Տարիքը իմաստնացրե՞լ է Արթուր Բաղդասարյանին. Լավ է՝ չլինի նման ընդդիմություն

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է, որ իրեն ժամանակ է տրվել Վանաձորի ավագանիում ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

- Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել Վանաձորի քաղաքապետարանում առաջացած խնդիրը, երբ ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում նիստ գումարել, քանի որ ոչիշխանական խմբակցությունները բոյկոտում են այն:

- Ոչ թե ավագանու ՀՀԿ-ի խմբակցությունը խնդիր ունի, այլ ավագանու այն անդամները, ովքեր կաթվածահար են արել նիստերը: Որ իրենց անձնական մանր-մունր շահերը վեր են դասում քաղաքի շահերից ինչ-որ անհասկանալի սկզբունքների համար, թե պետք է հայտնաբերենք՝ ովքեր են քվեարկել Մ. Ասլանյանի օգտին: Բայց ինչու չպետք է քվեարկեին մյուսների օգտին, նրանք քաղաքական կարկառուն դեմքե՞ր էին:

- Չպետք է կողմ քվեարկեին, քանի որ երեք քաղաքական ուժերը քվեարկությունից առաջ հայտարարել էին, որ ընտրելու են Քրիստ Մարուքյանին:

- Այդ քաղաքական ուժերն ի՞նչ գործ ունեն Վանաձորի ավագանու հետ: Այդ ուժերի ցուցակները քաղաքակա՞ն են, որ այդ իրենց երեւանյան քաշքշուկներն ու ինտրիգները տեղափոխում են Վանաձորի ավագանի եւ նիստերին խոչընդոտում, որ այստեղ կարողանան իրենց դեմքը պահել: Դրանք պարզապես մարդաորսով զբաղվող ուժեր են, որոնք ձայն բերող մարդիկ են գտել, որպեսզի այնտեղ կարողանան ձայներ ունենալ: Այդ ցուցակների մարդիկ քաղաքականության հետ բացարձակապես աղերս չունեն: Իսկ այդ ուժերը մինչեւ հիմա համոզված են, թե նրանց լավություն են արել, էլ չեն հասկանում, որ նրանք են իրենց լավություն արել, որ պահել են դրանց դեմքերը՝ իրենց ձայներ են բերել, որ դառնան ավագանու անդամ: Հիմա էլ ձեւ են փնտրում, որ գնան նիստերը գումարեն: Մամուլն էլ գրում է, թե ՀՀԿ-ականներին ժամանակ է տրված:

- Այո, որ անձամբ ձեզ է ժամանակ տրված այդ հարցը լուծելու համար:

- Ես նստած եմ այստեղ, ինչու պետք է այնտեղ գնամ: Այդ հարցը ինքնըստինքյան կլուծվի: Ինչ է, Մ. Ասլանյանի աթոռը գողանալո՞ւ են: 10 անգամ էլ ընտրություն անեն,10 անգամ էլ նա է ընտրվելու: Իսկ այդ ուժերից որն է նախապես որոշել, որ եթե իրենք չհաղթեն, պետք է քաղաքապետ դառնա Ք. Մարուքյանը, ինչ-որ մի անհայտ անձնավորություն: Գիշերը երեք հոգի Երեւանից դուրս են գալիս, թե գնանք էն տղերքին ասենք, թող ձայները տան Ք. Մարուքյանին: Գնացեք այդ տղաներին հարցրեք, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ ես, եւ նա թող այդ ուժի ամբողջական անվանումն ասի:

- Ձեր ասածից կարելի է հասկանալ, որ խոսքը վերաբերում է «Հայկական Վերածնունդ» կուսակցության ցուցակի անդամներին:

- Խնդրում եմ չառանձնացնել: Իսկ ով է ասել, որ միայն ՀՎ-ից են ձայներ տվել: Օրինակ, ես ՀՀԿ-ականների վրա էլ եմ կասկածում, որ մյուս թեկնածուին են տվել իրենց ձայները: Մենք մտածում էինք, 24-25 ձայն կունենանք, որովհետեւ ավագանու անդամների մոտ այնքան մեծ հեգնանք կար, թե հանկարծ մյուսը կարող է քաղաքապետ ընտրվել: Նրանցից յուրաքանչյուրը ընտրության էր գնում, որ իրենք են հաղթելու: Նրանցից ո՞ւմ մտքով է անցել, որ հետո պետք է ուրիշին ձայն տան: Այլ խնդիր էր, որ նրանք նախապես կազմեին դաշինք, մարդկանց տեղյակ պահեին, որ իրենցից ով շատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրենք: Եթե ցուցակների թեկնածուները կտային իրենց համաձայնությունը, այն դեպքում նոր կարելի էր ասել, թե քաղաքական համաձայնություն է եղել: Թե չէ Երեւանից երեք հոգի գնում են ու ասում, թե պոլիտբյուրոն որոշել է, որ քաղաքապետը լինի այս տղան: Այդ տղաներն էլ սկսում են հայհոյել ու երդվել, թե Մ. Ասլանյանին կընտրեն: Պատմությունն այսպես է եղել: Այդ միանգամյա օգտագործման համաձայնությունները քայքայում են քաղաքական դաշտը: Դուք այդ երեք կուսակցություններին մի կաթսայում պատկերացնո՞ւմ եք:

- ՀՎ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական ուժերին Վանաձորի ավագանու կոալիցիա կազմելու կոչ է անում: Ձեր կարծիքով այդ կոչը ՀՀԿ-ի՞ն էր ուղղված, հատկապես որ այն գրված էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ինքը իրեն հարց տալու եւ պատասխանելու ոճով:

- Ես հասկացել եմ, որ տարիքը խելացի մարդուն իմաստուն կդարձնի, հատկապես որ այդ հայտարարությունը ծննդյան օրվա առիթով էր արվել: Նա փորձառու մարդ է եւ կհասկանա, որ այս խնդիրը պետք է հանգուցալուծում ստանա, հակառակ պարագայում ամբողջ Վանաձորն իրենց դեմ դուրս կգա: Վանաձորցիները հասկանում են, թե ով է խանգարում իրենց բնականոն աշխատանքին: Պատահական հաջողություններից ոգեւորված մարդիկ են:

- Այնուամենայնիվ կընդունե՞ք Ա. Բաղդասարյանի այդ առաջարկը եւ Վանաձորում ՀՎ-ի հետ կոալիցիա կկազմե՞ք:

- Մեզ նման առաջարկություն չի արվել, եթե լինի, կմտածենք: Եթե մեր մոտեցումներն ու գաղափարները, ծրագրային դրույթները համընկնում են, մենք բոլորին հրավիրում ենք համատեղ աշխատելու: Թե չէ ընտրություններից առաջ դառնում են ընդդիմություն, բայց ընտրություններից հետո դռներ են փնտրում, որ գան՝ մեզ հետ կոալիցիա կազմեն: Դրա համար ենք ասում, որ ընդդիմություն չկա, չի կայանում, ու դա բավական վնաս է տալիս իշխանությանը:

- Ընդդիմությունը փորձում էր համախմբվել ու պայքարել իշխանությունների դեմ մի քանի տարի առաջ, բայց 2015թ. փետրվարին իշխանությունները ոչնչացրին այն՝ Գագիկ Ծառուկյանին հեռացնելով դաշտից:

- Եթե ընդդիմությունն այնպիսին է, որ պետք է իշխանությունը նրան թելադրի կամ թույլ տա պայքարել, ավելի լավ է, չլինի այդպիսի ընդդիմություն: Եթե իրենք մաքուր անցյալ չունեն, ու պիտի ասեն՝ դե լավ հոպար ջան, դա ի՞նչ ընդդիմություն: Ընդդիմությունը պետք է ոչ թե հայհոյի, այլեւ լինի կառուցողական, պետք է դրականը տեսնի, իսկ բացասականի դեպքում իշխանություններին ստիպի իր հետ հաշվի նստել, կատարել բարեփոխումներ: Եվ ոչ թե խաղեր տա ու սպասի, թե երբ ենթարկվի իշխանություններին: Հիմա ով կարողանում է բարձր հայհոյել, ասում է՝ ես եմ արմատական ընդդիմությունը: Երեք տարի է, ես ընդդիմությանը հաշտեցնողի դերում եմ, թե մի հայհոյեք միմյանց, համագործակցեք, որ ձեր դաշտը կայանա: Այստեղ լավ կենացներ են խմում, հենց բարձրանում են ամբիոնին, հայտարարում են, թե իրենք են միակ ընդդիմադիրը, մյուսները հաճախորդ են:

-  Գ. Ծառուկյանը կարծես թե ցանկանում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, եւ դա կարող է ձեռնտու լինել իշխանություններին ոչիշխանական դաշտը նորից համախմբելու եւ ընդդիմադիր էլեկտորատը վերահսկելու համար:

- Եթե որոշել է, թող գա: Մենք ընկերներ ենք, եւ ասում եմ, որ ինքը պիտի որոշի իր քաղաքական ճակատագիրը: Բայց ես կտրականապես դեմ եմ եղել, որ քաղաքական դաշտում որեւէ մեկը սպասի, թե իրեն ինչ պիտի ասեն: Իսկ մենք նման խնդիր չունենք եւ հետեւում ենք, թե ինչպես է ձեւավորվում ընդդիմադիր դաշտը: Կարո՞ղ կայանալ, մենք ուրախ կլինենք: Չե՞ն կարող, նույն իրավիճակը կլինի, ինչ կա հիմա՝ իրար կհայհոյեն, կոկորդ կկրծեն: Չեմ հասկանում, մեկը մյուսի նկատմամբ խա՞նդ ունեն, նախա՞նձ կա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4464 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ