Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) ղեկավար Արթուր Բաղդասարյանի՝ նախկին կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի համագումարին մասնակցելն այս պահի դրությամբ հայտնի չէ:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ մինչ այս պահը վերջիններս հրավիրված չեն.
«Հրավիրվողների ցուցակները ճշտում ենք»,- ասաց նա:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս վստահեցրեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել Ծառուկյանին եւ Բաղդասարյանին հրավիրելու հարցը:
Մեր հարցին՝ անկախ, խմբակցություններից դուրս եկած պատգամավորներ կլինե՞ն, Շարմազանովը չբացառեց.
«Միգուցե լինեն. բոլոր նրանք, ովքեր համագործակցում են ՀՀԿ-ի հետ, նույն գաղափարներն են դավանում, ԱԺ-ում համագործակցում ենք, չի բացառվում, որ լինեն: Ինչպես նաեւ պատգամավորներ, ովքեր անկուսակցական են, բայց վերջին տարիների ընթացքում ինտենսիվորեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ»:
ՀՀԿ խոսնակի ներկայացմամբ՝ ՀՀԿ համագումարին լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր «սերտ համագործացում են ՀՀԿ-ի հետ.
«Օրինակ ՄԻԱԿ-ի, ԱԻՄ-ի, Հզոր հայրենիքի (Վարդան Վարդապետյան), Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (Խոսրով Հարությունյան) ղեկավարները»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, ըստ ՀՀԿ խոսնակի՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է. «Երբեք, պետք չէ ասել երբեք»:
Հարցին՝ անակնկալներ լինելո՞ւ են համագումարի ժամանակ՝ օրինակ անսպասելի հյուրերի տեսքով, Շարմազանովը պատասխանեց.
«Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում, ինչ-որ լինում է՝ սպասելի է: Դե անհավանական բաներ չեն լինի, որ օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա ՀՀԿ-ական կամ Լեւոն Զուրաբյանը դառնա մեր խմբակցության ղեկավար, այն ֆանտաստիկայի ժանրից է»:
Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ գործադիր մարմնի կազմում փոփոխություններ լինելո՞ւ են, Շարմազանովը չբացառեց:
Հիշեցնենք, որ ըստ ՀԺ-ի աղբյուրների՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը գործադիր մարմնի կազմում չեն լինելու:
Ըստ երեւույթին այդ օրը կհրապարակվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին որոշումը:
Ի դեպ, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին:
ՀՀԿ համագումարը նախատեսված է նոյեմբերի 26-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT