Արցախում փոքր պատերազմ հնարավոր է. Կոմանդոս

07/11/2016 schedule21:37

Դատելով սահմանային իրավիճակի վերաբերյալ ՀՀ եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների կողմից վերջին շրջանում տարածվող հաղորդագրություններից՝ կարելի է ենթադրել, որ իրավիճակը մոտ է կամ շատ նման ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանին:

Այսօր էլ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ,  պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Մո՞տ է արդյոք պատերազմը, ինչքանո՞վ ենք մենք պատրաստ դրան: Մեր այս եւ այլ հարցերին պատասխանել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

- Պարոն Տեր-Թադեւոսյան, Վարդան Ավետիսյանն այսօր կոչ է արել միավորվել, մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերին՝ նշելով, որ նոյեմբերի 11-18-ը պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացման: Որեւէ վտանգ տեսնո՞ւմ եք, ինչ-որ տեղեկություններ ունե՞ք, թե ինչ վիճակ է սահմանին:

- Ես տեղյակ չեմ այդ հայտարարության մասին: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա: Փոքր պատերազմ հնարավոր է: Մենք միշտ ասում ենք, որ խաղաղ պայմաններում ենք ապրում, բայց դա այդպես չէ: Բայց պետք է իմանանք, որ մեզ վրա ինչով էլ հարձակվեն, ինչով էլ կրակեն, մենք միայն մարդկային մեծ կորուստ կունենանք: Մենք չունենք մեծ ստրատեգիական օբյեկտներ, որ կորցնենք, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Ադրբեջանի ղեկավարությունը լավ ապրում է, հարուստ երկիր ունի, ինչո՞ւ պետք է պատերազմ հայտարարի: Նրանք սահմանին կրակում են ու իրենց ժողովրդին ասում՝ Ղարաբաղը կգրավենք: Բայց դժվար թե իրենք հարձակվեն Ղարաբաղի ու Հայաստանի վրա: Իրենց նավթի ու գազի բազաները մեծ տարածքներ են զբաղեցնում, կպայթի ամբողջ Ադրբեջանը: Նրանք հո հիմա՞ր չեն, որ իրենք իրենց պայթեցնեն: Ես այդ կարծիքին չեմ:

- Իսկ ավելի փոքր, ապրիլյան պատերազմի նման բախման վտանգը մո՞տ է:

- Հա, կարող է: Բայց եթե ապրիլյան պատերազմի ժամանակ մենք չհասկացանք՝ ինչ է կատարվում (շնորհակալ ենք մեր ջահել սպաներին, որ ամեն ինչ արեցին առանց պատրաստության), հիմա դասեր քաղել ենք: Վարդան Ավետիսյանն այդ գործողությունները անում է նրա համար, որ պատերազմ չլինի: Պետք է պատրաստվել պատերազմի, որ պատերազմ չլինի, որ այնպես չլինի՝ նոր պատերազմ լինի, մենք չիմանանք: Մի քիչ հետ ենք մնացել նորագույն տեխնոլոգիաներից: Ասենք՝ անօդաչու թռչող սարքերը: Սիսիանից մի լավ սպա կա, պատմում է, թե ոնց են Ղարաբաղ գնացել, հետո տեսել են անօդաչու թռչող սարք, մտածել են իրենց պիտի նկարի, բայց խփել է: Դուք գիտեք, որ 5 հոգի տեղում զոհվեցին, հետո 2 հոգի էլ հիվանդանոցում մահացան: Ի՞նչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ նոր տեխնոլոգիաները կան, մենք չենք տիրապետում: Պետք է իմանայինք, ոնց կարելի է պաշտպանվել այդ անօդաչու սարքերից: 2011 թվականին Ալ Քաիդան 22 կետից բաղկացած  կանոններ էր հրապարակել: Դրանցից 1-2-ն էլ իմանայինք՝ այդ դեպքը չէր լինի: Այդտեղ գրված է. երբ տեսնում ես անօդաչու, պետք է մեքենայից իջնես, վազես հեռու: Երկրորդ. այդ մեքենայի վրա կարելի էր անդրադարձնող նյութից կտոր գցել: Դրա մեկ մետրը խանութում վաճառվում է 300 դրամով: 2 մետր մեքենայի վրա գցեին, կապեին, ամեն ինչ նորմալ կլիներ: Այդ նյութը մենք լամինատի տակ ենք գցում: Այնպես չէ, որ դրա համար ես մեղադրում եմ այդ սպաներին: Մենք չէինք պատրաստվում կռվին, դա էր խնդիրը: Ամբողջ ժողովուրդը պետք է պատրաստվեր կռվին, որ կռիվ չլիներ:

- Հիմա ավելի պատրաս՞տ ենք պատերազմին, քան այն ժամանակ:

- Դե հիմա առաջին գծում շատ լավ գործողություններ են գնում. ճանապարհ են սարքում, պաշտպանական գիծն են ամրացնում, կապն են ուժեղացնում, տեխնիկա ունենք առաջին գծում: Հրամանատարները կարող են կրակով դիմավորել թշնամուն: Պատերազմը մեզ դաս տվեց, էդ դասը մենք հասկացանք, բայց էլի եմ ասում, նոր տեխնոլոգիաները խնդիր են մնում: Անօդաչու սարքերը մենք Ամերիկյան համալսարանի հետ թռցնում էինք դեռ ապրիլ ամսին: Մեզ հարցնում էին՝ դա Հայաստանի՞նն է, թե՞ ոչ: Էն օրը հարսանիք եմ գնացել, էդ հարսանիքին անօդաչուներով նկարում էին: Այսինքն՝ սովորական բան է սկսում դառնալ: Հիմա մենք էլ էդ տեխնոլոգիան ունենք: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մենք պետք է մեր զենքերը ստեղծենք, դրա վրա աշխատենք: Զենքերի ցուցահանդես կար վերջերս (խոսքը ArmHitec-2016 զենքի եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի մասին է): Տեսա՞ք ինչքան արտադրանք ունենք: Մենք առաջ դա առնում էինք, հիմա կարող ենք արտադրել եւ զենք եւ հրթիռ: Հրաշալի է: Այդ ցուցահանդեսի ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչ խելքով ազգ ենք, բայց մարդ չունենք էլի, մարդ չունենք:

- Պարոն Տեր-Թադեւոսյան, ապրիլյան պատերազմից հետո հայտարարեցիք, որ մասնագետներ եք հավաքագրում եւ պատրաստվում եք սովորեցնել ձեր փորձն ու հմտությունները: Կազմակերպեցի՞ք դասընթացներ:

- Այո, մենք այդ կուրսերը անցկացնում ենք, պաշտպանության համար զինվոր ենք պատրաստում: Կրակել ենք սովորեցնում, կապ ենք սովորեցնում, ամեն ինչ: «Դոսաֆում» են մեր դասերը տեղի ունենում:

- Վերջերս ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ 20 րոպեում կարող ենք ոչնչացնել Ադրբեջանը: Համացանցում ձեր այդ հայտարարությունը լուրջ չընկալվեց: Ըստ ձեզ՝ ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Ադրբեջանցիք մի քանի ֆիլմ են հանել, որ 20 րոպեում կարող են Հայաստանը վերացնել: Ես ուզում էի ասել, որ եթե Հայաստանի վրա 2-3 օր էլ կրակեն՝ չեն կարող վերացնել, մենք պայթող ոչինչ չունենք: Ի՞նչը պետք է պայթի՝ մեր ճոխ խանութնե՞րը, տնե՞րը: Բայց իրենք ունեն այնպիսի շինություններ, որոնք նավթի վրա են, գազի: Դուք պատկերացրեք, որ մենք հրթիռով խփենք, ինչ կստացվի: 5-6 ամիս առաջ Բաքվում գործարան հրդեհվեց: Այնտեղ 32 հոգի զոհվեց: 3 ամիս Ալիեւը վերականգնում էր: 3 ամիս շմոլ գազ էր դուրս գալիս այդ տարածքից: Հիմա դրա համար եմ ասում՝ իրենք նավթի բոչկայի վրա են, մի հատ խփես, 20 րոպեում ջնջվելու են, պայթի ամբողջ Ադրբեջանը: Մի 10 ռակետով կարող ենք դա անել:

- Վերջերս խոսվում էր Իսկանդերի մասին: Հայաստանը պատերազմի դեպքում դա կարո՞ղ է տրամադրել Ղարաբաղին: Դա չի՞ նշանակի, որ Հայաստանն է ներգրավվում պատերազմում:

- Չէ, չէ, Հայաստանն ունի որոշում, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում մենք միանում ենք: Այնպես որ պետք չէ վախենալ աշխարհազորայինների մոբիլիզացիայից, լավ է, որ պատրաստվում են:

Տպել
15553 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց