«Գծատերեր չեն լինի». Կ. Արեյանը՝ տրանսպորտի, վերելակների եւ կրճատումների մասին

01/11/2016 schedule19:59

Երեւանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի հայեցակարգ է մշակվում, ինչը ենթադրում է երթուղային ցանցի խնդիրների լուծում:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը՝ տեղեկացնելով, որ այն ենթադրում է մեծ և միջին տարողության ավտոբուսների շահագործում.

«Երեք հիմնարար փաստաթղթեր կան՝ ճանապարհների թողունակության հաշվառում, երթուղային ցանցի վերակառուցում, երթուղային ցանցի պլանի ստեղծում: Առանց մասնավորի մասնակցության այս ծրագիրը չի լինելու: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ սա արագ ռեժիմով աշխատի ու դառնա իրողություն»,- ասաց Արեյանը:

Մեր հարցին, թե փոփոխությունները ենթադրու՞մ են, որ այլեւս գծատերեր չեն լինի, Արեյանը պատասխանեց.

«Այսքան շատ միկրոավտոբուս ու այսքան շատ գծատեր, իհարկե, չեն լինի: Մասնավորը պետք է մասնակցի: Բնականաբար, մեծ տեղատարողությամբ ավտոբուսների դեպքում դա կլինի շատ սահմանափակ: Կարող է համայնքն էլ մասնակցել»:

Արեյանը հիշեցրեց, որ աղբահանության օպերատոր «չէր գալիս Երեւան, որովհետեւ երաշխավորված չէր իրավական առումով», ուստի պետք է ունենալ մեթոդապես մշակված գրագետ ու կայուն ծրագիր: Լրագրողներն անդրադարձան նաեւ Երեւան քաղաքի մյուս խնդրահարույց հարցին՝ վերելակների խնդրին: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էրեբունի վարչական շրջանի բնակելի շենքերից մեկի վերելակում էր մնացել 62-ամյա մի կին, որի առողջական վիճակը բժիշկները ծանր էին գնահատում:

Արեյանի խոսքով՝ Երեւանում հաշվեգրված է 4 651 վերելակ է, որոնցից գերակշիռ մասն «անհանգստացնող է»:

Արեյանը վստահեցրեց՝ վերելակների վերանորոգման հարցով քաղաքապետարանը զբաղվում է, օրենսդրական նախաձեռնությամբ են փորձում հանդես գալ, որ շահառուներից ստանան հաստատված վճար, որպեսզի ներդրողներին հետաքրքրի ապահով վերելակներով կահավորելու հարցը:

«Աղբի խնդիրը լուծվեց, քանի որ օրենսդրորեն երաշխավորված վիճակ ստեղծեցինք, հիմա պետք է նաև վերելակների հարցով էլ նախաձեռնել նոր օրենսդրական նախաձեռնություն, որ լինի պարտադիր վճար, որպեսզի երաշխավորված լինի, շահագործման եւ պահպանման համար վճարի ե՛ւ գանձումը, ե՛ւ ուղղորդումը: Հիմա ակտիվ բանակցային գործընթացի մեջ ենք, որպեսզի ցանկացած ներդրող տեսնի ֆինանսական մեխանիզմների երաշխիք, որ կարող է այդ ծրագիրն իրականացնել արդյունավետ ու ապահով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին՝ շռայլություններ թույլ չտալուն, փոխքաղաքապետը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ Երեւանի քաղաքապետարանը հայտնի է իր շռայլ ծախսերով.

«Մենք շռայլ հիմնարկներից չենք եղել, համաձայն չեմ ձեզ հետ: Այո, մենք միշտ էլ ունեցել ենք խնդիր՝ անընդհատ բարձրացնելու մեր ծախսերի էֆեկտիվությունը: Երկրորդը, կրճատումներն ու խնայողություններն ինքնանպատակ չեն կարող լինել, դրանք պետք է լինեն հիմնավոր ու արդյունավետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մամուլում մեծ աղմուկ առաջացրեց Երեւանի քաղաքապետարանի ծախսերը՝ 29 միլիոն դոլարի կոնյակ եւ 1,5 միլիոն դրամի կոնյակի բաժակներ:

Երեւանի փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ  առաջին քայլով արդեն 26 ծառայողական մեքենայի կրճատում է եղել, իսկ 2017 թվականի բյուջեն բավական սեղմ է ծախսերի առումով:

«Եվ արդեն մենք պատրաստել ենք որոշումը, որ ծրագրերից մեկը, որը տանում ենք ավարտ, այդ ծրագրի իրականացման գրասենյակի լուծարումն է»,- ասաց Արեյանը: Ճշտող հարցին՝ չե՞ն լինելու թանկարժեք կոնյակներ ու հուշանվերներ, Արեյանը պատասխանեց.

«Ներկայացուցչական ծախսերն անհրաժեշտ են ու անխուսափելի, բայց դրանք լինելու են չափավոր՝ բյուջեի հնարավորությունների սահմաններում ու առանց ավելորդ շռայլությունների: Ծախսերի մեջ միշտ էլ եղել է տարբերություն, երբ որ տենդենցը նայում ենք, աստիճանաբար գնացել ենք ձեր ասած գոտի սեղմելու սկզբունքին, աստիճանաբար գնում ենք կրճատումների»:

Տպել
3915 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել