«Բալասանյանի համար դժվար է 17 ավագանու ներկայություն ապահովել». բոյկոտը շարունակվում է

Գյումրու ավագանու նիստերը բոյկոտող ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն եւ ՀՎԿ-ն կշարունակեն բոյկոտն այնքան ժամանակ, քանի դեռ «բոլոր դատական ատյաններով չեն վիճարկել» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելու լեգիտիմությունը:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ԳԱԼԱ-ի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը.

«Ինչպես տարածել էինք 3 քաղաքական ուժի հաղորդագրությունը, դրանից հետո որեւէ բան չի փոխվել, մենք շարունակում ենք բոյկոտը, քանի որ ձայների բաշխումը ճիշտ չի եղել: Այդ հարցը վիճարկելու ենք բոլոր դատական ատյաններով, մինչեւ դատական կարգով վերջնական պատասխան չլինի, չենք գնա որեւէ նիստի»,- ասաց Քրիստինան:

Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընդդիմության բացակայությամբ պայմանավորված կարող են կամայական որոշումներ կայացվել, մեր զրուցակիցն ասաց.

«Կամայական որոշում եղել է այն ժամանակ, երբ երկու մանդատ նվիրել են Բալասանյան դաշինքին: Եթե անգամ գնանք, ի՞նչ պետք է փոխվի, երբ դաշինքը մեծամասնություն ունի՝ 17 մանդատ: Միեւնույն է, ինչ որոշում էլ ուզենան, դակելու են»,- ասաց նա՝ հիշեցնելով իրենց կողմից նախաձեռնած ստորագրահավաքը՝ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը, որը մերժվեց ավագանու կողմից:

Մեր դիտարկմանը, որ Վանաձորի ավագանու դեպքում, բոյկոտ նախաձեռնած ԼՀ-ն հայտարարել է, որ առաջին նիստի բոյկոտից հետո, երբ պարզեն ՀՀԿ-ի օգտին քվեարկածներին, չեն բոյկոտելու նիստերը, քանի որ ինքնանպատակ չպետք է լինի բոյկոտը, Քրիստինա Մկրտչյանն ասաց.

«Ինքնանպատակ կլինի գնալն ու մասնակցելը: Ավելի լուրջ խոչընդոտներ են, երբ իրենք են մասնակցում, քանի որ օդ ու ջրի նման անհրաժեշտություն է դառնում 17 մարդու ներկայությունն ապահովել Բալասանյանի համար (քվորում լինելու համար): Իսկ այնտեղ տարբեր շահեր ու ամբիցիաներ ունեցող մարդիկ են, ու իսկապես Բալասանյանի համար շատ դժվար է 17 մարդու ներկայություն ապահովել»:

Մկրտչյանի խոսքով՝ Բալասանյանն ամեն ինչ կանի, որպեսզի դաշինքի անդամ որեւէ ավագանի նիստի օրը ներկա լինի, «հանկարծ չհիվանդանա կամ ձեռնպահ չքվեարկի»:

Հետաքրքրվեցինք նաեւ Գյումրիում տիրող հասարակական տրամադրություններից այս խնդրի վերաբերյալ: Քրիստինա Մկրտչյանի խոսքով՝ ավագանու առաջին նիստի քվեարկությունից հետո պասիվություն է նկատվում.

«Սկզբում գալիս առաջարկներ էին անում, հարցնում՝ ո՞ւմ դեմ բողոքենք, ի՞նչ անենք, բայց ընդհանուրի մեջ շատ փոքր տոկոս են կազմում այդ շահագրգիռ մարդիկ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՏԻՄ ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթած 3 քաղաքական ուժին՝  ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ»,  հրավիրել էր քննարկելու Գյումրու զարգացման հնգամյա ծրագիրը, սակայն վերոնշյալ կուսակցություններից որեւէ ներկայացուցիչ հանդիպման չէր գնացել:

Տպել
3273 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց