Եթե որեւէ մեկը մտածում է՝ դե 19 տարեկանների ֆուտբոլ է, ի՞նչ է որ, ապա արժե նայել մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած թիմերի կազմերին: Այստեղ տոմսերի համար 200-500 դրամ վճարելով ֆուտբոլասերները շատ հնարավոր է՝ տեսնեն, ինչո՞ւ չէ՛, նաեւ հանդիպեն ու լուսանկարվեն այն ֆուտբոլիստների հետ, որոնց՝ «Ոսկե գնդակ» ստանալուն մի քանի տարի անց գուցե հետեւեն հեռուստացույցով:

Սերխիո Ռամոս, Պոլ Պոգբա, Անտուան Գրիզման, Մեսութ Օզիլ, Կիլիան Մբապե, կարելի է շարունակել այն ֆուտբոլիստների շարքը, որոնք ժամանակին անցել են մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության փորձությունով: ՀՀ ժամանած հավաքականների հայտացուցակներում ակումբների ներկայացվածությունից կարելի է եզրակացնել, որ դրանցում էլ քիչ չեն ապագա աստղերը: Կան ֆուտբոլիստներ Հայաստանում եվրոպական ամենասիրված ակումբներից:

Օրինակ, բացման խաղում Հայաստանի մրցակից Իսպանիան ունի 6 ֆուտբոլիստ «Բարսելոնայից», 4-ը՝ «Ռեալ Մադրիդից»: Կան նաեւ խաղացողներ «Ատլետիկոյից», «Վալենսիայից», «Սեւիլիայից», «Մանչեստեր Սիթիից» ու «Բորուսիա Դորտմունդից»: Իտալիայի կազմում ընդգրկված են «Յուվենտուսի», «Միլանի», «Ինտերի», «Լացիոյի», մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի կազմում՝ «Պորտուի», «Բենֆիկայի», «Սպորտինգի» խաղացողներ:

Այնպես որ, թեեւ Հայաստանը մահվան խմբում է Իսպանիայի, Իտալիայի ու Պորտուգալիայի հետ (Ա խումբ), էսթետիկ հաճույք ամեն դեպքում երկրպագուները մրցաշարից կստանան: Բացի այդ՝ իրենց ցուցադրելու հնարավորություն կունենան ՀՀ ընտրանու տղաները: Չէ՞ որ հայտնի թիմերի խաղացողներն իրենց հետ Հայաստան են «բերելու» բազմաթիվ սկաուտների, գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն էլ վստահ է, որ իր թիմի մի շարք խաղացոներ հանգիստ կարող են հանդես գալ արտասահմանյան թիմերում: Բացման խաղին ուշադրությամբ հետեւելու են «Բարսայի» ներկայացուցիչներ, քանի որ, ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, ակումբի ղեկավարությունը մրցաշարի արդյունքներով պետք է որոշում կայացնի մի քանի ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ:

Եվրո 2019-ին մասնակցում է 8 թիմ: Բացի նշվածներից՝ հանդես են գալու նաեւ Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան: Մայիսի 31-ին Երեւանում կայացած վիճակահանության արդյունքում նրանք բաժանվել են 2 խմբի: Մրցաշարը մեկնարկում է հուլիսի 14-ին: Եզրափակիչը հուլիսի 27-ին է: Հայաստան-Իսպանիա բացման խաղը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Խաղերը կայանալու են 3 մարզադաշտերում՝ «Հանրապետական», «Բանանց», Երեւանի ֆուտբոլի ակադեմիա: «Հանրապետականի» տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում եւ ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրի հանդիպումների տոմսերը:

Խաղերը կհեռարձակվեն Հանրային հեռուստաընկերության եթերով:

Մրցաշարի ամբողջական խաղացանկը հետեւյալն է.

Կիրակի, 14.07

«Ա» խումբ

Հայաստան-Իսպանիա, 18։45, «Հանրապետական» մարզադաշտ

Իտալիա-Պորտուգալիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ

 Երկուշաբթի, 15.07

«Բ» խումբ

Նորվեգիա-Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Չեխիա-Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ

 Չորեքշաբթի, 17.07

«Ա» խումբ

Պորտուգալիա-Իսպանիա, 18։45, «Բանանց» մարզադաշտ

Հայաստան-Իտալիա, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ

Հինգշաբթի, 18.07

«Բ» խումբ

Չեխիա-Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Իռլանդիա-Ֆրանսիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ

Շաբաթ, 20.07

«Ա» խումբ

Պորտուգալիա- Հայաստան, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ

Իսպանիա-Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Կիրակի, 21.07

«Բ» խումբ

Ֆրանսիա-Նորվեգիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ

Իռլանդիա-Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Փլեյ-օֆ

Չորեքշաբթի, 24.07

Կիսաեզրափակիչ

18։00, «Բանանց» մարզադաշտ

21։00, «Հանրապետական» մարզադաշտ

Շաբաթ, 27.07

Եզրափակիչ

20։30, «Հանրապետական» մարզադաշտ

* Կիսաեզրափակիչում «Ա» խմբի հաղթողը կխաղա «Բ» խմբի 2-րդ թիմի, «Բ» խմբի հաղթողը՝ «Ա» խմբի 2-րդ թիմի հետ:

 

Տպել
3359 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)