Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեսգիստրի գործակալությունում շարունակում է գրանցված լինել «Օրինաց երկիր» կուսակցությունը: Գործակալությունում գրանցված է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում մեկ անձը չի կարող երկու կուսակցության անդամ լինել, առավելեւս առաջնորդել երկու կուսակցություն: 2016 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած համագումարում Արթուր Բաղդասարյանը ընտրվել էր ՀՎԿ նախագահ: Ուստի «Հայկական վերածնունդի» մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Բաղդասարյանը լքել է «Օրինաց երկիրը»: Առաքելյանը դրական պատասխան տվեց:
Պարզվում է՝ ՕԵԿ-ն այժմ ղեկավարում է մի մարդ, որի անունը ոչինչ չի ասում: Ներկայացնենք մեր զրույցը Էդգար Առաքելյանի հետ:
- Պարոն Առաքելյան, «Հայկական վերածնունդի» անդամ բոլոր կուսակցությունները լուծարվե՞լ են:
- «Հայկական վերածնունդ» մտած կուսակցությունների մի մասը դադարեցրել են իրենց գործունեությունը: Այն կուսակցությունները, որոնք չեն լուծարվել, չեն վերակազմակերպվել, մնացել են որպես կուսակցություն եւ համագործակցում են «Հայկական վերածնունդի» հետ:
- «Օրինաց երկրի» դեպքում ի՞նչ է տեղի ունեցել:
- «Օրինաց երկիրը» չի լուծարվել: Այս դեպքում գործում է համագործակցության ֆորմատը: ՕԵԿ-ը չի լուծարվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ խմբակցություն ունի ու չի կարող լուծարվել: «Հայկանդուխտը», որ այդքան աղմուկ էր բարձրացրել, ասում էր լքում եմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, մինչեւ հիմա չի վերակազմակերպվել, չի լուծարվել, հետեւաբար չի էլ կարող լինել «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ:
- Արթուր Բաղդասարյանը հիմա «Օրինաց երկրի»՞ նախագահն է, թե՞ «Հայկական վերածնունդի»:
- ՀՎԿ նախագահն է:
- Նա ՕԵԿ անդա՞մ է:
- Ոչ, դուրս է եկել, ինչպե՞ս կարող է լինել երկու կուսակցության անդամ: Պետք է կամ լուծարեր ՕԵԿ-ը կամ դուրս գար: Եթե չի լուծարել, ուրեմն դուրս է եկել:
- Ե՞րբ է լքել ՕԵԿ-ը:
- ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ պետք է ընտրվեր «Հայկական վերածնունդի» նախագահ:
- Իսկ հիմա ո՞վ է ղեկավարում «Օրինաց երկիր»-ը:
- Զորի Ավետիսյանը:
- Կուսակցությունների մասին օրենքով կուսակցության նախագահ ընտրվում է համագումարի ընթացքում: Ե՞րբ է տեղի ունեցել համագումարը:
- Մասշտաբային համագումար չի եղել, ամեն ինչ եղել է օրենքի պահանջներին համաձայն: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Օրինաց երկիրը» կդադարեցնի իր գործունեությունը, կլուծարվի:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հիմնադրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ջանքերով: Քաղաքական մեկնաբանները այս կուսակցության ծնունդը պայմանավորում են նրանով, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է մաքրել իր անունը 2008-ից հետո ՕԵԿ-ի վրա մնացած սեւ բծից:

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT