«Ո՞ւմ է պետք այդ խորհուրդը, որտեղ չընտրված մարդիկ են ու փողոցի գյադեք». պրոֆեսոր Մանուկյան

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խոստանում է լուրջ փոփոխությունների հիմք դառնալ բարձրագույն կրթության ոլորտում, այնքան էլ միանշանակ չի ընդունվում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն, օրինակ, մի շարք առարկություններ ունի եւ կցանկանար, որ իր դիտողություն-առաջարկությունները նույնպես արտացոլվեին նախագծում` հետագայում կյանքի կոչվելու հեռանկարով: Այնինչ, նախագծի հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն նրան չի ընձեռվել:

Պրոֆեսոր Մանուկյանը մեր զրույցում նախ համոզմունք է հայտնում, որ օրենքի նշված նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, որի 38-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

«Սահմանադրության մեջ կան վատ գծեր, բայց կա մի լավ կետ, որ բուհերը պետք է լինեն ինքնավար, կամ ինչպես այնտեղ ասվում է` ինքնակառավարվող: Նոր օրենքը պիտի բխեր դրանից: Բայց չէ: Դեռ գարնանից բազմիցս դիմել եմ Կրթության եւ գիտության նախարարություն` փոխնախարար Կարինե Հարությունյանին, որ ես ուզում եմ մասնակցել այդ քննարկումներին, այդքան տարվա փորձ ունեմ: Անընդհատ պատասխանում էր` սպասեք, սպասեք, կլինի, կմասնակցեք: Հանկարծ 15 օր առաջ զանգահարում եմ, ասում է` արդեն վերջացավ: Ոնց թե: Ուրեմն անունը դնում են հանրային լսումներ, ուղարկում են ընդամենը ռեկտորների՞ն: Սրանք, բնական է, իրենց վրայով են կարել տալիս օրենքը: Նախանցյալ հինգշաբթի հանդիպել եմ նախարարին, աղմկել եմ` ուր է օրենքի նախագիծը: Իմ ներկայությամբ զանգահարեց, պահանջեց, որ տեղադրեն նախարարության կայքէջում: Հիմա արդեն դրված է»,- ասաց Էդուարդ Մանուկյանը` ի դեպ ընդգծելով, որ «Սասնա ծռերի» համակիրներից է ու խնդրելով` իրեն ներկայացնելիս անպայման նշել դա: 

Իսկ  ինչո՞վ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը չի նպաստելու բուհերի ինքնակառավարմանը: Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ որպեսզի բուհը լինի ինքնակառավարվող, այդ գործին պետք է մասնակցի աշխատակազմը` արհմիության միջոցով, ինչը պետք է ամրագրվի օրենքում: Առհասարակ, արհմիությունների ակտիվ գործունեությունը Մանուկյանը չափազանց կարեւոր է համարում: «Ամեն դեպքում արհմիությունը պետք է աշխատի, որ ժողովուրդն արհմիության միջոցով մասնակցի կառավարմանը: Դա է մեր երկրի փրկությունը»,- նշեց նա:

Պրոֆեսորի հաջորդ դիտարկումը վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդներին: Նա կարծում է, որ նոր օրենքով ոչ թե պետք է փոփոխվեր դրանց ձեւավորման սկզբունքը, այլ ընդհանրապես պետք է դադարեցվեր այդ խորհուրդների գործունեությունը: Էդուարդ Մանուկյանը նկատում է, որ բուհերն ունեն գիտական խորհուրդ, թղթի վրա կա նաեւ Մեծ խորհուրդ, որին էլ, ի տարբերություն կառավարման խորհրդի, պետք է վերապահել ռեկտորի ընտրության, նրա հաշվետվությունները հաստատելու լիազորությունները: 

«Կառավարման խորհրդում ընդգրկված պրոֆեսորադասախոսական կազմը գիտխորհրդից է: Գիտխորհուրդն ինքը մեծ մասով ընտրված չէ: Կառավարության ներկայացուցիչները նշանակված են: Ինչպե՞ս կարող է չընտրված մարդը ռեկտոր ընտրել: Դա կեղծ ընտրություն է: Այսօր ուսխորհուրդներում, որպես կանոն, փողոցի գյադեք են հավաքված ու այդ գյադեքը կառավարման խորհրդի կազմում մասնակցում են ինստիտուտի կառավարման գործին: Ինչի՞ է պետք այս կառավարման խորհուրդը: Որ հե՞շտ կառավարելի լինի բուհը: Ո՞ւմ կողմից: Բայց չէ՞ որ դա պիտի լինի ինքնակառավարման խորհուրդ, ոչ թե կառավարման»,- հարցեր առաջ քաշեց Էդուարդ Մանուկյանը:

Նրա երրորդ եւ վերջին առաջարկը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատության ֆինանսական կյանքի թափանցիկությանը: «Ամենակարեւորը, որից սարսափում են բոլորը, դա է»,- փաստում է դասախոսը: Նա համոզված է, բուհերի հաստիքացուցակը, դրանց դրույքաչափերն ու քանակը պետք է օրենքի պահանջով հրապարակային ու հասանելի լինեն, որպեսզի բուհի աշխատակիցները տեսնեն, գնահատեն ու հարկ եղած դեպքում ընդվզեն անարդարության դեմ, մանավանդ որ փորձը ցույց է տալիս, որ դասախոսն իր բարդագույն աշխատանքի դիմաց կարող է վճարվել ընդամենը 100 հազար դրամի չափ, իսկ ինչ-որ անհասկանալի հաստիք զբաղեցնող ու անհասկանալի գործառույթներ ունեցող մեկը` 300 հազար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորը վերոնշյալ այս առաջարկները, գրավոր տեսքի բերած, ներկայացրել է թե ԿԳ նախարարություն, թե կառավարություն եւ թե Հանրային խորհուրդ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը հանրային ինչ քննարկում է անցել, որովհետեւ դասախոսների շրջանում դրա հետ կապված կան դժգոհություններ:

«Մենք այս օրինագիծը քննարկել ենք ռեկտորատներում եւ տեղադրել ենք կայքում: Օրենքը քննարկելու համար արտագնա մի քանի սեմինարներ են կազմակերպվել, դրա վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել են մասնավոր բուհերը: Օրենքի մեկ քննարկում անցկացրեց «Եվրասիա» համալսարանը: Եթե որեւէ տեղ հանրային քննարկում լիներ, մեզ հրավիրեին, մենք կմասնակցեինք: Հիմա էլ նույն փուլն է: Մենք բաց ենք: Այսինքն` բոլոր այն համալսարանները, որոնք ուզում են, կարող են քննարկել եւ դիտողությունները մեզ ուղարկել, կամ որեւէ տեղ հինգ դասախոս թող հավաքվեն, մեզ հրավիրեն: Մերոնք սովոր են, որ ձեւական երեք-չորս քննարկում անենք, ասենք` հանրային քննարկում է անցել»,- պատասխանեց նախարարը` հավելելով.

«Եթե նայեք նախնական տարբերակը եւ այն, որ հիմա դրված է կայքում, երեւի մոտ 30-40 տոկոս փոփոխություն կա եւ հիմնականում մեր մասնագետների դիտողության հիման վրա: Այսինքն մենք իսկապես պատրաստ ենք, ուզում ենք լավ արդյունք ստանալ»: Լեւոն Մկրտչյանը նաեւ ընդգծեց, որ օրինագծի ամենաթույլ հատվածը ֆինանսական բլոկն է, եւ գնահատելի կլինի, եթե լուծումներ առաջարկվեն ֆինանսական հոսքերի կառավարման, անկախության առումով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4639 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ