Նոր կառավարության առաջին հիասթափությունները եւ ի՞նչ կապ ունի վարչապետի ծաղկավոր փողկապը

Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումից հետո հանրապետությունում մեծ էյֆորիա առաջացավ: Կարապետյանը եւ  նրա նշանակած նոր նախարարները  հույս ներշնչեցին, որ այս կառավարությունը կտարբերվի նախորդներից, եւ նրա գործունեության արդյունքում ինչ-որ դրական տեղաշարժեր կունենանք:

Շատ կարեւոր է, թե ինչն էր նման սպասումների հիմքում: Սովորաբար տարբեր երկրներում նոր կառավարություններից դրական կամ բացասական ակնկալիքներ ձեւավորվում են՝ հաշվի առնելով, թե ինչ ծրագիր է ներկայացվում, որքանով է այն արձագանքում տվյալ պահի տնտեսական իրավիճակին, մարտահրավերին, թերի է, թե՝ ամբողջական, իրատեսական է, թե՝ ոչ եւ այլն:

Մեր երկիրն այս հարցում էլ է յուրահատուկ: Նոր վարչապետի եւ նախարարների վերաբերյալ դրական սպասելիքներ տարածվեցին գրեթե անմիջապես նշանակումներից հետո, խորհրդարանում նրանց ծրագրի ներկայացումից շատ առաջ: Ինչո՞ւ:

Նման լավատեսության համար մեծ նշանակություն ուներ հանգամանքը, որ նրանք համակարգից չեն, ՀՀԿ-ից էլ չեն, նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել: Իրականում սա դեռ ոչինչ չի նշանակում: Հայաստանում` շատ մեծ բան է նշանակում: Վերոնշյալ երեք խմբից ցանկացած մեկն ավտոմատ բացասական ընկալում է առաջացնում, ուստի այս խմբերի հետ առնչություն չունեցած մեկն ավտոմատ դրական է ընկալվում:

Որոշակի նշանակություն ունեցավ նաեւ այս անձանց կրթությունը, աշխատանքային կենսագրությունը եւ սոցիալական դիրքը: Որքան էլ անսպասելի է, մեծ տեղ հատկացվեց նորանշանակ վարչապետի արտաքին տեսքին, շարժուձեւին, հագուկապին: Եթե վարչապետի հագուկապը քննարկվեր սրճարաններում ու երթուղայիններում՝ նորմալ կլիներ: Բայց այդ մասին  խոսեցին եւ մինչեւ օրս էլ խոսում են նաեւ քաղաքական գործիչներն ու մտավորականները` լրագրողների խնդրանքներով մեկնաբանելով Կարապետյանի նշանակումը:

Ստացվում է` քանի որ Կարեն Կարապետյանը թանկարժեք կոստյումներ է հագնում, ծաղկավոր փողկապներ է կրում, թիկունքն էլ ձիգ է պահում, նրան վարչապետի պաշտոնում նշանակելը ճիշտ էր, եւ երկիրն ու տնտեսությունը միանշանակ կշահեն դրանից: Հանուն արդարության հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն էլ պակաս թանկարժեք կոստյումներ չէր կրում, փողկապներն էլ վատը չէին, թեեւ մի քիչ ցածրահասակ էր,  կովկասյան արտաքինով, եւ հարվածային գործիքներ նվագելու փոխարեն լոլիկ էր աճեցնում:

Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարության շուրջ սույն էյֆորիկ տրամադրությունների ընթացքում հնչում էին նաեւ մտահոգություններ, որ այս ամենը լավ չի ավարտվի, հիասթափությունը մեծ կլինի: Կառավարությունից հիասթափությանը դեռ ահագին ժամանակ կա, բայց առանձին նախարարների դեպքում դա արդեն իրողություն է:

Ուրբաթ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի «բենեֆիսն» էր: ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից հետո նա  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մահացած ծննդկանների գործով չի զբաղվելու.. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը»,  «Իմ համակարգն ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Առողջապահության նախարարի համար, փաստորեն, մահացած ծննդկանն ու բողոքավոր ծննդկանը նույն են: Նա համարում է, որ ոչինչ չունի անելու կոնկրետ ծննդատներում, որտեղ հաճախակի են ողբերգական ելքով դեպքերը: Մեկ-երկու մահացած ծննդկան ավել, մեկ երկու` պակաս, դա ի՞նչ առողջապահության նախարարի զբաղվելու հարցն է:

Ալթունյանը մարդկանց մասին անհարգալից արտահայտվելու սովորություն ունի: ԱԺ-ում լրագրողները նրանից հետաքրքրվել են նաեւ, թե քանի օգնական եւ խորհրդական ունի: «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք այդ հարցին կանդրադառնանք... Եթե դրանք ութն են, ապա աշխատավարձ երկուսն են ստանալու»,- ասել է նա: Նրան առանձնապես պատկառանք չեն ներշնչում նաեւ տատիկներն ու պապիկները: Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Ալթունյանն ասաց, որ պետք է սովորել տատիկ-պապիկներին ասել` չէ, երբ որ նրանք գնում են պոլիկլինիկաներ եւ անիմաստ տեղը ռենտգեն ու տոնոգրաֆիա են պահանջում:

Տատիկների եւ պապիկների հետ կապված առողջապահության համակարգում փաստորեն այլ խնդիրներ չկան, նրանց համար դեղերը թանկ չեն, նրանք չեն դժվարանում պոլիկլինիկաներում կիլոմետրերով հերթ կանգնելուց, չեն մահանում բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունենալու պատճառով: Չնայած, մոռացանք, դա արդեն մորգերի խնդիրն է:

Հիշեցնենք, Ալթունյանը բժիշկ է, սակայն 20 տարի է ապահովագրական շուկայում է գործունեություն ծավալում, եւ ինչպես հայտնի է` միլիոնատեր է: Առողջապահության նախարարը, սակայն, Կարապետյանի ճռճռան կառավարության միակ հիասթափությունը չէ:

Անցյալ շաբաթ իր երկրպագուներին մեծ հարված հասցրեց նաեւ Արմեն Ամիրյանը: Նախ պարզվեց, որ նա նույնպես միլիոնատեր է, թեեւ ամբողջ կյանքը աշխատել է հանրային հեռուստատեսությունում եւ հանրային ռադիոյում, որտեղ աշխատավարձերը, մեղմ ասած, հեռու են միլիոններից: Եվ բացի այդ, հանրությանը դուր չեկավ, թե ինչպես է Ամիրյանը արդարացնում Առաջին տպարանի շենքի ոչնչացումը:

Ամիրյանը գուցե դեռ հնարավորություն ունի իր դիրքերն ուղղելու: Առողջապահության նախարարի հարցը ավելի լուրջ է. նրան ազատելու ինտենսիվ պահանջներ են հնչում: Իսկ ամենավատն այն է, որ սրանք ընդամենը ծաղիկներն են, ավելի խոշոր հիասթափությունները դեռ առջեւում են:

Հ.Գ. Ալթունյանը իր խոսքերի շուրջ բարձրացած աղմուկից հետո նախ փորձեց կիրառել հայտնի մեխանիզմը եւ իր հարցերը լուծել լրատվամիջոցների հետ: Մեկ երկու կայքից անմիջապես հեռացվեցին նրան քննադատող հրապարակումները: Իրավիճակը սակայն շատ արագ դուրս եկավ վերահսկողությունից եւ նախարարը շաբաթ օրը ստիպված եղավ պարզաբանել, որ իրեն ճիշտ չեն հասկացել, ինչի համար ափսոսում է: Քանի որ սա էլ առանձնապես չփոխեց իրավիճակը, կիրակի  նրա խոսնակը ֆեյսբուքով հայտարարություն տարածեց, որ Լեւոն Ալթունյանը հանրապետություն վերադառնալուն պես կընդունի մեկ տարվա ընթացքում մահացած ծննդկանների հարազատներին: Թե ուր էր մեկնել Ալթունյանը weekend-ի, խոսնակը չի նշում: Տեղեկություն չկա նաեւ, թե երբ է վերադառնալու:

Հ.Գ.-1 Արցախյան այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես անդրադարձավ Ալթունյանի հայտարարությունը: «Եթե Ալթունյան Լևոնը նման բան է ասել, ապա ես Ալթունյան Լևոնին մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում ... Ես նրան համարում եմ պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել»,- ասաց վարչապետը: Ստացվում է, որ վարչապետը Ալթույան Լեւոնին չի ճանաչել, որովհետեւ նա նման բան ասել է: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը կարող է սխալվել նաեւ նորանշանակ նախարարին կառավարման հմտությունների եւ համակարգում մեծ փոփոխություններ անելու հարցում:

Տպել
11096 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ