Երևան
12 °C
2017 թվականի պետական բյուջեն ստացավ օրենքի կարգավիճակ: Երեկ այն ԱԺ-ում ընդունվեց 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահով:
Բայց այլ բան է բյուջեն ընդունել ու դրան տալ օրենքի կարգավիճակ, եւ բոլորովին այլ բան է այն կատարելը: Դա քվեարկությամբ անել հնարավոր չէ` պետք է կատարել: Իսկ դա դժվար, շատ դժվար է լինելու: Արդեն երկու տարի շարունակ ՀՀ պետական բյուջեն հարկերի մասով թերակատարվում է: 2015 թվականին նախատեսվածից 6 տոկոսով, կամ ավելի քան 70 միլիարդ դրամով ավելի քիչ գումար հավաքվեց բյուջե, այս տարի արդեն պաշտոնապես կանխատեսվում է, որ մի 60 միլիարդ դրամով կթերակատարվի: Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի, այս տարի բյուջեն հարկերի մասով ունենալու է 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ, իսկ արդեն հաստատված` 2017 թվականի բյուջեով կառավարությունը կանխատեսում է 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ: Այսինքն մոտ 63 միլիարդ դրամով ավելի, քան այս տարի: Ինչի հաշվին են մեծանալու բյուջեի հարկային եկամուտները, անհասկանալի է:
Բյուջեի եկամուտների հավաքագրումը առաջին հերթին կախված է տնտեսության աշխուժությունից: Եթե տնտեսական աճ կա, ապա կարելի է հարկային եկամուտների աճ ակնկալել: Կլինի՞ այդ աճը: Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել վերջին շրջանի միտումները: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել էր ՀՆԱ-ի 4.3 տոկոս աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Երկրորդ եռամսյակում այդ աճն արդեն շատ ավելի համեստ էր` 1.6 տոկոս: Երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր պաշտոնական վիճակագիրները արդեն ազդարարեցին տնտեսական անկում 2.6 տոկոսի չափով: Ինչ կլինի չորրորդ եռամսյակում, պաշտոնական կանխատեսումներ չկան: Բայց հաշվի առնելով 4-րդ եռամսյակի առաջին ամսվա` հոկտեմբերի ցուցանիշները, անկումը շարունակվելու է, եւ տարվա կտրվածքով նույնիսկ մեր ԱՎԾ-ն դժվար թե կարողանա 0-ից բարձր ցուցանիշ ապահովել:
Այլ կերպ ասած, մեր տնտեսությունը, կարելի է ասել, մտել է կայուն անկման փուլ, որը դժվար թե դադարի հաջորդ տարի: Համենայն դեպս դրա նախադրյալները գոնե այս պահին դեռ չեն երեւում: Ավելին` ամեն ինչ խոսում է այն մասին, որ վիճակը կարող է ավելի վատթարանալ: Խնդիրն այն է, որ հաջորդ տարվանից կառավարությունը գործելու է բոլորովին այլ հարկաբյուջետային միջավայրում: Առաջին անգամ կառավարությունը ստիպված է լինելու սահմանափակել իր ախորժակը ծախսեր անելու առումով:
Մինչեւ այս տարի կառավարությունը կարող էր մեծ վարկեր ներգրավել, պարտքեր կուտակել, ծախսեր անել: Այսինքն կարող էր ծախսերը մեծացնել՝ առանց եկամուտները համաչափ մեծացնելու: Օրինակ, այս տարի կառավարությունը ավելի քան 350 միլիարդ դրամ ավելին է ծախսելու, քան կարող է եկամուտներ ստանալ: Իսկ դա մեր ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսն է կազմում: Սա բյուջեի դեֆիցիտն է: Հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի երեք տոկոսը, քանի որ մեր պետական պարտքը արդեն անցել է նույն այդ ՀՆԱ-ի 50 տոկոսը: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պետությունը ավելի քիչ փող է ծախսելու: Քիչ փող ծախսելով՝ կառավարությունը ավելի քիչ է նպաստելու տնտեսական աճին: Իսկ խոսքը այստեղ հսկայական գումարների մասին է: 2017 թվականին կառավարությունը 200 միլիարդ դրամով ավելի քիչ է գումար ծախսելու: Մեր փոքր տնտեսության համար սա չափազանց մեծ զսպող նշանակություն կունենա: Եվ դա կարելի է համարել հաջորդ տարվա տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն ունեցող կարեւորագույն գործոններից մեկը:
Ծախսերը կրճատելուն զուգահեռ կառավարությունը նախատեսում է ավելի շատ փող հավաքել տնտեսությունից, քան այս տարի: Ինչպես դա կանի, նույնիսկ էական չէ: Կառավարությունն, իհարկե, ասում է, որ բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտները, որ նախատեսվել են, հաջորդ տարի գալու են երկու աղբյուրից: Առաջինը տնտեսական աճի շնորհիվ հարկերի ավելացումն է եւ երկրորդը` ստվերային տնտեսության կրճատումը: Թե առաջինի, եւ թե երկրորդի մասին ամեն տարի հայտարարել են նախորդ բոլոր կառավարությունները: Բայց ստվերը մնացել է անդրդվելի, իսկ տնտեսական աճն էլ պայմանավորված է եղել միայն ու բացառապես արտաքին գործոններով: Եթե պղնձի գները աճել են, նավթի գները աճել են, Հայաստան ուղարկվող տրանսֆերտները մեծացել են, մենք ունեցել ենք եւ տնտեսական աճ, եւ հարկային եկամուտների աճ: Եթե հակառակ գործընթացներ են եղել, մեզ մոտ էլ հակառակ արդյունքներ են եղել: Այսինքն, անկախ նրանից՝ մենք ունենք կառավարություն, թե չունենք, լավ է աշխատում այդ կառավարությունը, թե վատ, ըստ էության՝ ոչ մի նշանակություն չի ունեցել մինչեւ հիմա: Թե ինչ պետք է փոխվի սրանից հետո, առայժմ չի երեւում:
Բացի զուտ տնտեսական պատճառներից, հաջորդ տարվա բյուջեի կատարման վրա մեծ ազդեցություն է ունենալու նաեւ քաղաքական գործոնը: 2017 թվականի ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Կարեւորագույն ընտրություններ, որտեղ իշխող կուսակցությունը միջոցների ընտրության առաջ կանգ չի առնելու հաղթանակի հասնելու համար: Իսկ այդ միջոցներից մեկն էլ պարզունակ պոպուլիզմն է: Այսինքն տարվա սկզբի ամիսներին կառավարությունը կտրուկ շարժումներ չի անելու բիզնեսից ավելի շատ փող հավաքելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ: Ստվերի դեմ «ոտնձգություններ» եւս չեն լինելու, եթե, իհարկե, կառավարությունը իրականում ունի նման մտադրություններ: Խնդիրն այն է, որ ստվերը հիմնականում տնօրինում են իշխող կուսակցության հենասյուները հանդիսացող կրիմինալն ու օլիգարխները, որոնց «ուսերին է» դրվելու «ձայն բերելու» բեռի մեծ մասը: Եթե կառավարությունը իրոք մտադիր է պայքարել ստվերի դեմ, ապա դա անելու է տարվա երկրորդ կեսին: Իսկ դա շատ կարճ ժամանակ է:
Մի խոսքով, ամեն ինչ խոսում է այն մասին, որ 2017 թվականի պետական բյուջեին էլ սպասվում է նույն տխուր ճակատագիրը, ինչ անցած ու անցնող տարիների բյուջեներին: Եվ այսօրվանից կարելի է արդեն կառավարությանը շնորհավորել բյուջեի թերակատարման ավանդույթը պահպանելու առիթով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT