«Ոչ մեկին հոշոտելու, կուլ տալու ցանկություն չունեմ». Սամվել Հարությունյան

Ստորեւ ներկայացնում ենք մեր բլից հարցազրույցը Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, ճի՞շտ են այն լուրերը, որ առաջիկայում  Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) միավորվելու է Ձեր ղեկավարած կոմիտեի հետ:

- Բամբասանքներին մի հավատացեք, ես ոչ մեկին ցանկություն չունեմ հոշոտելու, կուլ տալու եւ այլն եւ այլն: Եթե մեր կառավարությունը որոշի, որ ԲՈՀ-ը գալու է կոմիտեի հետ աշխատի, այդպես կլինի, եթե չորոշի, չի լինի: Այդ հեքիաթները, որ ինչ-որ բաներ են խոսում տարբեր տեղեր, մի լսեք, բամբասանքները պետք չէ լուրջ ընդունել:

- Իսկ Դուք ճի՞շտ եք համարում նշված կառույցների միավորումը:

- Դա թողեք իմ մեջ մնա... Ես ճիշտ էի համարում, որ լիներ միացյալ կառույց, որը ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան կվերցներ իր ձեռքը, ոչ թե դա բաժանվեր տարբեր նախարարությունների միջեւ: Օրինակ, ինովացիաներով եւ գիտական արդյունքի կոմերցիալիզացիայի հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինձ թվում է` դա այնքան էլ ճիշտ չէ: Այնտեղ այս տարիների ընթացքում առանձնապես ոչ մի բան չի արվել: Մենք փոքր երկիր ենք, այդ ամենը պետք է կենտրոնացնել մեկ կառույցի ձեռքում, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքը: Իսկ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքն են կենտրոնացնում դրանք, բավականին տուժում է գործը: Նույնը նաեւ ԲՈՀ-ին է վերաբերում: Գիտական աստիճանաշնորհումը գիտություն է: Իմ կարծիքը ԲՈՀ-ի մասին լրիվ ուրիշ է, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել: Շուտով փաստաթուղթ է պատրաստվելու, ԲՈՀ-ի հետ կապված լինելու են լուրջ բարեփոխումներ: Կառավարության ծրագրում, որպես առաջին կետ, գիտական աստիճանաշնորհման համակարգի արմատական բարեփոխումներն են նշված: Դա կլինի, կտեսնեք, պետք չէ շտապել:

- Դուք եւս դե՞մ եք գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգին:

- Այո, ես դեմ եմ: Չնայած գիտությունների դոկտոր եմ, բայց թեկնածուի աստիճանը համարում եմ ավելորդ բան: Ինչ է նշանակում թեկնածու, կարո՞ղ եք ասել: Նշանակում է՝ իրավունք եք ստանում գիտությամբ զբաղվելո՞ւ: Զբաղվե՛ք, ձեր ձեռքն ո՞վ է բռնել: Պիտի անպայման թեկնածո՞ւ դառնաք: Գիտությամբ կարելի է զբաղվել առանց աստիճան ունենալու էլ:

- Այսօր եթե ինչ-ինչ անարժան պաշտոնյաներ ընդամենը թեկնածուի գիտական աստիճանով բավարարվում են, փաստորեն վաղը, դա վերացվելու դեպքում, բոլորը գիտության դոկտորներ են դառնալու:

- Թող թույլ չտան, որ պաշտպանեն: Օրինակ, նոր աստիճանաշնորհման համակարգում ես ենթադրում եմ, որ այդպիսի մի կետ կլինի, որ պետական պաշտոնյաներին չթույլատրվի պաշտոնավարման ընթացքում պաշտպանել: Ես ինքս պետական բարձր պաշտոն եմ զբաղեցնում, ես հիմա շատ լավ հասկանում եմ, որ եթե 1992 թվականին գիտությունների դոկտոր չդառնայի, հիմա հաստատ չէի պաշտպանի, որովհետեւ ժամանակս չի բավարարում լուրջ գիտությամբ զբաղվելու: Ինչքան էլ մտավոր կարողություններդ բարձր լինեն, դա շատ դժվար է: Ես հիմա շաբաթը մեկ օր եմ գնում համալսարան, ասպիրանտների հետ հանդիպում: Բայց մեկ օր աշխատելով դու չես կարող լուրջ գիտական հաջողություններ ունենալ: Պետական բարձր պաշտոն ունեցող մարդու համար շատ դժվար է միաժամանակ այնպիսի բարձր արդյունավետությամբ զբաղվես գիտությամբ, որ դառնաս գիտությունների դոկտոր կամ թեկնածու: Դա անհնար է: Ես պաշտոնապես հայտարարում եմ:

- Այսինքն` եթե այսօր տեսնում ենք որեւէ պաշտոնյա գիտությունների թեկնածու կամ դոկտոր է դառնում, միանշանակ պետք է իմանալ, որ արժանի չէր:

- Ես չեմ ուզում այդպիսի բան ասել: Կարող է ինձանից շատ ավելի տաղանդավոր են այդ մարդիկ, կարողացել են: Ես այդ տաղանդը չունեմ: 

Լուսանկարը վերցված է ԿԳՆ ֆեյսբուքյան էջից, կենտրոնում Սամվել Հարությունյանն է

Տպել
3622 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)