Եվրասիական միությունն ունի չիրացված հսկայական ներուժ. Վաչե Գաբրիելյան

19/11/2016 schedule20:00

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչների այցը ՀՀ Ազգային ժողով, նշել է, որ խորհրդարանական մակարդակում նմանատիպ քննարկումներն արդյունավետ խթան են հանդիսանում նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացման համար: Պարոն Զաքարյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների մակարդակը եւ փոխգործակցության անցած ուղին հիմնված է վստահության մթնոլորտի ու դժվար իրավիճակներում փոխօգնության երաշխիքների վրա: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ բարեկամական հարաբերությունների համար ամուր հիմք է ռազմական, քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտում վստահելի համագործակցության առկայությունը եւ չկա գեթ մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ չարձանագրել կայուն զարգացում եւ առաջընթացի միտումներ:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում նշել է, որ ընտրված հարցերը հանդիսանում են երկու երկրների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման անկյունաքարեր: Փոխվարչապետը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի եւ առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: Եվրասիական միությունը աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է, սակայն, ըստ Վաչե Գաբրիելյանի, այն այնուամենայնիվ ունի չիրացված հսկայական ներուժ: Ըստ զեկուցողի՝ անհրաժեշտ է որոշակիացնել այդ ներուժը, գտնել այն միասնական եւ ներպետական մեխանիզմները, որոնք թույլ կտան բազմապատկել արդյունքները: Պարոն Գաբրիելյանը նշել է, որ թեեւ արդեն մեկուկես տարի է անցել միությանն անդամակցելուց, սակայն անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել գործընթացները եւ վեր հանել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կարող են մարտահրավեր դառնալ ինտեգրման համար եւ լուծումներ տալով բոլոր մակարդակներում՝ նպաստել կայուն առաջընթացին: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ իրավական նորմերի առումով ԵՏՄ-ն զգալի եւ էական քայլեր է կատարում շուկաների միասնականացման, ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ ազատ շարժի աջակցման համար: Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաեւ որոշ վիճակագրական տվյալներ ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ: Նշվել է, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջում եւ Հայաստանն օգտագործում է համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձեւաչափերում՝ միջխորհրդարանական, միջկառավարական, միջգերատեսչական, մասնագիտական եւ անգամ լայն հասարակական շրջանակների ներգրավման առումով:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կարեւորելով համատեղ նիստի անցկացումը՝ պարոն Կոսաչովը նշել է, որ շուրջ երկու տարի է, որ ԵՏՄ-ում երկու երկրները լիարժեք գործունեություն են ծավալում եւ հնարավորություն կա վերլուծելու կուտակված փորձը, հասկանալու՝ որ ուղղություններով անելիքներ կան: Ըստ կոմիտեի նախագահի՝ փորձագետներին լսելուց հետո հնարավոր կլինի փաստել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մասնակցությունը ԵՏՄ ինտեգրացիոն ծրագրում համապատասխանում է երկրների ազգային շահերին: Պարոն Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին թե՛ Պետական Դումայի եւ Դաշնային խորհրդի հետ կառուցողական համագործակցության, թե՛ տարբեր խորհրդարանական հարթակներում աջակցության համար: Կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող համատեղ նիստը կլինի արդյունավետ եւ կդառնա շարունակական:

Այնուհետեւ երկու երկրների պատգամավորները եւ փորձագետները հանդես են եկել ելույթներով, որոնք վերաբերել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առկա հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին, ինտեգրացիոն դինամիկային եւ կողմերի տնտեսական ակնկալիքներին:

ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները: Այն ստեղծել է տարողունակ, գրեթե 200 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: Պարզեցվել են բազմաթիվ ոլորտներում բիզնես վարելու կանոններն ու ընթացակարգերը: Ըստ պարոն Ազիզյանի՝ երկու տարիների ընթացքում ստեղծվել է նորմատիվ իրավական շրջանակ, վերացվել են արտադրական գործոնների ազատ տեղաշարժի հիմնական խոչընդոտները, ձեւավորվում են միասնական շուկաներ տարբեր ոլորտներում: Ներկայում աշխատանք է տարվում ԵՏՄ եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախաձեռնության բազայի վրա լայն տնտեսական գործընկերություն ձեւավորելու ուղղությամբ: Առեւտրատնտեսական համաձայնագրեր են մշակվում Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Կամբոջայի եւ Սինգապուրի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման զարգացման վարչության պետի տեղակալ Սաադատ Ասանսեիտովան անդրադարձել է միության մեջ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը, ներկայացրել աճի ցուցանիշները: Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Առնոլդ Տուլոխոնովը, ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է միության մեջ մտնելու Հայաստանի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին: Պարոն Հարությունյանը կարեւորել է նոր տեխնոլոգիական հնարավորությունների ձեւավորումը:

Օրենսդիրների շահագրգիռ քննարկման արդյունքում բարձրացվել են խնդիրներ, ներկայացվել առաջարկներ համագործակցության ամրապնդման եւ խորհրդարանական հարթակում երկկողմ գործակցության ուղղությամբ:

«Տարածաշրջանային անվտանգություն. հայ-ռուսական երկկողմ hամագործակցություն եւ համատեղ ջանքեր՝ ի շահ կայուն եւ խաղաղ զարգացման» թեմայով ելույթներ են ունեցել ՀՀ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը եւ «Ինտեգրացիա ու զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Հայկ Քոթանջյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նա անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ պատերազմի կանխարգելման նպատակով անհրաժեշտ համարել նորարարական զսպման մեթոդների եւ վերահսկման մեխանիզմների կիրառումը: Ռաֆայիլ Զինուրովը ներկայացրել է հայ ժողովրդի պատմության հաղթական էջերը՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ժամանակներում աչքի են ընկել իրենց զարմանալի տոկունությամբ:

Պատմական համեմատականներ անցկացնելով՝ պարոն Զինուրովն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ահաբեկչությունների դեմ համատեղ պայքարին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությանը: Նա տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ է համարել խորհրդարանական դիվանագիտության ուժեղացումը, կարեւորել միջմարզային հարաբերությունների զարգացումը եւ կապերը սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Արամ Սաֆարյանն իր ելույթում խոսել է ՀՀ-ԵՏՄ համագործակցությունից՝ առանձնացնելով հատկապես ՌԴ արտահանման ծավալների աճը: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը: Նա մասնավորապես անդրադարձել է պետությունների կողմից տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

«Միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ» թեմայով ելույթներ են ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մհեր Շահգելդյանը, Արտաշես Գեղամյանը, Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը եւ Կոնստանտին Կոսաչովը:

Տպել
2636 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ