Ֆուտբոլի Չեմպիոնների լիգա. Ստամբուլը սպասում է թուրք-իտալական դիմակայությանը

Այսօր եւ վաղը կայանալու են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի հանդիպումները, որի շրջանակներում այսօր անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է իսպանական «Բարսելոնային» եւ փորձելու է ռեւանշի հասնել 2 շաբաթ առաջ կրած խոշոր հաշվով (0-4) պարտության դիմաց: Բնականաբար, այս հանդիպումն առանձնանում է այսօր կայանալիք խաղերից առնվազն իր ցուցանակով. մրցելու են աշխարհի ամենաթանկարժեք թիմերից 2-ը, որոնք համարվում են Լիգայի ընթացիկ մրցաշարի ֆավորիտներից: Բայց կա մեկ այլ հանդիպում, որը միգուցե շատ ու շատ գործոններով զիջում է այս հանդիպմանը, բայց կարեւորության, հնարավոր ինտրիգների առումով՝ հաստատապես գերազանցում է: 

4-րդ տուրը մեկնարկելու է այսօր, Երեւանի ժամանակով 21:45-ին Ստամբուլում կայանալիք «B» խմբի առաջատարներ «Բեշիքթաշի» (Թուրքիա) եւ «Նապոլիի» (Իտալիա) անչափ կարեւոր հանդիպումով: Կայացած 3 տուրից հետո «Նապոլին» վաստակել է 6, «Բեշիքթաշը»՝ 5, 3-րդ տեղում ընթացող պորտուգալական «Բենֆիկան»՝ 4 միավոր: 2 շաբաթ առաջ կայացած 3-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ պարտվեց թուրքական թիմին 2-3 հաշվով եւ բավական բարդացրեց իր մրցաշարային գործերը: Ընդ որում, այդ պարտությունը վերջին շրջանում «Նապոլիի» խաղային անկման ապացույցներից մեկն էր. վերջին 6 հանդիպումից 4-ում «Նապոլին» պարտվել է: Նման ձախողում չէր եղել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ամբողջ աշխատանքի ընթացքում:

Կադրային (վնասվածքի պատճառով դեռ երկար ժամանակ չի խաղալու հարձակման առաջատար Արկադիուշ Միլիկը) եւ խաղային լրջագույն խնդիրներ ունեցող «Նապոլիի» ձախորդություններին օրեր առաջ ավելացավ եւս մեկը. Իտալիայի առաջնության վերջին տուրում արտագնա հանդիպման ժամանակ «Նապոլին» 1-2 հաշվով զիջեց իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Թուրինի «Յուվենտուսին», եւ այս հանդիպման ավարտից հետո լրջագույն կոնֆլիկտ է ծագել Սարիի եւ թիմի առաջատարներից Լորենցո Ինսինյեի միջեւ: Վերջինս ակնհայտ դժգոհություն արտահայտեց, երբ մարզիչը փոխարինեց իրեն: Երեկ առավոտյան Սարին հայտարարել է, որ Ինսինյեն ներողություն է խնդրել իր պահվածքի համար: «Նա կտուգանվի: Գործը փակված է»,- ասել է Սարին: Թե որքանով է իրականությանը համապատասխանում այս հայտարարությունը, պարզ կլինի այսօր երեկոյան «Բեշիքթաշի» հետ խաղի ժամանակ:

Բավական «տարօրինակ» են «Բեշիքթաշի» գործերը Թուրքիայի առաջնությունում: Թիմը մրցաշարային աղյուսակում առաջ է իր հիմնական մրցակիցներից՝ ստամբուլյան «Գալաթասարայից» եւ «Ֆեներբախչեից», բայց ընթանում է 2-րդ տեղում, քանի որ թուրքական ֆուտբոլի այս 3 թոփ թիմերի պայքարին միջամտում է մայրաքաղաքային մեկ այլ թիմ՝ «Իստամբուլ Բաշակշեհիրը»: Բայց հիմա «Բեշիքթաշը» կադրային խնդիրներ ունի. վնասվածքներ ունեն մի շարք առանցքային խաղացողներ: Ցավալի է, որ օրեր առաջ այս շարքում է հայտնվել նաեւ մեր Արաս Օզբիլիսը: Ֆուտբոլասերները տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտավորված չէ «Բեշիքթաշի» կազմում Չեմպիոնների լիգայում, բայց հայտավորված է ներքին մրցաշարերում: Օրեր առաջ էլ մարզման ժամանակ Արասը վնասել է ուսը, վիրահատվել է եւ բաց կթողնի առնվազն 2 ամիս:

2 շաբաթ առաջ իր պատմության ընթացքում առաջին անգամ հաղթելով իտալական թիմի («Նապոլիին» 3-2 հաշվով) «Բեշիքթաշը» այսօր հաղթանակի դեպքում գրեթե կարող է ապահովել իր տեղը փլեյ-օֆում: Ստամբուլի եվրոպական մասում գտնվող «Բեշիքթաշի» 41 հազարանոց նորակառույց «Վոդաֆոն Արենա» ստադիոնը լեփ լեցուն է լինելու, եւ թուրք ֆաները փորձելու են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը. 9 տարի առաջ՝ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին «Բեշիքթաշի» ֆաները նախկին՝ 32 հազարանոց «Ինյոնյու» ստադիոնում արձանագրել էին աղմուկի համաեվրոպական ռեկորդ՝ 132 դեցիբել բարձրությամբ:

Մրցակցային, մրցաշարային իմաստով «Բեշքիքթաշ»-«Նապոլի» հանդիպումը այսօր կայանալիք խաղերից գուցե ամենակարեւորն է, եւ պատահական չէ, որ այս խաղի գլխավոր մրցավար է նշանակվել աշխարհի լավագույն մրցավարներից մեկը՝ անգլիացի Մարկ Կլատենբուրգը: Եվ հետաքրքիր է, որ հենց այս մարդու հետ է կապված հանդիպման մեծագույն ինտրիգը: Մինչ այժմ Կլատենբուրգը վարել է իտալական եւ թուրքական թիմերի մասնակցությամբ 6 հանդիպում եւ ոչ մի անգամ իտալական կամ թուրքական թիմերը չեն հաղթել: Կլատենբուրգի մասնակցությամբ հանդիպումներում իտալական կամ թուրքական թիմերը չեն հաղթում, եւ եթե այս «ավանդույթը» շարունակվի, ապա «Բեշքիքթաշ»-«Նապոլի» հանդիպումը պետք է ավարտվի ոչ-ոքի՝ միգուցե 2 թիմերն էլ ձեռնտու ելքով:

Ավելացնեմ, որ նույն՝ «Բ» խմբում պորտուգալական «Բենֆիկան» հյուրընկալելու է Կիեւի «Դինամոյին», «A» խմբում մրցելու են «Լուդոգորեց» (Բուլղարիա)-«Արսենալ» (Անգլիա) եւ «Բազել» (Շվեյցարիա) ՊՍԺ (Ֆրանսիա) զույգերը, «C» խմբում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է իսպանական «Բարսելոնային», իսկ գերմանական «Բորուսիան» (Մյունխենգլադբախ)՝ շոտլանդական «Սելթիկին» եւ վերջապես «D» խմբում մրցելու են «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա)-«Ռոստով» (Ռուսաստան) եւ «ՊՍՎ» (Հոլանդիա)-«Բավարիա» (Գերմանիա) զույգերը: Ի դեպ, այս բոլոր, ինչպես նաեւ վաղը  կայանալիք մյուս 8 հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 23:45-ին՝ 1 ժամ ուշ, քան Լիգայի առաջին 3 տուրերի հանդիպումները, եւ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրոպայում անցել են ձմեռային ժամանակի:

Տպել
2701 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել