Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 12-ի համարում
Դեռահասների համար նախատեսված «Սեռական առողջության այբբենարան» գիրքը, որ սարսափով ընդունվեց հասարակության ավանդապաշտ հատվածի կողմից, հնարավորության դեպքում նորից կվերահրատարակվի:
Երեկ այս մասին մեզ հետ զրույցում ասաց գրքի համահեղինակ, «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի տնօրեն Մերի Խաչիկյանը: Նկատենք, որ մինչ այժմ հրատարակված ոչ մի գիրք, թերեւս, այդքան աժիոտաժ չի առաջացրել, որքան դպրոցականների սեռական դաստիարակության համար նախատեսված «Սեռական առողջության այբբենարանը»: Հիշեցնենք, որ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը մամուլին տված իր հարցազրույցներից մեկում այս գիրքն անգամ ազգի դեմ ուղղված հանցագործություն էր համարել: Բանն այն է, որ սույն գրքով երեխաներին մանրամասն բացատրվում է, թե ինչ է նշանակում «սեքս» բառը, ինչ են սեռական հարաբերություն ասվածը, օնանիզմը, հոմոսեքսուալիզմը եւ այլն:
Դեռահասներն այնտեղից կարող են իմանալ, թե ինչպես է կինը հղիանում, երեխա ունենում, ինչպես են ազատվում անցանկալի հղիությունից, որոնք են բեղմնավորիչ եւ հակաբեղմնավորիչ մեթոդները, ծանոթանալ տղաների ու աղջիկների ֆիզիոլոգիական համակարգին... Այնպես որ, ավանդապաշտների ցասումը լիովին հասկանալի է: «Սեռական առողջության այբբենարանը» նախատեսված է 13 եւ բարձր տարիքի երեխաների, այսինքն՝ 7-8-րդ եւ բարձր դասարանցիների համար:
Մեզ մոտ հայտնված «Սեռական առողջության այբբենարանը», սակայն, Լեզվի տեսչության աշխատակիցներից մեկը գտել է Աբովյանի դպրոցներից մեկում, եւ ուսուցչուհին, որը տեսչության աշխատակցին է հանձնել այն, ասել է, որ իրենց հրահանգ է տրվել սույն գրքի հետ ծանոթացնել 4-րդ դասարանցիներին: Երեկ Մերի Խաչիկյանը պնդում էր, որ իրենք միայն փորձել են գիրքը տարածել ուսուցիչների, ծնողների ու բարձր դասարանցի այն երեխաների շրջանում, ովքեր «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայում անցել են համապատասխան դասընթացներ: Նման 300 երեխաներ կան, ովքեր պետք է գիրքը տարածեն իրենց հասակակիցների շրջանում ու կրթեն նրանց:
«Միեւնույն է, երեխաներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը պիտի գտնեն: Բայց հարցն այն է՝ ճի՞շտ կգտնեն, թե սխալ»,- երեկ ասում էր Մերի Խաչիկյանը, ակնարկելով, որ իրենց հեղինակած գիրքն օգնում է դեռահասներին՝ ճիշտ ընկալել, թե ինչ ասել է սեռական կյանք: Հետաքրքիր է, սակայն, որ երբ սույն գրքով դրա հեղինակները մտել են մի դպրոց եւ փորձել են տնօրենից ճշտել, թե ինչ կարծիք ունի գրքի մասին, ու կարո՞ղ են իրենք դպրոցում նման ծրագիր իրականացնել, տնօրենը բավական վախեցել է: «Մենք ասացինք՝ իսկ միգուցե բարձր դասարանցի մի որեւէ աշակերտի ցույց տանք ու տեսնենք, թե նա ինչ կարծիք ունի: Տնօրենը կանչեց 2 տասներորդցի աղջիկների:
Նրանք նայեցին ու ասացին՝ երեւի թե ցածր դասարաններում ավելի ճիշտ կլինի, մեզ համար արդեն ուշ է, դա անցած էտապ է»,- երեկ ասում էր Մերի Խաչիկյանը: Ըստ նրա, իրենց խնդիրն այն է, որ երեխաները խոհեմ վարքագիծ ունենան, հեռու լինեն տարբեր վարակներից, որ մարմնավաճառ չդառնան, բռնություններ չլինեն, սպիդը չտարածվի, եւ նրանք գոնե կարողանան պահպանել իրենց առողջությունը: Այնինչ նրանք ամեն ինչ իմանում են փողոցից, պոռնոամսագրերից ու ֆիլմերից, իսկ ընտանիքներում ու դպրոցում այդ մասին չեն խոսում, քանի որ թեմայի վրա տաբու է դրված: «Թեկուզ մի երեխա մի քիչ շուտ ինչ-որ բաներ կհասկանա, բայց կարեւորը, որ հասկանալով շատ քայլերի անկանխատեսելիությունը՝ ձեռնպահ կմնա դրանցից:
Բայց որ բոլորս ձեռքներս լվանանք ու չտեսնենք, թե ինչ է կատարվում, վերջը ի՞նչ կլինի: Եթե այդ պատնեշը չկոտրենք, մեղք են երեխաները»,- ասում էր Մերի Խաչիկյանը: Այժմ «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիան, որը զբաղվում է երիտասարդների առողջության պահպանման հարցերով, նախապատրաստում է մի ծրագիր, որով դպրոցները պետք է սկսեն սեռական դաստիարակություն դասավանդել, սակայն ոչ այն գրքով, որի մասին այժմ խոսվում է: Սույն գիրքը պարզապես ձեռնարկ է լինելու: Իսկ ասոցիացիայի մշակվող ծրագիրն իրականացվելու է 2002 թվականի դեկտեմբերին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի շրջանակներում:
Համաձայն այդ օրենքի, սեռական դաստիարակությունը դեռահասների իրավունքն է եւ պետք է դպրոցներ մտնի կրթության ու առողջապահության նախարարությունների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակված ծրագրերով: Օրենքում նշված է, որ 2003-2004 թվականներին արդեն փորձարարական ծրագիր պիտի իրականացվի որոշ դպրոցներում: Սակայն, ըստ Մերի Խաչիկյանի, ֆինանսական խնդիրների պատճառով դա ուշանում է: Առարկան կոչվելու է Առողջ ապրելակերպ: Դրա համար, սակայն, դասագիրք չի լինելու: Պարզապես ուսուցիչները կվերապատրաստվեն ասոցիացիայի կազմած ձեռնարկով ու հենց ասոցիացիայի ծրագրով էլ կդասավանդեն առարկան:
Հ.Գ. «Սեռական առողջության այբբենարան» գիրքը ձեւավորված է բավական անկեղծ եւ բաց նկարներով: Մերի Խաչիկյանն ասաց, որ իրենք գրքի նկարների համար մրցույթ են հայտարարել երեխաների շրջանում, եւ գրքում զետեղված նկարների հեղինակը այդ մրցույթում հաղթած 15-ամյա Մարո Սարգսյանն է:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT