ՄԻՊ գրասենյակին 2017 թվականի բյուջեով հատկացվել է 4,3 միլիոնով պակաս, քան նախորդ տարի

03/11/2016 schedule10:40

ԱԺ Ֆինանսավարկային եւ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2017-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ: ՄԻՊ գրասենյակին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4,3 միլիոնով:

ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակն առաջնահերթ ուղղություններ  է որդեգրել՝ հաշվի առնելով նախկին գործունեությունը: 2016 թվականին սկզբում ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է նոր բաժին՝ երեխաների իրավունքների պաշտպանության, նաեւ ձեւավորվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժին.

 «Այս երկու լուծումներն արվել են առավել մասնագիտացված մոտեցում ցուցաբերելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 2017 թվականի առաջնահերթություններին՝ Թաթոյանն ասաց.

«Հաջորդ տարվա ընթացում առաջնահերթություն է լինելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության  հարցը,  ՁՊՎ-ներում բժշկական  ծառայությունների որակը, առաձին խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով՝ ՄԻՊ-ի մասին նոր օրենքով հատուկ ընթացակարգ կիրականացվի ՁՊՎ-ներ  «առավել ուժեղացված» ռեժիմով այցերի համար:

Թաթոյանն ասաց, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ գրասենյակ է ստացվել 4000 բողոք, ամենաշատ բողոքներն ուղղված են ոստիկանության համակարգի դեմ:

Տպել
22820 դիտում

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ. պաշտոնական

«Եթե ինձ կալանավորելով՝ ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա». Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան

«Զինառ»-ում ՊՎԾ ստուգումներն ավարտվել են. թեյարանները գործել են խախտումներով. 160 մլն դրամի խախտում է հայտնաբերվել

Պտղունք գյուղի 10-ը տան հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության ուսումնասիրությունից հետո

Ճանապարհաշինարարական աշխատանքների նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու

Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. կլինեն միայն տույժեր. ՍԱՏՄ

Արտաշատ քաղաքում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը

Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի տանը բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 10 տուն (լուսանկարներ)

Օր 3-րդ․ Սահմանադրական դատարանում այսօր կշարունակեն նոր նախագահ ընտրել, նախկին նախագահը կբոյկոտի ընտրությունը

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան