ՀՀ և ԼՂՀ վարչապետներն եղել են մարտական հենակետերում

05/11/2016 schedule21:30

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:


Այնուհետև երկու հայկական պետությունների վարչապետներն եղել են մարտական հենակետերում: Առաջնագծում կառավարությունների ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ինչպես սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման և ինժեներական աշխատանքների ընթացքին: Վարչապետներին զեկուցվել է, որ շփման գծում լուրջ քայլեր են կատարվել հակառակորդի գործողություններն առավել կանխատեսելի դարձնելու առումով:


Վարչապետ Կարապետյանն ընդգծել է այն հանգամանքը, որ առաջնագծում լայն թափով իրականացվող աշխատանքներն առավել անվտանգ են դարձնում մարտական հերթապահություն կրող զինվորների ծառայությունը: ՀՀ և ԼՂՀ վարչապետները տարբեր հարցերի շուրջ զրուցել են ինչպես ժամկետային, այնպես էլ սպայական անձնակազմի հետ:

ՀՀ վարչապետը կարևորել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և առհասարակ բանակի առաքելությունը հայ ժողորվդի անվտանգության ապահովման գործում և նշել, որ ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում բանակաշինության ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը վստահեցրել են, որ առաջնագծում իրականացվող աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են:

Տպել
5910 դիտում

Երեկ կայացել է նաև ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքը. հայտնի է մասնակիցների թիվը

Վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ այրվող մեքենայից դուրս է բերվել վարորդի դին. կա 3 տուժած

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների թիվը

Բա իհարկե, նրանք էլ ունեին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե իրենց անձնական եկամուտների մասին. Արարատ Միրզոյան

Մենք պետք է հույսեր կապենք մեր բանակի հետ. քաղաքական ուժերը՝ ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին

Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն

«Հասել է ՀՀ քաղաքացու ճշմարտության պահը․․․ ընտրակաշառք բաժանողները ձերբակալվում են հենց այս րոպեներին ու կալանավորվում»

Ինձ համար անհասկանալի է, որ ընդդիմությունը զոհերի և գերիների թվերն ուռճացնում է․ Փաշինյանը տվյալներ հայտնեց

Եթե ասում են՝ իմ մի հայտարարությամբ պատերազմ սկսվեց, Արցախը ճանաչելու արդյունքում պատերազմ չի՞ սկսվի. Նիկոլ Փաշինյան

Կասկած չկա, մեր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են․ Փաշինյանը 4 կետ ներկայացրեց՝ ապագայի տեսլականի վերաբերյալ

Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք. Լևոն Տեր-Պետրոսյանը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

ՀՀ-ում քաղաքացիական բախումներ չեն լինելու, որովհետև ժողովուրդը հստակ մեծամասնություն է ձևավորելու․ Փաշինյան

Բայդենը գոհ է, Պուտինի համար՝ միևնույն է. ինչ է գրել միջազգային մամուլը հայտնի հանդիպման մասին ու ինչ կարծիքներ կան

Հայ աթլետները կփորձեն օլիմպիական վարկանիշ լրացնել Կիպրոսում

Ոստիկանության ծառայողը վնասազերծել է ավտովթարից հետո քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն․ Shamshyan

Հայ մարզիչը համալրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբը

Քարոզարշավ մուտք գործեցինք հյուծված, անեծքներից ու հայհոյանքներից խոցոտված, ժողովուրդը մեզ ուժ ու հույս տվեց․ Փաշինյան

Կարմիրգյուղի դպրոցում 3 դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններ

Ինչու Քոչարյանն իր թեկնածությունը չի առաջադրել Արցախում․ Արամ Սարգսյանի՝ բանավեճին հնչեցրած հարցը մնաց անպատասխան

Գերմանիայի հայ համայնքը պատգամավորներին կոչ է անում ճնշումներ գործադրել Ադրբեջանի դեմ՝ ռազմագերիներին ազատ արձակելու համ

Նիկոլ Փաշինյանի հրավիրած համապետական հանրահավաքը՝ լուսանկարներով

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական բանավեճի մեկնարկը տրվեց․ ովքեր են հրաժարվել մասնակցել բանավեճին

Ո՞վ է հայկական «Գելափը», հավատա՞լ արդյոք նրա հարցումներին. Civilnet

Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք»

ՔՊ-ի հանրահավաքն ավարտվեց. մեկնարկել է բազմամարդ երթ՝ Երևանի կենտրոնական փողոցներով (տեսանյութ)

Վեճի էր բռնվել անցորդների հետ ու երկուսին էլ դանակահարել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Հույս ունեմ այնտեղ տեսնել մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին»․ Փաշինյանը հանրահավաքից հետո կգնա հեռուստաբանավեճի

ՔՀՏԱ տեսչական մարմինը Մեղրի համայնքում հողամասերի աճուրդային գործերում խախտումներ են հայտնաբերել

Հունիսի 20-ի ընտրություններով և դրա արդյունքներով որոշվելու է 2010, 2020, 2030 թվականներին ծնվածների ճակատագիրը. Մակունց

ԵՄ-ն և ԱՀԿ-ն թոքերի արհեստական շնչառության սարքավորումների նոր խմբաքանակ են փոխանցել Հայաստանին

Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը (լուսանկարներ)

Վահրամ Դումանյանը և Իտալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

Ապարանի ջրամբարից քաղաքացու դի է դուրս բերվել

ՔՊ անդամներն ու համակիրները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դիմումի հիման վրա կայացրած որոշումը

Նորագավիթի ՃՈ անցակետի մոտակայքում մեքենա է հրդեհվել. վարորդն այրվածքներ է ստացել

Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը կլինի Լավրովի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպման թեման

Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է հուշագիր․ Հայաստանը դառնում է 70 գործընկերների ընտանիքի մաս

Դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրն ու Էրդողանի ելույթը. ԱԳՆ