Էրեկվանից կերան էս նախարարին, իմ արև. գեներալ Սեյրան Սարոյան

«Ես մտածում էի, որ այս հարցը բերենք առանց որեւէ խոսակցության կընդունենք, որովհետեւ ըսենց միասնական հարցեր շատ քիչ են բերում ԱԺ: Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անել, է՛լ գող կատու, է՛լ քաչալ շուն, է՛լ ով ինչ գողցավ բանակից: Ամեն ինչի մասին խոսեցին, բացի այս օրենքից: Հիշեցին` ով ոնց գողցավ, ով իր տունը ոնց սարքեց»,- այսօր Ազգային ժողովում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը:

Գեներալի կարծիքով, բանակից ով ինչ գողացավ ու կերավ, միեւնույն է, քթերից դուրս է գալու:

«Իրենց քթերից էլ չլինի, իրենց երեխեքի քթերից է դուրս գալու: Հլա ես չեմ տեսել, որ բանակի, զինվորի հաց գողցողը հանկարծ մի կրակի մեջ չընկնեն: Կա՛մ երեխեքը նարկաման են դառնում, կա՛մ ղումարբազ, կա՛մ կազինոներում այդ գումարը քամուն են տալիս: Բայց թողեք Աստծո հույսին, ավելի լավ է Աստված պատժի, քան՝ դատախազը: Բայց խնդիրը նրանում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ սաղս ինչ միասնական էինք: Նիկոլն էլ կասի, նա էլ էր հրացան վերցրե, կռիվ եկե ու տեսավ: Ա´յ մարդ, պիտի պատերազմ լինի, որ միասնական լինե՞նք: Ասում են` խի՞ էդ փողը պետությունը չի տալիս, ա´յ մարդ, պտի լինի, որ տա, որ չկա, որտեղի՞ց տա: Սաղս էլ գիտենք, որ քյասիբ պետություն է»,- իր հումորախառն ելույթը շարունակեց Սեյրան Սարոյանը, ով Երեւանի կենտրոնում մի մեծ հիվանդանոց ունի:

Մամուլի հրապարակումների համաձայն, Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող երկրորդ պոլիկլինիկական հիվանդանոցը նրան է պատկանում: «Հիմա ասում եք` մեր գեներալները գող ու ավազակ են, գյուղ կա՞, որ շուն չլինի: Ենթադրենք, որ երեք-չորս հոգի էլ անամոթ են ու ինչ-որ բան են արել: Փաստորեն, էդ մարդիկ պտի ամաչեն, որ էդ ֆորմեն հագնեն: Բայց խոսում եք պադրյադ բոլորի մասին: Բայց էդ մի քանիսը չեն, կան 30-40 գեներալ, որոնք ծառայել են մեր ժողովրդին: Եթե ինչ-որ ձեռնաքաշություն են արել, պիտի պատժվեն: Հիմա պետք է ասեք, թե ձենդ տաք տեղից է գալիս, որ 1000 դրամը քո համար ինչ փող է: Հա, իրոք, որ փող չի»,- ասաց գեներալը:

Վերջնիս խոսքերով, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այդ հիմնադրամում կուտակվող գումարներն իրենց տուն չի տանելու: Ասում է` հարյուր հատ Սարգսյան Վիգեններ կգան ու կգնան, էդ հիմնադրամը կմնա:

«Ինչ-որ մի քանի անբարոյականներ կան բանակում, կան՝ հանել շպրտել են դուրս: Ամոթ է, ազերբեջանցիք էլ են նայում: Բա օբշի գործի վրա, օբշի բանակի ու գեներալների վրա ցեխ շպրտե՞նք, սաղին սարքենք գող-ավազակ, մեզի չի սազի: Ծեմ բոլեե` էս ամբիոնից: Էդ փողը ոչ մեկ չի կարա տանի իր տուն, կանեն խայտառակ: Էսի էն փողը չի, որ ուտվի: Սարքեցինք հայոց պատմություն: Էդ ֆեյսբուքների մեջ էլ ինչ ասես, չեն գրում: Ասում են հարուստները թող տան, հարուստը գրող էլ չի տա, եթե իրեն շահ չունենա, ոչ մի բան էլ չի տա»,- հայտարարեց Սեյրան Սարոյանը: Գեներալը ժողովրդին հորդորում էր հասկանալ, որ ինքը պետք է իրեն պահի, պատերազմն էլ ինքն է գնալու:

«Էրեկվանից կերան էս նախարարին, իմ արև: Ուրեմս, նույն հարցը հարյուր ձեւի տվեցին, մեկ հետեւից է գալիս, մեկ դեմից: Դե արի, դու նախարար, ու կռուտիտ եղի, որ էդ նույն հարցին պատասխանես: Բերեք սաղս միասնական ձեւով սիրուն քվեարկենք այս հարցին, նաեւ հետևենք, որ ճիշտ է էթում, որ խղճներիս հանդեպ մաքուր ըլենք»,- եզրափակեց Սեյրան Սարոյանը:

Հաջորդ ելույթ ունեցող Ստեփան Մարգարյանին ամբիոնի մոտ հրավիրելիս՝ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես հայտարարեց. «Ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղանք»:

Տպել
3803 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց