Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը

07/02/2026 schedule17:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։

Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը, այդ թվում՝ բանակցային գործընթացի, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման և նախաստորագրման, ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան համաձայնությունների, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների, փոխկապակցվածության խթանման միջոցով։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:

62980_b.jpg (555 KB)

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերին: Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային առանցքային հարցեր։

Նշվել է, որ հաշվետու տարում ԱԳՆ ջանքերն ուղղված են եղել ինչպես ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետևողական խորացմանը, այնպես էլ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացմանը։ Ընդգծվել է, որ տարին աչքի է ընկել բարձր մակարդակի փոխայցերի և շփումների ինտենսիվությամբ, որն էականորեն նպաստել է երկկողմ օրակարգերի հարստացմանը և փոխգործակցության նոր ձևաչափերում ներգրավվածության ավելացմանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով, ինչն ապահովել է կոնկրետ շոշափելի արդյունքներ և իր շարունակությունը կունենա նաև ընթացիկ տարում: Գոհունակությամբ ամփոփվել են տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ, ինչն իր արտահայտումը գտավ նաև տարեվերջին Գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունմամբ: ԵՄ-ն՝ որպես ինտեգրացիոն կառույցի հետ գործընկերությունից զատ՝ կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացման, արդեն իսկ մի քանի օրինակներով ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերն ու ձեռքբերումները՝ ընդգծելով արդեն իսկ 2026թ․ այդ ուղղությամբ շարունակվող դինամիկան:

Ընդգծվել է, որ ՀՀ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը համահունչ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով, որտեղ ակտիվ է եղել աշխատանքը թե՛ քաղաքական օրակարգի ընդլայնման, թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման, տնտեսական ու ներդրումային համագործակցության պոտենցիալի լավագույնս իրացման ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ-ն ձգտում է ՌԴ-ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

62979_b.jpg (528 KB)

Վարչապետին ներկայացվել է բազմակողմ հարթակներում ՀՀ ԱԳՆ ակտիվ ներգրավվածությունը, այդ թվում՝ նոր դրական օրակարգի առաջմղման նախաձեռնությունների միջոցով, ինչի արդյունքում գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ թե՛ տարբեր կառույցներում ՀՀ ընտրվելու, թե՛ ՀՀ նախաձեռնած բանաձևերի ընդունման տեսքով:

Քննարկումներում ընդգծվել է, որ երկկողմ գործընկերությունների զարգացման համատեքստում ուշադրություն է դարձվել ինչպես քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկայի ապահովմանը, այնպես էլ տնտեսական և ոլորտային ուղղություններում հնարավորությունների կյանքի կոչմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ՀՀ ԱԳՆ-ի կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությունը»:

62983_b.jpg (625 KB)

Նշվել է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանը շարունակել է ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլերը. նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։ Նույն քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմինների պայմանների շարունակական բարելավման քաղաքականության շրջանակներում ձեռք է բերվել Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքը, շարունակվել են Փարիզում դեսպանության 2024թ․ ձեռք բերված շենքի վերանորոգման աշխատանքները:

62984_b.jpg (649 KB)

Անդրադարձ է կատարվել հյուպատոսական ծառայության և ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։

ՀՀ վարչապետին է ներկայացվել նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի իրականացրած աշխատանքները, ինչպես նաև արդյունավետ, այդ թվում՝ միջազգային մամուլում հանրային հաղորդակցության ապահովման նպատակով իրականացված աշխատանքները, ցուցանիշները։

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Նախանշվել են առանցքային ուղղություններով ԱԳՆ առաջիկա անելիքները, միջնաժամկետ կտրվածքով ծրագրերը։

62982_b.jpg (689 KB)

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է արտաքին քաղաքական նախանշված գերակայությունների հետևողական կյանքի կոչման և դիվանագիտական ծառայության շարունակական կատարելագործման կարևորությունը վերը նշված բոլոր ուղղություններով։ Երկրի ղեկավարը կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
815 դիտում

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ

Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը

Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար

Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ

Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան