«Գործի Մարդիկ». արտոնյալ սպասարկման ծրագրի առավելությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինի հարցազրույցը.

- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկ: Կխնդրեինք պատմել ծրագրի էության և առավելությունների մասին:

- Մենք մշակել ենք հատուկ ծրագիր մեր առանցքային հաճախորդների համար՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարություններ, ուժային կառույցներ եւ այլն), առողջապահության և կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների և կապի օպերատորների աշխատակիցների համար: Հիմնականում դա պետական ծառայողներն են, բժիշկները, ուսուցիչները, ուժային կառույցների աշխատակիցները, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները: Տվյալ ծրագիրը թույլ է տալիս Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաև ներգրավել շուկայից այլ հաճախորդների: Իսկ հաճախորդներին ծրագիրը հնարավորություն կտա ստանալ զգալի առավելություններ շուկայի այլ առաջարկների համեմատ: Ծրագրում ընդգրկված ծառայությունների մեծ մասն անվճար է հաճախորդների համար:

Դժվար է գնահատել հաճախորդների նշված սեգմենտի սոցիալ-տնտեսական ներդրումը երկրի զարգացման գործում, ուստի կարելի է ասել, որ Բանկը ձգտում է խրախուսել այդ հաճախորդներին և զարգացնում է նրանց հետ համագործակցությունը:

- Մասնավորապես, ի՞նչ է առաջարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը:

- Մեր կողմից մշակված համալիր ծրագիրը կոչվում է «Գործի մարդիկ», որն արտացոլում է հաճախորդների տվյալ սեգմենտի գործունեությունը, որոնք ապահովում են երկրի կենսագործունեությունը: Այսպիսով, այս ծրագրի շրջանակներում մենք տրամադրում ենք.
- անվճար քարտեր (ստանդարտ քարտերից մինչև պրեմիում դասի քարտեր);
- սպառողական վարկեր սկսած 14.5% տոկոսադրույքից, ընդ որում, սպառողական վարկերի միջին տոկոսադրույքն այսօր երկրում կազմում է 20-21%: Կարևոր է նշել, որ մենք ազատել ենք բյուջետային աշխատողներին «թղթաբանական քաշքշուկից», այսինքն վարկը ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում;
- ապահովագրության ձևակերպում Բանկի ստանդարտ սակագներից 25%-ով ցածր սակագնով;
- անվճար Ինտերնետ բանկինգ;
- անվճար SMS բանկինգ:

Մենք մշակել են ծրագիրը, հաշվի առնելով այն, որ այսօր այս հաճախորդներն արդեն ինչ-որ տեղ վարկավորվում են, և 20-21% տոկոսադրույքը ստեղծում է վերջիններիս համար լրացուցիչ վարկային ծանրաբեռնվածութուն՝ այդպիսով կրճատելով աշխատավարձի մի մասը, որը կարող էր օգտագործվել այլ նպատակների համար: «Գործի մարդիկ» ծրագիրը թույլ է տալիս մեզ մեր հաճախորդների հետ պահպանել երկարաժամկետ հարաբերություններ լոյալ պայմաններով` զեղչեր, անվճար սպասարկում, լրացուցիչ ծառայություններ և այլն: Իսկ այլ բանկերից այդպիսի հաճախորդների վարկերի գնման ծրագիրը, փաստորեն, թույլ է տալիս նվազեցնել բանկային սպասարկման վրա հաճախորդների ծախսերը, և, համապատասխանաբար, թողնել ավելի շատ գումար դրամապանակում:

- Որքա՞ն մարդիկ կարող են դառնալ Ձեր պոտենցիալ հաճախորդները:

- Մոտ 350 հազար պոտենցիալ նոր հաճախորդներ ենք ակնկալում, և մենք հուսով ենք, որ նման թափանցիկ ու հավատարիմ պայմաններով ծրագիրը կգրավի բազմաթիվ հաճախորդների:

Բացի վերը նշված արտոնություններից, մենք հաշվեգրում ենք 3% քարտի դրական մնացորդին (ՀՀ դրամով), ինչը նույնպես հաճելի բոնուս է այն մարդկանց համար, ովքեր անմիջապես չեն օգտագործում ամբողջ աշխատավարձի գումարը և կուտակում են իրենց աշխատավարձի մի մասը ապագա կարիքների համար: Ինտերնետ բանկինգ, SMS բանկինգ, քարտի սպասարկում, բանկոմատներից միջոցների կանխիկացում, քարտի թողարկում և վերաթողարկում՝ այս ամենը տրամադրվում է անվճար: Շուտով կունենանք նաև ժամանակակից և արդի տեխնոլոգիական լուծումներով հագեցած Մոբայլ Բանկինգ, որը տվյալ սեգմենտի հաճախորդներին կտրամադրվի կրկին անվճար:

Կարևոր է նաև նշել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջետային ոլորտի աշխատակիցները հիմնականում չեն ունենում ազատ ժամանակ, մենք գործարկել ենք նաև “Bank at work”՝ «Բանկ աշխատավայրում» ծառայությունը: Առաջիկա երկու ամսվա ընթացքում կազմակերպություններին կկցվեն անհատական մենեջերներ, որից հետո այլևս կբացառվի բանկ այցելելու անհրաժեշտությունը, պետք չի լինի հարմարվել մասնաճյուղի աշխատանքային ժամերի հետ, սպասել հերթում: Բավական կլինի պարզապես զանգահարել և ասել, որ, օրինակ, ցանկանում եք ձևակերպել այս կամ այն ծառայությունը կամ հրավիրել Ձեր կազմակերպության անհատական մենեջերին խորհրդատվության:

- Ինչու՞ է Բանկը հետաքրքրված պետական ծառայողներով:

- Դա պատմականորեն ձևավորված հաճախորդների առանցքային սեգմենտ է ՎՏԲ-Հայաստան Բանկի համար: Նշված սեգմենտի մոտ 100 հազար հաճախորդներ արդեն իսկ մեր հաճախորդներն են, և մեզ համար կարևոր է պահպանել և զարգացնել հարաբերությունները նրանց հետ: Հավանաբար, հարց է առաջանում, թե ինչումն է Բանկի օգուտը, եթե համարյա ամեն ինչ անվճար է կամ մատչելի: Պատասխան կա՝ հաճախորդների այս սեգմենտն առավել հուսալին է Բանկի համար ռիսկերի տեսանկյունից և, ամենահավատարիմներից մեկը, ինչը հնարավորություն է տալիս Բանկին փոխել է իր սակագնային քաղաքականությունը՝ դեպի նվազում: Ամբողջ աշխարհում այս սեգմենտի հաճախորդները հանդիսանում են առավել հուսալի, կայուն հատված, որտեղ գրեթե բացակայում է ոլորտների միջև հոսունությունը, և հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները նրանց հետ:

- Արդյո՞ք կարող են օգտվել ծրագրից նաև պետծառայողների ընտանիքների անդամները:

- Ներկայումս մենք ձեռնարկում ենք քայլեր դեպի հաճախորդների համալիր սպասարկում, իսկ դա նշանակում է, որ ապագայում հնարավոր կլինի տրամադրել նույն ծառայությունները նաև վերոհիշյալ սեգմենտի հաճախորդների ընտանիքների անդամներին:

Տպել
5807 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել