Ազգային ժողովում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել

Արդեն երկու օր է, Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:

Չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նոյեմբերի 16-17-ին երկօրյա այցով Մոսկվայում էր` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Երեկ կեսօրին էլ ԱԺ լիագումար նիստում սկսվեց 2017թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին կրկին վարչապետն ու փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկա չէին: Նախկին վարչապետները բոլոր դեպքերում աշխատել են իրենց գործուղումների օրակարգն այնպես դասավորել, որ թե՛ հարցուպատասխանի, թե՛ բյուջեի նախագծի քննարկման գոնե սկզբում ԱԺ դահլիճում լինեն: Իհարկե, կարող ենք ասել, որ նախկինում Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր եւ պարտավորված չէր Մոսկվայում կամ անդամ որեւէ երկրի մայրաքաղաքում նման նիստերի մասնակցել, կամ այդ նիստերը բարեբախտաբար չեն համընկել նման քննարկումների հետ, բայց մյուս դեպքում էլ հատկապես հարցուպաասխանի ժամանակ վարչապետը Սահմանադրության ուժով է պարտավոր լինել ԱԺ-ում: Իսկ բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի հետ միասին պետք է նաեւ կառավարության մյուս անդամներն էլ ներկա լինեին, քանի որ դա երկրի թիվ մեկ քաղաքական օրենքն է, որն ԱԺ է ներկայացվում տարին մեկ անգամ:

Մինչդեռ, երբ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սկսեց ներկայացնել նախագիծը, կառավարությունից միայն ինքն էր ԱԺ-ում: Ավելի ուշ, իհարկե, ծուլորեն մի քանի նախարարներ ժամանեցին, բայց այդ վիճակն այնքան անմխիթար էր, որ անգամ որեւէ բան չնկատող, խորհրդարանի աշխատանքների նկատմամբ խորը անտարբերություն որդեգրած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դա դուր չեկավ: «Իհարկե, սկսում են բյուջեի քննարկումները, բայց այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, բայց կառավարությունն այստեղ չի: Այսպիսի՞ բան: Զարմանալի պատմություն է»,- ընդամենը մի թեթեւ նեղսրտեց Գ. Սահակյանը:

Վարդան Արամյանը ներողություն խնդրեց, բայց դա այն հարցը չէր, որ ներողությունով փակվեր: Ընդունենք՝ Հայաստանի վարչապետի համար դժվար, անգամ անհնար էր այդ օրերին Մոսկվայում չլինելը, սակայն բյուջեի քննարկման ժամանակ այդ ներկայությունն ապահովելը շատ էլ հնարավոր էր: Հատկապես որ երեկ օրվա ընթացքում վարչապետն ու փոխվարչապետն արդեն Երեւանում էին: Նրանք օրվա երկրորդ կեսին ընդունել էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Թեեւ այս դեպքում էլ կարելի է մտածել, որ չէին կարող այդ հանդիպումը բաց թողնել ու ԱԺ գալ, բայց կարող էին գոնե բյուջեի նախագծի քննարկումներն ընդամենը մեկ օրով հետաձգել: Հատկապես որ այն շարունակելու համար այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրված:

Այս դեպքում դժվար է ասել, Կարեն Կարապետյանն այդ ներկայությունը չէ՞ր կարեւորել, թե ընդամենը երկու ամսվա փորձառություն ունենալով՝ չէր գիտակցել, որ իր եւ իր նախարարների ներկայությունն ԱԺ-ում պարտադիր է: Բայց վարչապետը միայնակ չէ, նա ունի ԱԺ-ի հետ հարաբերությունները կարգավորող հատուկ աշխատողներ, վերջապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այն պաշտոնյան է, որ այդ ամենը քաջ գիտակցում է: Նա գերազանց գիտի թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության գործունեությունն ու հարաբերությունները միմյանց հետ: Այդ դեպքում կարելի է մտածել, որ կամ՝ Դ. Հարությունյանն այդ մասին զգուշացրել է Կ.Կարապետյանին, բայց վերջինս դա չի կարեւորել, կամ էլ նա հարկ չի համարել վարչապետին այդ մասին ասել, ու այդպիսով ԱԺ-ում ստեղծվել է աննախադեպ վատ իրավիճակ:

Բայց այս դեպքում էլ գոնե Գալուստ Սահակյանը կարող էր օրինագծերի քննարկումներն այնպես դասավորել, որ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետն ու նախարարները ներկա լինեին: Հիշեցնենք, ԱԺ նախագահն է որոշում քննարկվող հարցերի հերթականությունը: Ի դեպ, մինչեւ քննարկում սկսելը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց փոխել հարցերի հերթականությունը, բայց Գալուստ Սահակյանը չընդունեց այդ առաջարկն ու ազդարարեց բյուջեի նախագծի քննարկման մեկնարկը: «Պարոն Սահակյանը գիտի՝ ինչն է հետաձգում, երբ է հետաձգում եւ ինչի համար է հետաձգում»,- արձագանքեց նա:

Բայց հետաքրքիրն այն է, որ պարոն Սահակյանը գոնե այդ նույն դժգոհությունը չհայտնեց չորեքշաբթի օրը հարցուպատասխանի ժամանակ, երբ վարչապետը ներկա չէր: «Իսկ ՀՀ վարչապետը, համաձայն ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, հերթական նստաշրջանի կոնկրետ օրը պետք է այնտեղ նստած լինի: Նա բացի այնտեղ նստած լինելուց, իրավունք չունի աշխարհի որեւէ այլ կետում լինել»,- նկատեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք նաեւ, որ կառավարությունից զատ բյուջեի նախագծի նկատմամբ այս անգամ աննախադեպ անտարբերություն դրսեւորեցին նաեւ պատգամավորները: Հարցեր տալու համար հերթագրվել էին ընդամենը ութ հոգի: Հետո, իհարկե, մի քանիսն էլ ավելացան, բայց նախորդ տարիների համեմատ դա կրկնակի-եռակի անգամ պակաս էր: Եվ եթե պատգամավորներն այսօր էլ նույն անտարբերությամբ գրանցվեն ելույթ ունենալու համար, ապա բյուջեի նախագծի քննարկումն այսօր կավարտվի: Երեկ Հանրապետական խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ակնարկում էին, որ այն այսօր մինչեւ ժամը 16:00-ը կավարտվի: Ու կստեղծվի արդեն երրորդ աննախադեպ իրավիճակը. նախորդ տարիներին բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ-ում 3-4 օր էին տեւում, այս անգամ՝ ընդամենը մեկ օր:

Եվ վերջում հավելենք, որ ԱԺ-կառավարություն հարաբերություններում գրեթե միշտ դոմինանտ է եղել կառավարության դերը, ԱԺ-ն հանդես է եկել ընդամենը կառավարության ներկայացրած նախագծերի դակողի դերում, այնինչ, ՀՀ Սահմանադրությամբ ճիշտ հակառակը պիտի լինի: Այդ հարաբերություններում ԱԺ-ն վաղուց է պարտվել կառավարությանը: Այս վիճակն ավելի է խորացել վերջին տարիներին ու հասել այն եզրակետին, որ կառավարությունն այլեւս այնքա՛ն հաշվի չի առնում ԱԺ-ին, որ կարող է բյուջե ուղարկել ու հանձնարարել այն ընդունել՝ ինքը ներկա չլինելով այդ գործընթացին:

Տպել
4451 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց