Հենրիխը բերեց այն X-ֆակտորը, որը Մանչեսթերը չէր գտնում Ռոնալդուի հեռանալուց հետո. FanSided

FanSided մարզական պորտալն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նրա վերջին ելույթներին:

««Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» խաղի 81-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դենի Ռոուզը խախտեց կանոնները «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Հայ ֆուտբոլիստն ընկավ, իսկ ամբողջ «Օլդ Թրաֆորդը» շունչը պահած սպասում էր: Մխիթարյանը վնասվածք ստացավ, և նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Հանդիպման մնացած ողջ ժամանակի ընթացքում մարզադաշտը սուլում էր Ռոուզին, երբ վերջինս գնդակ էր ստանում. «Օլդ Թրաֆորդն» այդ կերպ իր զայրույթն էր արտահայտում:

Մրցաշրջանից առաջ բոլորը ոգևորված էին Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի ձեռքբերումներով, սակայն 2015-16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանն է այն ֆուտբոլիստը, որը կարող է ամենամեծ ազդեցությունն ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի»` ընթացիկ մրցաշրջանի ելույթների վրա:

Այն X-ֆակտորը, որը Մխիթարյանը բերեց Մանչեսթեր, թվում է` մի բան է, որը թիմը չէր կարողանում գտնել Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց ի վեր: Նա կարող է թիմի համար անել այն, ինչ Օզիլը` «Արսենալի», Ազարը` «Չելսիի»:

Հենրիխի` փոխանցումներ կատարելու հմտություններն ու սլացիկ անցումները նրան դարձնում են կատարյալ հարձակվող Իբրահիմովիչի համար, որն իր թիկունքում գործող հենց այսպիսի ֆուտբոլիստի կարիք ունի: Եվ հենց այս որակներն են Մխիթարյանին դարձնում ավելի լավը Մատայից:

Երկու տարի առաջ Անխել դի Մարիայի փայլուն մեկնարկը Մանչեսթերում երկրպագուներին հույս տվեց, թե իրենք վերջապես ստացել են իրենց անհրաժեշտ խաղացողին, սակայն մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ավարտ ունեցավ այդ պատմությունը:

Իհարկե, ֆուտբոլն այսօր էլ նախկինի պես անկանխատեսելի է, սակայն եթե Մխիթարյանը շարունակի այս մակարդակի ելույթները, ապա մենք, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կլսենք «Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է» վանկարկումները», - գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ:

Տպել
7168 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան