Երևան
12 °C
ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական եւ մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունել է Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձեւ, որը ներկայացրել էր Ուկրաինան: Փաստաթղթում , մասնավորապես, նշվում է, թե Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքները, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ղրիմի բնակիչների նկատմամբ, այդ թվում՝ ուկրաինացիների եւ այլ էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ:
Միաժամանակ, բանաձեւով Ռուսաստանին կոչ է արվում ապահովել միջազգային իրավապաշտպան եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների պատշաճ ու անխոչընդոտ մուտքը Ղրիմ:
Բացի այդ, կոչ է արվում անհապաղ չեղյալ հայտարարել Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից 2016 թվականի ապրիլի 26-ին ընդունված որոշումը, որով «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիսը» ճանաչվում է ծայրահեղական կազմակերպություն:
Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 73 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիության երկրները, Վրաստանը եւ այլք: Փաստաթղթին դեմ է քվեարկել 23 երկիր: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: Հայաստանի հետ մեկտեղ բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բելառուսը, Ղազախստանը , Իրանը եւ այլ երկրներ: Եւս 76 երկիր ձեռնպահ է մնացել:Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել՝ թեպետ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե երկիրը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ:
Ընդունված փաստաթուղթը դեկտեմբերին դրվելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ:
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Սերժ Սարգսյանն ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Պաշտոնական սուղ հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:
Ենթադրվում է, որ Պորոշոնկոն Սարգսյանին զանգահարել էր հենց վերը նշված բանաձեւի հարցով՝ ըստ էության, ակնկալելով, որ Հայաստանը եւս կմիանա այդ փաստաթղթին: Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւին եւ ամենայն հավանականությամբ, նույն կերպ կվարվի նաեւ դեկտեմբերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն
Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ապարանի տարածաշրջանում կատարվում են ճանապարհների մաքրման, մշակման աշխատանքներ
Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ
«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացած սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ձեր ակտիվ աջակցության կարիքն ունեմ․ Հակոբյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ տեղումներ, նաև բուք կլինեն
Ցուցանիշը դրված է՝ կատարված է․ անգամ կրկնակի, եռակի և ավել․ Պապոյան
«Տառերի պուրակ»-ի ճանապարհին շուրջ 80 մեքենա է հայտնվել խցանման մեջ․ օգնություն է ցուցաբերվել 170 քաղաքացու
Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների՝ ակադեմիայի կուրսանտների համար․ Պապիկյան․ տեսանյութ
Պետք է ընդունել՝ ժողովուրդը չի ընկալում ձեզ որպես այլընտրանք և անիմաստ ռեսուրս չվատնել «նոր» համախմբումներով
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 7-ին
Իրանի հետ լավ արդյունքներ ունենք․ Թրամփը Օմանի բանակցությունները հաջող է համարել
Դարբնիկ բնակավայրի սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել․ ԱՍՀՆ
ԱԺ-ն ամփոփել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն․ տեսանյութ
ԱՄՆ-ն մաքսատուրքեր կարող է սահմանել Իրանի հետ առևտուր անող երկրների համար․ Թրամփ
Շտապօգնության 23 հզր կանչ, 370 հզր ամբուլատոր, 30 հզր հիվանդանոցային այց․ ապահովագրության վիճակագրություն
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
47-ամյա տղամարդը մեքենայում շանտաժի միջոցով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը առաջարկե՞լ է Ռուսաստանում հայերենն ու անգլերենը պետական լեզու ընդունել․ Չախոյան
«Care for Children»-ի հիմնադիրը միջազգային համաժողովում Հայաստանը ներկայացրել է որպես օրինակելի երկիր
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ որոշ տարածաշրջաններում ձյուն ու բուք է
Լրացուցիչ շուրջ 137մլն դրամի խնայողություն՝ բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացի արդյունքում․ Պետրոսյան
Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր․ հաջողություն մաղթենք մեր մարզիկներին․ Հարությունյան
Իտալիայում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի հետ չառնչվող կարիքներին․ Մանավազյան
Այո՛, ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ բավական կարևոր և ազդեցիկ այց ենք ունենալու․ Կոստանյան
Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT