահանությունը. ՈՒԵՖԱ-ի նախագահը չի գալու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության վիճակահանությանը:

«Բանանցն» անվանափոխության գործընթացը կշարունակի եվրագավաթներից հետո

Մինչեւ եվրագավաթներում ելույթներն ավարտելը «Բանանց» ֆուտբոլային ակումբը չի անվանափոխվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը:

Մարկոսն այսօր վերադառնում է Ղազախստան՝ իր թիմի կազմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին այսուհետ կրկին կլինի իր ակումբի տրամադրության տակ:

Կաշկանդվածություն չունենք ցանկացած պահի փոխելու Գյուլբուդաղյանցին. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդգծում է, որ եթե անհրաժեշտություն լինի, Արմեն Գյուլբուդաղյանցը կհեռացվի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Ո՞վ պետք է աջակցի սպորտին. պետությո՞ւնը, թե՞ բարերարները

Արոնյանի վերաբերյալ որոշումը նախադեպ է ոչ միայն այն առումով, որ ֆինանսական մեծ աջակցություն է միայն 1 մարզիկի, այլեւ արժեհամակարգային բնույթ ունի. նոր մոտեցում է:

«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Գանձասար-Կապանի» խաղացողներն այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկար)

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմի խաղացողները եւ մարզիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ:

ՀՖՖ-ի կոշտ արձագանքը «Բանանցին». ակումբը կպատժվի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոշտ է արձագանքել «Բանանց» ֆուտբոլային ակումբի արարքին:

«Ալաշկերտը» ՀՀ Գավաթի եզրափակչում է. շրջանցեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 22-ին, կայացավ ՀՀ գործող չեմպիոնի ու «Արարատ-Արմենիայի» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:

«Բանանցի» խաղացողները դուրս եկան դաշտից ու հրաժարվեցին մասնակցել գավաթային խաղին (տեսանյութ)

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հրաժարվեցին մասնակցել ՀՀ Գաբաթի 2018-19 խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը:

2020 թվականից Հայաստանը կունենա նաեւ կանանց ֆուտբոլի ազգային հավաքական

ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետը հայտնում է, որ ՀՀ-ում կան ավելի քան 50 թիմեր եւ մոտ 650 աղջիկ, որոնք մեծ ուրախությամբ են խաղում։

«Փյունիկի» նոր մարզիչը ռուսական լրատվամիջոցին ասել է, որ հայկական խաղադաշտերն իդեալական են

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը գովել է Հայաստանի խաղադաշտերը:

Կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի ֆուտբոլիստը

Ավտոմեքենայի վարորդի հետեւի ապակին վնասված է, եւ, ըստ Շամշյանի, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։

Խաշմանյանը վերադարձավ «Ալաշկերտ»

Մարզիչ Աբրահամ Խաշմանյանը վերադարձավ «Ալաշկերտ»:

Արբահամ Խաշմանյանը նորից հեռացավ «Արարատից»

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացել է ֆուտբոլային ակումբից: Այս մասին ակումբը հայտնում է ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

ՀՀ-ում կստեղծվի բանակի կենտրոնական մարզական ակումբ. հայտնում է ՀՖՖ-ն

Հայաստանում կստեղծվի բանակի կենտրոնական մարզական ակումբ:

Տալալաեւը հեռացավ ընտանեկան պատճառներով ու գլխավորեց «Խիմկին»

46-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը Եվրոպա լիգայի 2018-19 թթ. խաղարկությունում դուրս է եկել որակավորման 3-րդ փուլ:

1060 հատ գնդակ, 855 հատ ձագար, 380 հատ կոն. ՀՖՖ-ի մամուլի խոսնակը խոսել է արած գործերի մասին

Այս մասին իր Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի մամուլի խոսնակ Զոհրա Եգանյանը:

Ռուս մասնագետը հաստատել է, որ կարող է գլխավորել «Փյունիկը»

«Փյունիկն» առանց գլխավոր մարզչի է մնացել այսօր՝ ապրիլի 9-ին: Ակումբը հայտարարել է, որ նա Ռուսաստան է վերադառնում ընտանեկան պատճառներով:

ՀՀ մինչեւ 18 տարեկանների ֆուտբոլի հավաքականը փրկվել է 0:3 պարտվելիս

ՀՀ մինչեւ 18 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը կարողացել է փրկվել 0:3 հաշվով պարտվելիս: Այսօր՝ ապրիլի 9-ին, Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ընկերական խաղում մրցակիցը եղել է Կիպրոսը:

Միեւնույն է երկրպագուները նեղանում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականից

Հերթական անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկնքից երկիր իջեցրեց երազկոտ երկրպագուներին: Եվրո 2020-ի ընտրական փուլը սկսեց 2 պարտությամբ:

Տալալաեւը հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը հեռացել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունոը:

«Լոռիի», «Բանանցի» երեխաները կմասնակցեն միջազգային ծրագրի, Մադրիդում կդինեն ՉԼ եզրափակիչը

«Լոռի» եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբների 12 տարեկան սաները Մադրիդում կմասնակցեն «Ֆուտբոլը բարեկամության համար» ամենամյա ծրագրին:

Change.org-ում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Գյուլբուդաղյանցի հրաժարականը

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի դեմ:

Արթուր Պետրոսյանը՝ Գյուլբուդաղյանցի հրաժարականի պահանջի մասին

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ցանկանում է զերծ մնալ ներկա գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելուց:

Ծանրամարտից ու բռնցքամարտից մինչեւ ֆուտբոլ. ապրիլի 7-ին ընդառաջ ներկայացնենք հայկական սպորտի գեղեցկուհիներին

Այս մարզուհիները որքան ուժեղ են մրցահարթակում, ռինգում, խաղադաշտում, նույնքան հմայիչ ու կանացի են առօրյա կյանքում:

Հայկական ֆուտբոլային ակումբների՝ ուրիշների գոյություն ունեցող բրենդերը վերցնելու սովորությունը

Հայկական ֆուտբոլային ակումբների շրջանում կրկնվող անունները շատանում են: Մոտ ժամանակներս կարող է ավելանալ եւս մեկ անվանում, որն արդեն ճանապարհ անցած բրենդ է այլ կազմակերպության շնորհիվ:

Ֆանտաստիկ գոլեր ՀՀ գավաթի կիսաեզրափակչում, բայց արդյունքում միայն ոչ-ոքիներ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Այդ խաղն ավարտվեց 2:2:

Սկսվում են ֆուտբոլի ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները. մուտքն ազատ է

Վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018-2019 խաղարկությունը: Այսօր՝ ապրիլի 3-ին, տեղի կունենան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները:

«Բանանցն» ու «Ուրարտու» բասկետբոլային ակումբը կարող են միանալ

Ապագայում չի բացառվում, որ «Բանանց» ֆուտբոլային ակումբն ու «Ուրարտու» բասկետբոլային ակումբը միանան:

Ըստ հարցման՝ «Բանանցը» պետք է կոչվի «Ուրարտու»

«Բանանց» ֆուտբոլային ակումբն ամփոփել է անվանափոխության վերաբերյալ հարցումը: Ակումբը հայտնում է, որ 5 տարբերակներից առաջին տեղում հայտնվել է «Ուրարտուն»:

ՀՖՖ-ն ուսումնասիրում է Խաշմանյանի՝ ֆուտբոլիստին ծեծելու մասին ահազանգը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուսումնասիրում է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի՝ իր թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանենին ծեծելու մասին ահազանգը:

Ոստիկանությունն ուսումնասիրում է Խաշմանյանի՝ ֆուտբոլիստին ծեծելու մասին հրապարակումը

ՀՀ Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի՝ իր թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանենին ծեծելու մասին հրապարակումը:

«Արարատի» մարզիչը թիմից հեռացնելու է իրեն ծեծի մեջ մեղադրողին ու նրա ընկերներին

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատրաստվում է թիմից հեռացնել իրեն ծեծի մեջ մեղադրող հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանենին:

Սկանդալ հայկական ֆուտբոլում. ֆուտբոլիստի խոսքով մարզիչը ծեծել եւ վիրավորել է իրեն. Armfootball.com

Ես ցավեր ունեի, նաև շոկի մեջ էի, որ մարզիչը կարող է այդպես հարվածել ֆուտբոլիստին: Ամենավատն այն է, որ նա եկավ իմ սենյակ ու ծեծեց ինձ, որովհետև ես միշտ լուռ եմ գտնվել:

Ֆուտբոլասերները երեկ դժվարությամբ են մտել «Հանրապետական» մարզադաշտ

Եվրո 2020-ի ընտրական փուլի ՀՀ-Ֆինլանդիա խաղից առաջ ֆուտբոլասերները դժվարությամբ են մուտք գործել «Հանրապետական» մարզադաշտ:

Իտալիայի շնորհիվ ՀՀ ֆուտբոլի հավաքականը Եվրոյի ընտրական փուլում խմբում վերջինը չէ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական առաջին 2 խաղերից հետո J ենթախմբում 5-րդն է:

Ֆինների դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր (լուսանկարներ)

Եվրո 2020-ի որակավորման փուլի Ֆինլանդիայի դեմ 2-րդ տուրի խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մազադաշտը լեփ-լեցուն էր, ինչը բացառիկ երեւույթ է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի ժամանակ:

ՖԱՖ-ը ՀՖՖ-ի հետ համաձայնության է եկել նախապայմանների հարցում, որոնցից «Red Eagles»-ը դժգոհ էր

Հիմա ամենաէժան տոմսերը, որոնք նախատեսված են հյուսիսային եւ հարավային տրիբունաների համար, 1000 դրամ են, ինչը, Ջանջոյանի խոսքով, մատչելի է քաղաքացիների համար:

Նիկոլ Փաշինյանը ոգեւորել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Փաշինյանը ներկա է գտնվելու այսօրվա հանդիպմանը: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում եւ հորդորել բոլորին մարզադաշտ գնալ:

Վարչապետը կանչում է ֆուտբոլ դիտելու՝ ժամը 21.00-ին, Հանրապետական մարզադաշտում

Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ:

Ամեն ինչ կանենք Ֆինլանդիայի դեմ խաղում լավ արդյունք գրանցելու համար. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ընդգծում է, որ իր թիմն ամեն ինչ անելու է առաջիկա խաղում լավ հանդես գալու համար:

Երկրպագուները ճայթուկներով եկել էին ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզմանը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան ակումբի անդդամնեը եկել էին Եվրո 2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղից առաջ նախատեսված ՀՀ հավաքականի մարզմանը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականում ով է ամենաթիթիզը, շատակերը, կատակասերը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զվարճալի տեսանյութ է պատրաստել, որում հավաքականի ֆուտբոլիստները խոսում են խաղընկերների մասին:

ՖԱՖ-ը կոչ է անում միավորվել ու աջակցել ՀՀ ֆուտբոլի հավաքականին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբը հայ ֆուտբոլասերներին կոչ է անում միավորվել ընտրանու նոր մրցափուլին ընդառաջ:

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Յուրա Մովսիսյանը կմեկնի հավաքականի հետ, բայց խաղին չի մասնակցի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Եվրո 2020-ի որակավորման փուլի Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին:

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ ժամը 17:00-ին, նախատեսված է հավաքականի առաջին մարզումը Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում:

«Red Eagles» ֆան-ակումբը պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

Դժգոհ են նաեւ այն փաստից, որ բոլոր կազմակերպությունները, բացի ֆան-ակումբներից, իրավուքն ունեն կորպորատիվ հայտերով զեղչեր ստանալ:

27 ֆուտբոլիստ հրավիրվել է ՀՀ ազգային հավաքական. Մարկոսն ու Գոռ Մալաքյանը՝ ոչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնել է բոլոր ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստվելու են ընտրանու առաջիկա խաղերին:

Կասպարովը դեմ չէ վերադառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքական

Կասպարովի հետ, սակայն, ինչպես ֆուտբոլիստը նշում է մասնագետն այդ հարցով կապ չի հաստատել ու չի խոսել:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից Դավիթը մեկնաբանում է ՀՀ ֆուտբոլի առաջնության հանդիպում (տեսանյութ)

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից Դավիթը մեկնաբանում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը:

Red Eagles ֆան ակումբը հայտնում է, որ ՀՖՖ-ն խոչընդոտում է իրենց գործունեությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբ հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտում է իրենց գործունեությունը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի տնային խաղերի տոմսերը կարող են հասնել մինչեւ 12 հազար դրամի

Ամենաէժանը 5-րդ կատեգորիայի՝ հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն են: Բոլոր կարգի խաղերում կարժենան 1000 դրամ:

Հայաստան-Ֆինլանդիա ֆուտբոլային խաղի տոմսերի 50%-ից ավելին արժե 1000 դրամ

Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերի 50%-ից ավելին կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Առանց ակումբի Յուրա Մովսիսյանը հրավիրվել է ՀՀ ֆուտբոլի հավաքական

Ինչպես փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նրանց թվում է նաեւ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս շրջանում մնացել է առանց ակումբի:

Խինես Մելենդեսը հանդիպել է հայկական ակումբների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

ստ Մելենդեսի՝ շատ կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ֆուտբոլում:

Միեւնույն է ձմեռային դադարի ընթացքում հայկական ֆուտբոլային թիմերը համալրվեցին լեգեոներներով

Ինչպես երեւում է, լեգեոներների թվի սահմանափակման թեման մնաց միայն խոսակցությունների մակարդակում:

Վաղը վերսկսում է ՀՀ ֆուտբոլի առաջնությունը

Վերսկսում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-19 մրցաշրջանի առաջնությունը: Վաղը՝ մարտի 2-ին, կկայանան 20-րդ տուրի առաջին 2 հանդիպումները:

«Փյունիկը» 3 տարվա ընթացքում ֆուտբոլային 5-6 ակադեմիա կկառուցի ՀՀ-ում

Նա պատմեց, որ Դիլիջանում արդեն կառուցվում է առաջինը, եւ եւս 4-5-ը կկառուցվեն առաջիկա տարիներին:

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է ՀՖՖ-ից

Արզումանյանը ՀՖՖ-ում աշխատանքի էր անցել այն բանից հետո, ինչ անցած աշնանն ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան:

«Փյունիկը» դիտարկել է Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու տարբերակը

Այս շրջանում Յուրա Մովսիսյանը թիմ չունի: Նրա վերջին ակումբը եղել է «Չիկագո Ֆայրը»: Վերջերս խոսակցություններ կային, թե նա կարող է հանդես գալ «Արարատ Արմենիայում»:

Ավետիսյանի տրանսֆերը կազմել է 40 հազար դոլար. «Փյունիկի» նախագահը՝ հնչեղ գործարքի մասին

Հայասատանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը «Փյունիկից» «Արարատ Արմենիա» է տեղափոխվել 40 հազար դոլարի դիմաց:

Հայկական ֆուտբոլը պակասեց 1 թիմով. «Էրեբունին» հեռացված է

«Էրեբունի» ֆուտբոլային ակումբը հեռացված է Հայաստանի առաջին խմբի առաջնությունից:

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

Նա այստեղ կլինի ամռանը: Հունիսի 18-ին դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար:

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ֆուտբոլիստն ակումբին դատի էր տվել, քանի որ հրաժարվում էին վճարել իրեն հասանելիք 3600 դոլար աշխատավարձը:

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում (տեսանյութ)

Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք է մրցեին խաղահրապարակի փոքր, սահմանափակ հատվածում՝ փորձելով հնարավորինս շատ գրավել միմյանց դարպասները:

Հայ ֆուտբոլիստները սխալ են սնվում. իսպանացի մասնագետի խորհրդով՝ փոփոխություններ կարվեն

Մելիքբեկյանը նշեց, որ սննդակարգի մասնագետի Իսպանիայից նախատեսում են հրավիրել մոտ ապագայում: Հավանաբար դա կլինի գարնանը՝ մարտին:

Որոշ որակներով հայ ֆուտբոլիստներն իսպանացիներից լավն են. Մելենդես

Նա պատմել է, որ ավելի քան 2 ամիս ՀՀ-ում աշխատելուց հետո վերլուծություններ է արել ու ծրագիր կազմել հայկական ֆուտբոլի զարգացման համար:

Ինչո՞ւ Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականը կարող է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, Հայաստանը՝ ոչ. Մելենդես

Ժամկետներ, սակայն, իսպանացի ճանաչված մասնագետը չնշեց: Նա բերեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի օրինակը:

Մելենդեսը հայկական ֆուտբոլում կկիրառի այն մոդելը, որը հաջողություն է բերել Իսպանիայում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատրաստվում է հայկական ֆուտբոլում կիրառել այն մոդելը, որը հաջողություն է բերել իսպանական ֆուտբոլին:

Վանեցյանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում մնացել է նույն տեղում

Առաջատար եռյակը մնացել է նույնը: Առաջին հորիզոնականում աշխարհի 2018 թ. առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիան է, որն ունի 1727 միավոր:

Ի՞նչ կլինի հայկական ֆուտբոլի հետ, եթե լեգեոներների սահմանափակում մտցվի

Բացի այդ՝ արդյո՞ք լեգեոներներն են խանգարում հայերին աշխատել իրենց վրա, աճել ու զարգանալ:

ՀՖՖ-ն ֆուտբոլային հայտնի հյուր է ունենալու. Վանեցյան

ՀՖՖ-ն գումարները ստանում է ՈՒԵՖԱ-ից եւ ՖԻՖԱ-ից, ինչպես նաեւ իր կողմից իրականցվող տարբեր միջոցառումների արդյունքում ստանում է շահույթ:

Սկանդալ հայկական ֆուտբոլում. ֆուտբոլիստներն ընդդեմ Խաշմանյանի

Մասնավորապես իրենց զայրույթը սոցիալական ցանցերում արտահայտել են Էդգար Մալաքայանը, նրա եղբայրը՝ Գոռ Մալաքյանը, Էդգար Մանուչարյանը:

Հայտնի հայ ֆուտբոլիստները կոչ են անում ՀՀ-ում լեգեոներների սահմանափակում մտցնել

Արմեն Մելիքբեկյանը նշում է, որ, եթե անգամ սահմանափակում մտցվի, դա չի կարելի կիրառել մեկնարկային կազմի վրա, իսկ հայտացուցակի վրա գուցե հնարավոր է:

Զոհրապ Եգանյանը պաշտոն է ստացել ՀՖՖ-ում

Արագածոտնի նախկին մարզպետի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վիրահատվել է:

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան օրը: Այսօր՝ հունվարի 21-ին, նա դառնում է 30 տարեկան:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչները հանդիպել են Սոլարիի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ:

Կարոտել էի աշխատելը. Արթուր Պետրոսյանը ՀՀ առաջնություն տեղափոխվելը հետընթաց չի համարում

«Եթե ֆուտբոլիստը որակ չունի, բայց ստիպված են նրան խաղացնել, որովհետեւ սահմանափակում կա, դա ոչ թիմի համար է օգտակար, ոչ էլ ազգային հավաքականի»,- ասաց մասնագետը:

Ռաուլը ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչներին խոստացել է օգնել խորհուրդներով

Երեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ հավաքականի մարզիչները հանդիպել են «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստներ Ռաուլի ու Ֆերնանդո մորիենտեսի հետ:

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է ֆուտբոլային աշխարհի աշխարհահռչակ մի քանի մասնագետների հետ:

ՀՀ ֆուտբոլի ընտրանու մարզիչները կհետեւեն «Ռեալի», «Ատլետիկոյի» մարզումներին, կհանդիպեն Դել Բոսկեի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները հետեւելու են «Ռեալի» ու «Ատլետիկոյի» մարզումային գործընթացներին, մարզումային շաբաթական ու ցիկլի կազմակերպմանը:

Դարձի՛ր կամավոր. ՀՖՖ-ի առաջարկը ֆուտբոլասերներին

ՀՖՖ-ն ընձեռում է հնարավորություն դառնալ կամավոր և ակտիվորեն մասնակցել 2019 թ. հուլիսի 14-27-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի Մ-19 տ. առաջնության եզրափակիչ փուլի կազմակերպչական աշխատանքներին:

«Լոռի»-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռի»-ն ավարտել է 5-րդ հորիզոնականում:

«Արցախի» նոր սեփականատերը գործարար է, որը սիրում է ֆուտբոլ. պատմում են ակումբից

Աբրահամյանն իմացել է, որ Երեւանում կա ակումբ, որը կարող է ձեռք բերել եւ համաձայնության է եկել արդեն նախկին սեփականատեր Սեւան Ասլանյանի հետ:

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում