«1915». նոր ֆիլմ՝ Հայոց ցեղասպանության մասին (թրեյլեր)

1767 դիտում

Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Այսօր ներկայացվել է պաշտոնական թրեյլերը:

Ֆիլմը համատեղ ստեղծել են «Bloodvine Media» եւ «Strongman» ընկերությունները:  Այն հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին:

«1915»-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է) եւ Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի եւ միջազգային դերասանական կազմի՝  Սիմոն Աբգարյանի, Անժելա Սարաֆյանի, Սեմ Փեյջի, Նիկոլայ Կինսկու եւ Ջիմ Փիդդոքի համատեղ ուժերով «1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում:

«1915»-ի երաժշտությունը մշակել է Գրեմմի մրցանակակիր, երաժիշտ Սերժ Թանկյանը (System Of a Down):

Տեսանյութեր

բեռնել ավելին