#Եվրոպայի առաջնություն

Առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն կորոշվի Հայաստանում

Առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն կորոշվի Հայաստանում, առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կընդունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Պորտուգալիան համոզիչ հաղթանակով դարձավ ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ի եզրափակչի առաջին մասնակիցը

Մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ի եզրափակչի առաջին մասնակիցը Պորտուգալիան է:

Հույս ունեմ՝ նորից կայցելեմ Հայաստան. «Ռեալի» պատանեկան թիմի ավագի հարցազրույցը ՀԺ-ին

Ֆուտբոլիստը խոսեց Եվրո 2019-ի, այդ մրցաշարում իրենց առջեւ դրված նպատակների, Հայաստանի, իր ապագայի մասին:

Գերդիմակայություն ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ում՝ Ֆրանսիա-Իսպանիա

Երեւանում ընթացող Եվրո 2019-ի կիսաեզրափակչում իսկական պատերազմ է սպասվում եզրափակչի ուղեգրի համար:

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել

Եվրոպական թոփ ակումբների սկաուտները Երեւանում ընթացող մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում ժամանակ չեն կորցնում:

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

3 սկաուտ կար միայն «Մանչեստեր Յունայթեդից»: Ներկայացված էին նաեւ «Լիվերպուլը», «Էվերթոնը», «Վուլվերհեմթոնը», «Թոթենհեմը», «Լիդզը»: «Նորվիչի» համար էլ ֆուտբոլիստ էր փնտրում կին սկաուտ:

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. առաջնության 2-րդ տուրից հետո ՀՀ ֆուտբոլի հավաքականը հայտնվեց A խմբի վերջին՝ 4-րդ, հորիզոնականում:

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Այս խմբի մյուս խաղը սկսվում է 21։00-ին։ Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի Իտալիային։

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճանաչված նախկին ֆուտբոլիստ Նունու Գոմեշը եղբոր՝ Տիագոյի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ:

Եվրո 2020-ի դեսպան Նունու Գոմեշը, «Ռեալից» ու այլ հայտնի թիմերից մի շարք սկաուտներ Հայաստանում են

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Հայաստանի վրա է սեւեռել ֆուտբոլային աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչների ուշադրությունը:

ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ի B խումբը միանձնյա առաջատար ունի

Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը չափազանց ուժեղ էր Չեխիայի համար:

ՀՖՖ-ն պարզաբանում է՝ ինչու մարդիկ չեն կարողացել Եվրո 2019-ի բացման խաղի տոմսեր գնել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի Եվրո 2019-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը լինի մարդաշատ:

Հայաստանի Մ19 ֆուտբոլի հավաքականը ոչինչ չկարողացավ անել Իսպանիայի դեմ

Քիչ առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում պարտվեց Իսպանիային։

Համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերը 2 շաբաթով Երեւանում են. արդեն ժամանել են

Եթե որեւէ մեկը մտածում է՝ դե 19 տարեկանների ֆուտբոլ է, ի՞նչ է որ, ապա արժե նայել մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած թիմերի կազմերին:

Երբեք ինքս ինձ չեմ գովում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր համար դեռ վաղ է խոսել, թե ինչով կարող է հպարտանալ:

6 ֆուտբոլիստ «Բարսայից», 4-ը՝ «Ռեալից». ովքեր են ՀՀ մինչեւ 19 տարեկանների դեմ խաղալու 3 օրից

Ասել, որ Եվրո 2019-ի բացման խաղում Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականին լուրջ փորձություն է սպասվում, մեղմ կլինի:

Տղաներին ասել եմ, որ խաղերից հաճույք ստանան, որ լարվածություն չլինի. Արթուր Ոսկանյան

Հուլիսի 14-27-ը Երեւանում կայանալիք ստուգատեսի A խմբում Հայաստանը պայքարելու է Իտալիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ գործող չեմպիոն Պորտուգալիայի դեմ:

Մինչեւ 19 տարեկան հայ ֆուտբոլիստները չեն վախենում Եվրոպայի առաջնությունում ահեղ մրցակիցներից

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում Եվրո 2019-ից առաջ:

Չի կարելի մարդուն սարքել «պապռաշայկա», մարզիկին սարքել ստրուկ. Արթուր Գեւորգյան

Ըստ Գեւորգյան՝ եթե ՀԱՕԿ-ն առանց գլխավոր մարզչի թույլտվության չփոխեր կազմը եւ ՀՀ հավաքականի մարզիկների փոխարեն ուրիշներին չըդգրկեր, մեդալները կարող էին ավելի շատ եւ լավը լինել:

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։

Այս խմբից դուրս գալը կրկնակի, եռակի բարդ է լինելու. Արմեն Մելիքբեկյանը՝ Եվրո 2019-ի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կարծում է, որ ՀՀ մինչեւ 19 տարեկանների հավաքականի համար բարդ կլինի հաղթահարել Եվրո 2019-ի խմբային փուլը:

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը հաջողություն մաղթեց ՀՀ-ին մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019-ում

ՈՒԵՖԱ-ի հավաքական թիմերի մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ Լանս Քելին հաջողություն մաղթեց ՀՀ մինչեւ 19 տարեկանների հավաքականին Եվրո 2019-ում:

Կարեւորը Եվրո 2019-ում նոր Մխիթարյան, նոր Մարկոս, նոր Ղազարյան գտնելն է. Պիզելի

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կարեւորում է նոր տաղանդներ գտնելու տեսանկյունից:

Ըստ Մխիթարյանի՝ Երեւանում կայանալիք Եվրո 2019-ին կմասնակցեն Եվրոպայի ապագա աստղերը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլ է ակնկալում Երեւանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

ՀՀ Մ19 ֆուտբոլի հավաքականը Եվրո 2019-ում Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի հետ նույն խմբում է

Քիչ առաջ Երեւանում կայացած վիճաբանության արդյունքում ՀՀ ընտրանու հետ A խմբում հայտնվեցին Իսպանիայի, Իտալիայի եւ գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականները։

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում է (լուսանկարներ)

Այս պահին Նա եկել է մասնակցելու Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլի վիճաբանությանը։

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը

«Արսենալի» երկրպագուները ծաղրում են համաշխարհային ֆուտբոլում առկա իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանում Եվրոպա լիգայի եզրափակիչ անցկացնելու պատճառով:

Միջազգային մամուլը լի է Մխիթարյանի մասին նյութերով. երկրպագուները պահանջում են բոյկոտել ԵԼ-ն

Ֆուտբոլային աշխարհի թոփ թեման «Արսենալի» եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

Մխիթարյանի գոլը 2017 թ. Եվրոպա լիգայի եզրափակչում (տեսանյութ)

Դեռ հարցականի տակ է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակչում:

Երեւանում կկայանա Մ-19 Եվրո 2019-ի վիճակահանությունը. ՈՒԵՖԱ-ի նախագահը չի գալու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության վիճակահանությանը:

Երեւանում կայանալիք Մ19 ֆուտբոլի Եվրոպայի առաջնության տոմսերը կարժենան 200-1000 դրամ

Երեւանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության խաղերի մուտքը կլինի տոմսերով:

Երեւանում գործարկվեց ֆուտբոլի Մ19 Եվրոպայի առաջնության ֆուտբոլային ձեւավորմամբ գնացը

Երեւանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանում գործարկվեց Եվրոպայի Մ19 2019 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ֆուտբոլային գնացքը:

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցել մարզիկների ու Ծառուկյանի հանդիպմանը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցել մարզիկների ու ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի 7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 7-րդն է

ՀՀ կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7-րդ տեղում է:

«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

«Արսենալին» կիսաեզրափակչում հեշտ մրցակից բաժին չի հասել:

Արդարացրեցի ինձ. ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզի մասին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանի (89) սպասելիքներն արդարացել են Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

ՀՀ առաջատար մարմնամարզիկները չգիտեն՝ որտեղ են մարզվելու, երբ սկսվի իրենց դպրոցի վերանորոգումը

Նա ընդգծեց, որ 2019 թ. շատ կարեւոր է, քանի որ նախաօլիմպիական է, բայց իրեն խոսակցություններ են հասել, որ դա կարող է սկսվել ամռանն ու տեւել 1 տարի:

Ջուլֆալակյանը դժգոհ է ԵԱ 2019 մրցավարությունից. տեսագրությունը դիտելով՝ սխալ որոշում են կայացրել

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին դուր չի եկել Եվրոպայի 2019 թ. առաջնության մրցավարությունը:

Արդեն սովորել եմ դրան. մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ԵԱ բրոնզ նվաճեց վնասվածքից չապաքինված

Եվրոպայի 2016 թ. փոխչեմպիոն Վահագն Դավթյանը ոգեւորված է Եվրոպայի 2019 թ. առաջնությունից հետո:

2 չեմպիոն. Եվրոպայի 2019 թ. առաջնություններում հայազգի մարզիկները այլ դրոշներով

Անցած շաբաթ ավարտված 3 մարզաձեւերի Եվրոպայի 2019 թ. առաջնություններում կային մի շարք հայազգի մարզիկներ, որոնք հանդես էին գալիս այլ դրոշների ներքո:

Էլինա Դանիելյանը շախմատի կանանց անհատական ԵԱ-ում առաջատարների թվում է

ՀՀ կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում առաջատարների թվում է:

Արսեն Ջուլֆալակյանը՝ ԵԱ բրոնզի ու մի թեմայի մասին, որից այլևս չի պատրաստվում խոսել

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տեւական դադարից հետո մեդալ նվաճեց ՀՀ ընտրանու կազմում:

Հարությունյանը համոզել է՝ իրեն տանեն ԵԱ, իմացել է, որ կհաղթի, անգամ դրոշ է տարել, որ տոնի

Մրցաշարից առաջ Արսենը հավատացել է չեմպիոությանը, սակայն դրանից ընդամենը մի քանի ժամ անց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում էր, որ դեռ չի պատկերացնում, որ հաղթել է:

ՀՀ մարզիկները բազմաթիվ մեդալներ նվաճեցին 3 մարզաձեւի Եվրոպայի առաջնություններում

Անցած շաբաթ Եվրոպայի առաջնություններ տեղի ունեցան 3 մարզաձեւից՝ ծանրամարտ, ըմբշամարտ եւ մարմնամարզություն: Հայ մարզիկները դրանցից վերադարձան մեդալների առաջ պաշարով:

Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ըմբիշը գոտեմարտում հաղթեց 5:1 հաշվով:

Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Մարմնարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի 2019 թ. առաջնության բրոնզեմեդալակիր

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց մանրմանարզության 2019 թ. առաջնությունում:

Ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի բրոնզի համար

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջոււլֆալակյանը (77 կգ) կպայքարի Եվրոպայի 2019 թ. առաջնության բրոնե մեդալի համար:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի 2019 թ. չեմպիոն:

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին, Գալստյանը՝ բելառուսցի

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջոււլֆալակյանը (77 կգ) հաղթեց Եվրոպայի 2019 թ. առաջնության իր առաջին սփոփիչ գոտեմարտում:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեց ԵԱ-ում, քիչ անց կսկսվի հրում վարժությունը

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեց Եվրոպայի 2019 թ. առաջնության պոկում վարժությունում:

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Ջուլֆալակյանը, Մանուկյանը, Գալստյանը կպայքարեն բրոնզի համար

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Բուխարեստում մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

Տաթեւ Հակոբյանը ԵԱ-ում նվաճեց փոքր բրոնզ. վաղը մեդալների համար կպայքարեն Սիմոնն ու Գոռը

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը Եվրոպայի 2019 թ. առաջնությունում բավարարվեց 1 փոքր բրոնզով:

Ծանրորդ Տաթեւ Հակոբյանը փոքր բրոնզ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը փոքր բրոնզ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը 8-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) պարտվեց Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

16-ամյա ծանրորդ Լիանա Գյուրջյանը փոքր արծաթ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Երկամարտում նա 6 մասնակիցների մեջ 2017 կգ-ով գրավեց 4-րդ տեղը:

Ըմբիշ Դավիթ Հովասափյանը պարտվեց ԵԱ-ի իր առաջին գոտեմարտում

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշ Դավիթ Հովասափյանը պարտվեց Եվրոպայի 2019 թ. առաջնության իր առաջին իսկ գոտեմարտում:

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը շարունակում է հաղթել Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Ռումինիայում մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց ԵԱ 1/8 եզրափակչում

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում: Քիչ առաջ զիջեց գերմանացի Ռոլանդ Շվարցին:

Հունահռոմեական ըմբիշներ Մկրտչյանն ու Գալստյանը պարտվեցին ԵԱ-ում

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

«Չէի հավատում». ծանրորդ Հակոբ Մկրտչյանը գիշերը չի քնել, իր չեմպիոնական ելույթն է նայել

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը (89) դժվարությամբ է հավատում հաջողությանը:

Աշխարհի չեմպիոն ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը նույնպես հաղթանակով սկսեց ԵԱ-ում

Ավելի վաղ իր առաջին գոտեմարտում հաղթել էր նաեւ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով սկսեց ելույթները ԵԱ-ում

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով սկսեց ելույթները Եվրոպայի 2019 թ. առաջնությունը:

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Հովհաննիսյանը փոքր բրոնզ նվաճեց ԵԱ պոկում վարժությունում, Մկրտչյանը 4-րդն էր

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնության պոկում վարժությունում փոքր բրոնզ նվաճեց:

Երբ վերադառնամ ՀՀ, նոր կհասկանամ, որ մեծահասակների ԵԱ չեմպիոն եմ. Արսեն Հարությունյան

Վերջին անգամ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի չեմպիոն էր ունեցել 6 տարի առաջ: 2013 թ. նման նվաճման էր հասել Դավիթ Սաֆարյանը:

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին թույլ չեն տվել մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Այս քաշային կարգում այսօր Հայաստանը կներկայացնի Ռաֆիկ Հարությունյանը: 19-ամյա ծանրորդի համար սա նորամուտ է մեծահասակների պայքարում:

Ազատոճային Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ 61 կգ քաշային կարգում:

Ազատոճային Անդրանիկ Գալստյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Բուխարեստում մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

18-ամյա ծանրորդ Արմեն Գրիգորյանի նորամուտը մեծահասակների ԵԱ-ում անհաջող էր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանի ելույթը Եվրոպայի 2019 թ. առաջնությունում անհաջող էր:

Վաղը ՀՀ ազատոճայինները կպայքարեն ոսկե եւ բրոնզե մեդալների համար

Այսօր բրոնզ կարող էին նվաճել աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ) եւ մինչեւ 23 տարեկաննների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը:

Եվս մեկ կամային հաղթանակ, ու Արսեն Հարությունյանը ԵԱ եզրափակչում է

Վաղը եզրափակչում նրա մրցակիցը կլինի վրացի Բեկա Լոմտաձեն: Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք Ռեջեպ Թոփալին. դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 1-ին մրցումային օրվանից հետո ՀՀ-ն միայն բրոնզի հույս ունի

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի 2019 թ. առաջնության մրցումային առաջին օրվանից հետո միայն 2 բրոնզի հույս ունի:

Իզաբելլա Յայլյանը բավարարվեց փոքր արծաթով

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի 2019 թ. առաջնությունում բավարարվեց միայն փոքր արծաթով: Այսօր

Իզաբելլա Յայլյանն առնվազն փոքր արծաթ ունի ծանրամարտի ԵԱ-ում

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանն առնվազն փոքր արծաթ ունի ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Change.org-ում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Գյուլբուդաղյանցի հրաժարականը

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի դեմ:

Ապրիլին հայ մարզիկները միանգամից 3 մարզաձեւերում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունների

Հաշվի առնելով հավաքականներում ընդգրկված անունները՝ 3 մարեւզաձեւերում էլ մեդալների իրական հույսեր կան:

Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային ֆեդերացիաների հայտացուցակները:

Հայտնի են ՀՀ-ում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի Մ-19 առաջնության մարզադաշտերը

Հայտնի են այն 3 մարզադաշտերը, որտեղ անցկացվելու են Եվրոպայի 2019 թ. ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների առաջնության հանդիպումները:

Օլիմպիական խաղերից առաջ մտահոգություն կա, ժամանակը կարճ է. ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչների առաջ Տոկիո 2020-ին ընդառաջ թիմում սերնդափոխությունն ավարտին հասցնելու առաջադրանք կա:

Լեւոն Ջուլֆալակյանն ասել է՝ ինչու Միհրան Հարությունյանը չի հրավիրվում հավաքական

Օլիմպիական արծաթեմեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հավաքական չի հրավիրվում, քանի որ չի մարզվում նախատեսված ծրագրով:

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում մասնակիցներ կունենա բոլոր 10 քաշային կարգերում։

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Անուշը խոստովանում է, որ Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ նման հաջողություն չի ակնկալել:

Մ23 ԵԱ-ից հետո ազատոճայինների մարզիչը խնդրի առաջ է կանգնել, հունահռոմեականների մազիչը դժգոհ է

Այս մրցաշարից հետո հունահռոմեակնները միացել են մեծահասակների հավաքականին, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկում: Ազատոճայինները որոշ ժամանակ հանգստանալու են:

Հայ ազատոճայինները Մ-23 Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 1 ոսկով, 1 բրոնզով

Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկով մասնակցում էին նաեւ հունահռոմեականները: Նրանք 1 մեդալով են ավարտել ելույթները: Արծաթեմեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը (63 կգ):

Հայ հունահռոմեականները Մ-23 Եվրոպայի առաջնությունից կվերադառնան 1 մեդալով

Այն 63 կգ քաշայինների պայքարում նվաճել Սլավիկ Գալստյանը:

Ըմբիշ Սլավիկ Գալստյանն արծաթե մեդալով բավարարվեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանն (63 կգ) արծաթեմեդալակիր դարձավ Եվրոպայի 2019 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Արթուր Ալեքսանյանը գուցե բաց թողնի Եվրոպայի առաջնությունը. Լեւոն Ջուլֆալակյան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի 2019 թ. առաջնությունը:

Աշխարհի ամենահաջողակ գեղասահորդներից մեկը կարիերան ավարտեց բարձր նոտայով

Կարիերան սկսել է պարքով վերցրած չմուշկներով սահելով եւ ավարտում է որպես աշխարհի լավագույն գեղասահորդներից մեկը:

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը 22-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաեւ տղամարդկանց մենասահքում՝ Սլավիկ Հայրապետյանը:

Գեղասահորդ Սլավա Հայրապետյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Հայաստանը, բացի Սլավա Հայրապետյանից, ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Կարճ ծրագրից հետո նա 21-րդն է: Կանանց ազատ ծրագրի մրցումները տեղի կունենան հունվարի 25-ին:

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ԵԱ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստացավ

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի 2019 թ. առաջնության կարճ ծրագրում վաստակեց 48.38 միավոր:

Մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը. ՀՀ-ն ունի 2 մասնակից

Թինա Գարաբեդյանը 2018-ի մայիսին Սիմոն Սենեկալի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո նոր գործընկեր ունի:

Գեղասահքի ԵԱ-ում ՀՀ-ն կունենա 2 մարզիկ, Թինան նոր զույգի հետ մասնակցելու իրավունք չունի

Հայաստանը տղամարդկանց պայքարում կներակայացնի Սլավա Հայրապետյանը, իսկ կանանց պայքարում՝ Անաստասիա Գալուստյանը:

ՀՀ ծանրորդները երիտասարդական ԵԱ-ից վերադառնում են բազմաթիվ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով

Հայ ծանրորդները Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկաների 2018 թ. առաջնությունից վերադառնում են բազմաթիվ մեդալներով:

Ծանրորդ Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Արփինե Դալալյանը (+90 կգ) դարձել է Եվրոպայի 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, երկամարտում գրանցել է 232 կգ արդյունք:

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սամվելը Բաբակյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (94 կգ) դարձել է ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) հաղթեց Եվրոպայի 2018 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց Եվրոպայի 2018 թ. մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին:

Հայ ծանրորդն արծաթե մեդալ է նվաճել երիտասարդական ԵԱ-ում

Լեհաստանի Զամոսկ Եվրոպայի 2018 թ. մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին:

Գերմանիան կհյուրընկալի ֆուտբոլի Եվրոպայի 2024 թ. առաջնությունը

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում: Գերմանիայի օգտին քվեարկել է 12 անդամ, Թուրքիայի օգտին՝ 4: 1 ձայն անվավեր է եղել:

Եռագույններ Վարդանանց մարդաշատ հրապարակում.Գյումրին դիմավորեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանին

Արդեն ավանդույթ է դարձել, Արթուրին մրցման ճանապարհելիս միանգամից որպես չեմպիոնի դիմավորման ծրագիրն էլ է կազմվում:

Շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար

13 շախմատիստ, որոնց թվում է Հայկ Մարտիրոսյանը, 3.5-ական միավորով հետապնդում են առաջատարին:

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կիսում է 5-9 հորիզոնականները. ԵԱ

Մեր թիմի կազմում Մարիա Գևորգյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղացին ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Գերմանիայի թիմին ու դուրս եկավ տասնյակից

Հայաստանի հավաքականը 8 միավորով 11-րդ հորիզոնականում է:

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ