ՀՀԿ-ն կազատվի՞ խորհրդարանի հնաբնակներից. Գեղամյանը վստահեցնում է՝ իր պահանջարկը կա

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն, ըստ լուրերի, փորձում է ազատվել հնաբնակներից՝ փոխարինելով վերջիններիս չհեղինակազրկված, նոր գործիչներով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն այն կարծիքին չէ, որ ՀՀԿ-ի երիտթեւի եւ տարեց պատգամավորների մեջ կռիվ է սկսվել: Պատգամավորն Armtimes.com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ երիտթեւը հարգանքով է լցված տարեց պատգամավորների հանդեպ.

«Մեծագույն հարգանք կա երիտասարդների կողմից  ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ: ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, այնպես որ, եթե սերնդափոխության խնդիր դրվի, դասական ճանապարհով կլուծվի»,- ասաց նա:

Մեր հարցին՝ նոր խորհրդարանում լինելու ակնկալիքներ ունի՞, պատգամավորն ասաց.

«Ես մեծ ակնկալիքներ ունեմ իմ ապագայի հետ, որովհետեւ այն մտավոր ուժը, որը ես ունեմ, ինչու չէ նաեւ փորձառությունս, ՀՀ-ի համար պահանջված է, իսկ թե կոնկրետ որ ոլորտում, որ բնագավառում՝ զինվեք համբերությամբ»:

Մեր ճշտող հարցին՝ ինքն այն կարծիքին է, որ մեծ պահանջարկ ունի՞, Արտաշես Գեղամյանը հստակեցրեց. ոչ միայն ՀՀ-ն ունի իր պահանջարկը, այլ նաեւ՝ եվրոպական հանրությունը.

«Այդ կարծիքին են նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենակարկառուն դեմքերը»:

Գեղամյանը չհերքեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն նոր դեմքերի կառաջադրի, նաեւ հստակեցրեց.

«Նրանք նոր դեմքեր չեն, ՀՀԿ-ի ընդերքում աճեցված դեմքեր են, որոնց համար ավելի նոր ու խոստումնալից ասպարեզ է բացվում»:

Գեղամյանն առաջին անգամ խորհրդարանում հայտնվել է մեծամասնական ընտրակարգով, վերջին անգամ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: Թվով 4 գումարման խորհրդարանի պատգամավոր է:

Խորհրդարանի հնաբնակներից է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա Ազգային ժողովում է 1999 թվականից:

Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել.

«Չկան տարեցներ ու ջահելներ, կան պատգամավորի արժանի եւ ոչ արժանի թեկնածուներ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ իրեն համարո՞ւմ է արժանի պատգամավոր, վերջինս պատասխանեց.

«Ես չեմ որոշողը, այլ՝ կուսակցությունը, այնպես որ չեմ կարող իմ մասին ինչ-որ բան ասել, դա անհամեստություն կլինի»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից նոր դեմքեր խորհրդարան բերելուն, պատգամավորը վրդովվեց.

«Բայց դուք ի՞նչ գիտեք էդ մասին, որ ՀՀԿ-ն նոր դեմքեր է բերում. ես նման լուրերը չեմ մեկնաբանում»:

Տպել
18134 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց