Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
ՀԱԿ գրասենյակից հայտնում են, որ վարչության նիստում քննարկվել են առաջիկա համագումարի նախապատրաստական հարցեր: Կոնգրեսի` տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցներում ժողովների հրավիրման, պատվիրակների ընտրության կարգի շուրջ կատարված աշխատանքը: Ժողովների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին:
Վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ներկայացրել է համագումարում Նախագահի, վարչության և համապատասխան հանձնաժողովների ընտրության կարգի մասին նախագիծը: Քննարկումներից հետո այն կներկայացվի Կոնգրեսի հանրապետական խորհրդի հաստատմանը:
Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալների դաշինքի (ALDE) տարեկան համագումարին մասնակցելու ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում Կոնգրեսի ծրագրած գալիք միջոցառումների մասին:
Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել 4+4+4 ձևաչափի շրջանակներում իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության համատեղ պաշտոնական հանձնաժողով ձևավորելու շուրջ ընթացող զարգացումները:
Վարչությունը քննարկել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր: Վարչությանը հավանության է արժանացրել բոլոր ընտրական տարածքներում լիազոր ներկայացուցիչների ցանկը և ներկայացրել է կուսակցության նախագահի հաստատմանը: