Երևան
12 °C
Փոփոխությունները, որ նախատեսված են մայրաքաղաքի տրանսպորտում, անշուշտ, շատ մեծ եւ երկար սպասված ծրագիր է: Հաջողության դեպքում այն իրավիճակ կփոխի Երեւանի սոցիալ- տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:
Կասկածները, որ կարող է եւ չհաջողվի, մեղմ ասած, հիմնավոր են: Սա պատկերացնելու համար մի քանի խոսքով ներկայացնենք, թե ինչ է նախատեսվում այս ծրագրով: Այսօրվա երթուղայինները վերանալու են, նրանց փոխարինելու են մեծ, միջին ու փոքր ավտոբուսներ, մշակվելու է երթուղային նոր` ավելի արդյունավետ ցանց: Սա այնքանն է, ինչի մասին խոսվում է այսօր: Սակայն ծրագիրը ունի «ստորջրյա» խութեր, որոնց մասին չի խոսվում:
Ու խնդիրն այն չէ, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: Եթե դա է Երեւանը ավելի անցանելի դարձնելու գինը, ապա կարելի է համակերպվել: Խնդիրն այն չէ, որ մարդիկ մոտակա կանգառը հասնելու համար պետք է ավելի շատ քայլեն, քան հիմա: Դա շատ լավ է, եւ քաղաքակիրթ երկրներում հենց այդպես է: Խնդիրն այն է, որ այս ծրագիրը հաջողությամբ ներդնելու համար անհրաժեշտ է փոխել կառավարման ամբողջ տրամաբանությունը, սկսած երթեւեկությունից եւ ավարտած շինարարությամբ:
Ծրագրի հաջողությունը ապահովելու համար պետք է այնպես անել, որ հասարակական տրանսպորտով երթեւեկելը ավելի ձեռնտու լինի, քան սեփական փոխադրամիջոցով: Այսինքն ավտոբուսը պետք է ավելի մրցունակ լինի, ու հարցը միայն ուղեվարձը չէ, այլ արագությունը: Ավտոբուսը ուղեւորին պետք է արագ հասցնի իր ուզած վայրը:
Պատկերացնենք, որ ծրագիրը իրականացվել է, երթուղայինները չկան ու մարդիկ երթեւեկում են մեծ ավտոբուսներով: Ու այդ ավտոբուսները մտնում են մայրաքաղաքի կենտրոն: Օրինակ, Սարյան կամ Պուշկին փողոց, կամ անցնում են «ֆիրդուսնոցի» մոտով...: Մոտենում են, բայց գործնականում չեն անցնում: Այսինքն անցնում են, բայց վայ այն անցնելուն: Դրանք «Գազելներ» չեն, որ ինչ որ կերպ մանեւրելով անցնեն, շատ մեծ են` ավելի մեծ, քան «Կամազը»: Երեւանի կենտրոնական փողոցներից շատերի հիմնական գործառույթը վաղուց արդեն կայանատեղի լինելն է:
Դանդաղ, ամեն մետրը մեկ կանգնող, 2-րդ, 3-րդ գծերում կայանված մեքենաներին շրջանցող ավտոբուսը ակնհայտորեն կդառնա անմրցունակ: Մարդիկ կնախընտրեն քաղաքի կենտրոնում գտնվող իրենց աշխատավայր գալ սեփական մեքենայով, դրանք կկայանվեն կենտրոնական փողոցներում ու էլ ավելի շատ կխոչընդոտեն ավտոբուսների երթեւեկին:
Եթե սա իրականություն դառնա, ապա կստացվի, որ Երեւանի տրանսպորտային այս արմատական փոփոխությունը կտապալվի հիմնովին: Բացի այն, որ խորը հիասթափություն կպատճառի, նաեւ հզոր ֆինանսական խնդիր կառաջացնի: Ախր այդ մեծ ու միջին ավտոբուսները չեն նվիրելու, մենք էլ այդքան ավտոբուս գնելու փող չունենք, դա խոշոր` շատ խոշոր վարկ է լինելու, մինչեւ 100 միլիոն դոլար: Ծրագրի վերը նկարագրված հեռանկարի դեպքում կստացվի, որ մենք փոշիացրեցինք 100 մլն դոլար:
Եվ ուրեմն, ինչ է պետք ծրագրի հաջողության համար: Որպեսզի ավտոբուսները քաղաքով սլանան արագ, անհրաժեշտ է, որ Երեւանի փողոցները լինեն անցանելի: Կենտրոնական հատվածում խնդիրը, այսպես ասենք, բարդ լուծվող է: Կենտրոնական փողոցները կայանատեղիի են վերածվել ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ աշխատանքի են գալիս ու կայանում իրենց մեքենաները, այլ հենց կենտրոնի բնակիչների անձնական մեքենաների պատճառով: «Շինարարական փուչիկը» հանգեցրեց նրան, որ կենտրոնը խելագար կառուցապատման ենթարկվեց, եւ կայանատեղիների ռեսուրսը կենտրոնում սպառվել է շատ վաղուց:
Այդ հարցը լուծելու համար մայրաքաղաքի կենտրոնում պետք է կառուցվեն մի քանի տասնյակ հսկայական կայանատեղիներ` ստորգետնյա եւ բարձրահարկ: Ավտոբուսների համար պետք է առանձնացվեն հատուկ գոտիներ, որոնք անհասանելի պետք է լինեն մյուս մեքենաների համար: Ոստիկանությունը պետք է օրնիբուն հսկի, որ այդ գոտիները միշտ ազատ լինեն: Կնտրոնից պետք է հեռացվեն բոլոր այն «օբյեկտները» որոնց շահագործումը դժվարացնում է երթեւեկությունը: Խոսքը սեփական կայանատեղիներ չունեցող սուպերմարկետների, առեւտրի կենտրոնների, ռեստորանների, պետական հիմնարկների մասին է: Բայց սա էլ բավարար չէ: Պետք է ուղղակի դադարեցվի կենտրոնի կառուցապատումը, իսկ սկսված շինարարությունների համար կրճատվի հարկայնությունը:
Այլ թեմա է երթեւեկության կարգավորումը: Տարիներ շարունակ խոսվում է երթեւեկության այսպես կոչված «կանաչ միջանցքի» ներդրման մասին: Դա մի համակարգ է, երբ քաղաքի բոլոր լուսացույցները փոխկապակցվում են եւ սահմանված արագությամբ երթեւեկելու դեպքում վարորդները գրեթե չեն հանդիպում «կարմիր լույսի»:
Մի խոսքով, տրանսպորտային այն ծրագիրը, որը ուզում է իրականացնել Երեւանի քաղաքապետարանը ենթադրում է շատ ավելի ընդարձակ ու շատ ավելի խորը փոփոխություններ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ու դրանք, բացի ցանկությունից նույնպես պահանջում են հսկայական ներդրումներ: Գոնե առայժմ քաղաքապետարանը չի էլ ակնարկել, որ պատրաստ է այդ ծավալի փոփոխությունների: Իսկ դա իրավունք է տալիս լուրջ կասկածներ ունենալ այս ծրագրի իրականացման հարցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT