1000 դրամների նախագծի խրոնիկոնը. կամավորի հարցում ՀՀԿ-ն չի կողմնորոշվում

«Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տալու» կամ առավել հայտնի 1000 դրամների նախագծի շուրջ իշխանությունը, կարծես թե, համաձայնության չի գալիս:

Հիշեցնենք, որ համաձայն այս օրենքի նախագծի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս պետք է գանձվի 1000-ական դրամ:

Նախագծի ի հայտ գալուց անմիջապես հետո սոցցանցերում բուռն քննադատության արժանացավ այն, դժգոհողներից շատերը պահանջում էին նախ «թալանածը հետ բերել»: Չնայած դժգոհություններին՝ ՊՆ-ի դիրքորոշումն այն էր, որ «նման մտքի վերաբերյալ գերազանցապես դրական արձագանքներ են ստացել եւ հիմնավորումն այն է, որ «զինվորներն ունենան արժանապատիվ փոխհատուցում:

Նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նոյեմբերի 18-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ստիպողաբար ոչինչ չի կարող լինել, ուստի քննարկում են նաեւ կամավոր տարբերակը: Ըստ Բաղդասարյանի՝ նրանք, ովքեր ցանկանում են համակարգին գումար վճարելուց հրաժարվել, կկարողանան դիմում գրել:

Բաղդասարյանի այս հայտարարությունից հետո ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ ի վերջո փոփոխություններում լինի Բաղդասարյանի հայտարարած տարբերակը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, անսալով Վիգեն Սարգսյանի կողմից հնչեցված «ազգ-բանակ գաղափարախոսությանը», հայտարարեց, որ վճարելու է իր աշխատակիցների փոխարեն, սակայն «փոխհատուցման» այս տարբերակը վարակիչ չդարձավ այլ ընկերությունների համար:

Նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարից հետո նորընտիր ՀՀԿ-ական, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ պարտադիր բաղադրիչը չի հանվելու.

«Պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է, եւ խմբագրելով այն խմբագրած կլինեք օրենքի բուն էությունը»,- մասնավորապես, ասել էր նա:

Այսօր, սակայն Վահրամ Բաղդասարյանը սրբագրել էր նախկինում հնչեցված իր խոսքերը՝ ասելով, որ հնարավոր է նաեւ կամավոր տարբերակը լինի.

«Կրկնում եմ, որ մնացած բոլոր առաջարկությունների հետ միասին եղել է նաև առաջարկություն, որ 1000 դրամի վճարը լինի կամավոր: Սա կարող է ընդունվել մասնակի, կարող է ընդունվել որոշակի խմբերի համար, կարող է ընդհանրապես «պարտադիր»-ը մնալ: Սա նախաձեռնության հեղինակները քննարկում են: Սա մի շարք առաջարկություններից մեկն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը՝ 102 կողմ, 3 դեմ ձայներով. նախագծին դեմ էին քվեարկել ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց, որ օրենքի նախագիծը լայն քննադատության է արժանացել.

«Որովհետեւ քաղաքական դաշտում քննադատությունը գնահատվում է վերջնական քվեարկության արդյունքով: Մենք ունենք օրենք, որն ընդունված է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ընդունվել են վերջին տարիներին: 102 կողմ ձայնը շատ լայն աջակցության քվե է»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաեւ, որ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ ՀՀ-ում օրենքի ընդունումից հետո ընդունվի նաեւ Արցախում:

Տպել
2498 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ