ՌԴ քաղաքականությունը եւ ԼՂ անվտանգությունը. Հայ-ռուսական միավորված զորախումբ

ՀՀ տարածքում Հայաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախումբ ստեղծելու մասին նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը բավական մեծ աժիոտաժ է առաջացրել հայրենի մեդիադաշտում:

Նշվում է, որ սա ՀՀ ինքնիշխանության զիջման հերթական քայլն է: Քննադատությունները նմանվում են ամիսներ առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կովկասյան տարածաշրջանում միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագրի վերաբերյալ հնչած կարծիքներին: «Այն ժամանակ մենք ՌԴ-ին հանձնեցինք մեր երկնքի դարպասների բանալիները, այժմ էլ հանձնում ենք բանակը»,- նշում են քննադատները: Այն մասին, որ հայ-ռուսական միավորված զորախմբի հրամանատարությունը, ըստ պայմանագրի տեքստի, հայկական կողմն է իրականացնելու, քննադատները լռում են:

«Իրականում հայ-ռուսական զորախումբը վաղուց ստեղծված էր, որի հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Այս քայլով ուղղակի խնդիրը դրվում է միջպետական մակարդակում եւ բերվում հստակ իրավական դաշտ»,- մեր զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զորախումբը գործելու է հայկական հրամանատարության ներքո, որի մեջ մտնելու է նաեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան եւ հայկական որոշակի զորամիավորումներ:

Մեր տեղեկություններով, միավորված զորքախմբի մեջ, ամենայն հավանականությամբ, մտնելու են բանակի 4-րդ կորպուսի որոշակի ստորաբաժանումներ:

Այս պայմանագիրը հիմնվում է Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ստատուսի վերաբերյալ պայմանագրի, երկու պետությունների միջեւ կնքված դաշնակցության եւ փոխօգնության պայմանագրի, ինչպես նաեւ ռազմաքաղաքական ոլորտում կողմերի միջեւ կնքված շուրջ 50 այլ փաստաթղթերի վրա: 

Պայմանագրի՝ խաղաղ եւ ռազմական վտանգի ժամանակաշրջաններում միավորված զորախմբի կառավարման ձեւաչափերը փոքր-ինչ տարբերվում են: Եթե խաղաղ ժամանակաշրջանում այն միանշանակորեն կառավարում է հայկական կողմը, ապա ռազմական դրության ժամանակաշրջանում «կախված ստեղծված իրավիճակից եւ երկու պետությունների գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ», միավորված զորախմբի հրամանատարությունը ենթարկվում է կամ ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին:

Զորախմբի նպատակներից է` երկու պետությունների համար առկա վտանգների ու սպառնալիքների չեզոքացումը, նրանց օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը:

Նշենք, որ այս տարվա հուլիսի կեսերին, երբ ողջ Հայաստանը եւ սփյուռքը հետեւում էր «Սասնա ծռեր» արմատական խմբավորման շուրջ ստեղծված իրավիճակին, պլանային այցով Հայաստան ժամանեց ՌԴ զինված ուժերի օպերատիվ եւ մարտավարական գլխավոր վարչության պատվիրակությունը: Շատերն այս իրադարձությանը մատների արանքով նայեցին, սակայն այցի հիմնական նպատակներից էր հենց միավորված զորախմբի մասին համաձայնագրի պատրաստումը:

Իրադարձությունների խճանկարը ավելի ամբողջական է դառնում, երբ այն դիտարկում ենք ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի՝ բանակում իրականացրած մասշտաբային կադրային փոփոխությունների համատեքստում: Հենց այդ ժամանակ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ազատվեց բանակի 4-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվեց հայ-ռուսական միավորված զորախմբի հրամանատար: Մինչ այդ զորախմբի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը:

Հանրության մեջ հաճախ տրվող հարցին՝ «ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանն ու Հայաստանը որոշեցին պայմանագրային հենքի վրա միավորել ՀՕՊ համակարգերն ու զորախմբերը», փորձագետները տալիս են բավական պարզ պատասխան: «Փոխվել է անվտանգության ընդհանուր համայնապատկերը տարածաշրջանում: Առաջ են եկել «Իսլամական պետությունը» եւ այլ ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը մշուշոտ է, մյուս կողմից ապրիլյան ռազմական գործողություններից հետո իրավիճակը ԼՂ շփման գծում շատ անկայուն է», - մեզ հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Այսպիսով, ըստ փորձագետի, միավորված զորախմբի նպատակներից կարող է լինել Հարավային Կովկասում կոնֆլիկտներից, ՆԱՏՕ-ից եւ առաջին հերթին Թուրքիայից, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում մոլեգնող ահաբեկչական խմբավորումներից առաջացած սպառնալիքներին դիմակայությունը: «Եթե Հայաստանի պարագայում կարեւոր է Թուրքիայի եւ ԼՂ հիմնախնդրի գործոնը, ապա ՌԴ-ի դեպքում՝ հետխորհրդային տարածաշրջանի շուրջ ստեղծված ընդհանուր լարվածությունը»,- ասաց Մինասյանը: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը ՀԱՊԿ հենքի վրա միավորված ՀՕՊ համակարգեր է ստեղծում նույն Բելառուսի եւ Ղազախստանի հետ:

Փորձագետը նշում է, որ այս ոլորտում իրավապայմանագրային բազայի հստակեցմամբ, բարձրանում է նաեւ ԼՂ անվտանգության մակարդակը: «Իհարկե, պայմանագիրը վերաբերում է միայն Հայաստանին, սակայն, ռազմական գործողությունների պարագայում, եթե Հայաստանն այս պայմանագրի շնորհիվ ստիպված չի լինելու մեծ ուժեր կենտրոնացնել Թուրքիայի եւ հայ-ադրբեջանական սահմաններին, ապա պարզ է, որ նա կարող է ավելի էֆեկտիվորեն կառավարել ռեսուրսները եւ պաշտպանել Լեռնային Ղարաբաղը»,- պարզաբանեց նա:

Այս նախաձեռնությունն իրականում մինչ այդ առկա ներքին հրամանների եւ ռեգլամենտների հիման վրա գործող միավորված զորախմբի գործունեությանը միջազգային պայմանագրային տեսք հաղորդելու նախաձեռնություն է: «Այն կարեւոր է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ռուսաստանի համար: Երկու կողմերն էլ լուծում են կոնկրետ խնդիրներ՝ Ռուսաստանն ավելի շատ աշխարհաքաղաքական, իսկ Հայաստանը՝ կոնկրետ անվտանգության»,- մեզ հետ զրույցում նշեց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

Տպել
4807 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից