Փոխնախարարը մանրամասնում է՝ Հյուսիս-Հարավի որ հատվածները կլինեն վճարովի (տեսանյութ)

30/11/2016 schedule19:15

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես, Քաջարանից Սիսիան ընկած հատվածը չի բացառվում լինի վճարովի:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ավտոճանապարհի որոշ հատվածներ հնարավոր է վճարովի դառնան: Տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանն Armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է.

«Քանի որ Հյուսիս-Հարավը մեծ ֆինանսական բեռ է արտաքին պարտքի տեսանկյունից, վարչապետը մեզ հանձնարարեց, որ դիտարկենք այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմները, որոնցից հիմնականը մասնավորի ներդրմամբ ճանապարհի կառուցումն է: Դա ընդունված պրակտիկա է աշխարհում, երբ մասնավորը գումար է ներդնում, ճանապարհ կառուցում եւ դարձնում այն վճարովի, եւ այդ վճարների հաշվին ստանում է եկամուտ:

Այդ հատվածը Քաջարանից Սիսիան ընկած հատվածն է, որտեղ նախատեսվում է կառուցել 2 խոշոր թունել՝ մեկը 4,7 կմ երկարությամբ, մյուսը՝ 8,5 կմ երկարությամբ:

Դրանց կառուցմամբ գործող ճանապարհը կկրճատվի մոտավորապես 60-70 կմ-ով, նաեւ կտնտեսվի մոտ 2,30-3 ժամ՝ սահմանից մինչեւ Սիսիան հասնելու համար»,-ասաց փոխնախարարը:

Արթուր Առաքելյանը հստակեցրեց՝ քաղաքացին, նաեւ բեռնափոխադրողը հնարավորություն է ունենալու ընտրել՝ վճարովի ճանապարհով է ցանկանում երթեւեկել, թե՝ անվճար:

Ինչ վերաբերում է հարցին, թե կան արդյո՞ք հաշվարկներ, թե որքան կարժենա այդ ճանապարհով երթեւեկելը, փոխնախարարն ասաց.

«Դեռ չկան հաշվարկներ, տարբեր մոտեցումներ ենք հաշվում: Իհարկե, մեր քաղաքացիները կօգտվեն այդ ճանապարհից, բայց այն հիմնականում նպատակ ունի ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու: Աշխարհը ցանկություն ունի առեւտուր անել Իրանի հետ, այդ թվում տրանսպորտային ընկերությունները փնտրտուքի մեջ են, թե ինչ ուղղությամբ է հնարավոր բեռներ հասցնել Իրան եւ հակառակը»,- ասաց Առաքելյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հյուսիս-Հարավի որոշ հատված վճարովի դարձնելու առաջարկը վարչապետի հանձնարարությամբ են մշակել եւ մի քանի օր անց ամբողջական կզեկուցեն գործադիրի ղեկավարին:

«Բայց անհրաժեշտ է, որ ներդրողներ հայտնվեն. մենք 2 խոշոր ընկերության հետ պայմանավորվածություն ունենք, կան նաեւ բազմաթիվ հետաքրքվածներ այս հարցով»,- ասաց փոխնախարարը:

Արթուր Առաքելյանն այդպես էլ փակագծերը չբացեց, թե որ ընկերությունների հետ են համագործակցում Քաջարան-Սիսիան 2 խոշոր թունելի կառուցման ֆինանսավորման հարցերի շուրջ, միայն ասաց, որ մեկը եվրոպական խոշոր ճանապարհաշինական ընկերություն է, մյուսը՝ չինական եւ նորից խոշոր:

«Ամեն մեկն իր հաշվարկներն է անում, կներկայացնի իր առաջարկությունները, կհասկանանք՝ որքան գումար են սահմանում որպես վճար, ինչ պայմաններ են առաջակում եւ այլն»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ նախատեսո՞ւմ են արդյոք այլ հատվածներ եւս վճարովի կառուցել, փոխնախարարը չբացառեց.

«Եթե որեւէ հատվածում տուրիստներն այնքան շատանան, եւ որեւէ բիզնեսմեն նպատակ գտնի ներդրումներ կատարելու, արդեն նախադեպ կունենանք»:

Մեր դիտարկմանը, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման չարաշահումների մասին բարձրաձայնումները շատ են, փոխնախարարն ասաց, որ Հյուսիս-Հարավում ամեն ինչ «խիստ չափելի արդյունք է ունենում»:

«Ցանկացած ծախսված դոլար կարելի է չափել, մենք վստահ ենք, որ որեւէ չարաշահում այնտեղ չկա, 5-7 միլիոն դոլարի պահումներ ենք արել ու պակաս ենք վճարել այն գումարից, որը նախապես սահմանված էր, բայց նույնիսկ դա պայմանագրին համաձայն է արվել: Քանի որ շինարարական շեղումներն ընդունելի են, ընկերությունը ֆինանսապես պատժվել է: Թե՛ բետոնի հաստությունը, թե՛ դրա մեջ օգտագործված նյութերը մեծ... հաշվով հնարավոր է գնահատական տալ, բայց հաճախ ճանապարհաշինության մասին խոսում են մարդիկ, որոնք ոտքով ճանապարհի վրայով չեն քայլել, ընդամենը երթեւեկել են»,- ասաց նա:

Հարցին՝ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները կավարտե՞ն մինչ 2020 թվականը, ինչպես նախատեսել էին ի սկզբանե, փոխնախարարն պատասխանեց.

«Ժամանակին կավարտենք այն բոլոր հատվածները, որոնք նախատեսված են. ամեն ինչ կախված է ֆինանսներից, եթե միջոցներն այս պահի դրությամբ հասանելի լինեն ողջ հատվածի համար, մենք 2020 թվականին հնարավորություն ունենք»:

Տպել
4555 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց