Տպարանի պայթեցման պատասխանատվությունը ստանձնել է կառուցապատողը. Կամո Արեյան

01/11/2016 schedule17:51

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ առաջին տպարանի շենքի քանդման մասին, պահանջ էր, որը պետք է կարգավորվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանին քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Վարչապետի պահանջը եղել է այն, որ հարցը կանոնակարգվի օրենսդրորեն եւ կազմակերպչական առումով։ Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, բայց պայթեցման եղանակով թույլտվություն չի եղել։ Ամբողջ պատասխանատվությունը ստանձնեց կառուցապատողը եւ հայտարարեց, որ ինքն է կազմակերպել պայթեցման եղանակով քանդումը»,- ասաց Արեյանը՝ խոսելով  վարչապետի այն դիտարկման մասին, որ «Երեւանը փորձադաշտ ու պոլիգոն չէ»:

Մեր հարցին՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է եղել պայթեցման եղանակի մասին, Արեյանը պատասխանեց, որ շենքի պայթեցման եղանակի մասին քաղաքապետարանում դիմում չի եղել.

«Եղել է սովորական քանդման դիմում, իսկ պայթեցման պատասխանատվությունը ստանձնել է կառուցապատողը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ պայթեցվել է առաջին տպարանի շենքը, այն չէ՞ր համարվում պատմամշակութային արժեք, Արեյանն ասաց.

«Քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու համար հիմք է ծառայել լիազորված մարմնի՝ մշակույթի նախարարի հայտարարությունն այն մասին, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձան համարվող շենքերի ցանկում ընդգրկված չէ»:

Հարցին՝ Երեւանի «դեմքի» փոփոխությունն իրեն դո՞ւր է գալիս, Կամո Արեյանը պատասխանեց, որ Երեւանն անընդհատ արդիականացման եւ թարմացման կարիք ունի:

«Երեւանում այնքան կիսատ գործեր կան կառուցապատման, այնքան թաղամասեր, որ պետք է վերակառուցվեն եւ դառնան արդիական, ժամանակակից մայրաքաղաքին վայել թաղամասեր: Սակայն երբեք այն, ինչ իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, չպետք է փչացվի եւ ավերվի: Երեւանի օր-օրվա զարգանալն ու ձեւափոխվելը ինձ դուր է գալիս»:

Տպել
2381 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը