Էլ ո՞նց պահանջեմ, ուզո՞ւմ եք մի հատ էլ հայհոյեմ. Լեւոն Զուրաբյան

28/10/2016 schedule12:43

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն «իշխանական կորիդորներից» խոսակցություններ է լսել, որ «որոշ խոշոր ընտրակեղծարարներ ցանկանում են 5 խմբակցության կողմից ձեռք բերված համաձայնությունը տապալել՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը արգելելով:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու համացանցով օնլայն հեռարձակումը 4+4+4 ձեւաչափում ձեռք բերված պայմանավորվածության  անբաժանելի մասն է:

«Եթե հանկարծակի որեւէ պատճառով տեսախցիկի տեղադրումը չիրականացվի, բնական է, որ բոլոր հիմքերը կունենանք առաջիկա ընտրությունները համարել կասկածելի լեգիտիմության տեսանկյունից. կատակ չենք անում, մեր ստորագրությունն ու խոսքը կշիռ ունեն, նույնը սպասում ենք փաստաթղթի տակ ստորագրածներից»,- ասաց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի՝ օրեր առաջ արված հայտարարությանը՝ ընդդիմադիր հատվածը միավորելու մասին, հարցին՝ արձագանքներ եղե՞լ են, Զուրաբյանն ասաց, որ «գերադասելի է համարում հրապարակային արձագանքների բացակայությունը», այլ դրա փոխարեն քննարկումներ լինին: Զուրաբյանը նաեւ հավելեց, մի երկու արձագանք լսել է, բայց դրանք անլուրջ որակեց.

«Լուրջ քաղաքական ուժերից արդյունք չէր կարող լինել»,- ասաց նա:

Հարցին՝ ՀԱԿ-ը կհամագործակցի՞ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Զուրաբյանը պատասխանեց.

«Հնարավոր համարում ենք բոլոր այն ուժերի հետ համագործակցություն, ովքեր իրենց առաջ դրել են նպատակ՝ հասնել իշխանափոխության»:

Մեր հարցին՝ ԸՕ-ի փաստաթղթի ներքո իրենց ստորագրությունը լծակներ չի՞ տրամադրում իրենց վերահսկել ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, Զուրաբյանն ասաց, որ իր հայտարարությունը հենց այդ մասին էր.

«Ես պահանջեցի, որ հարգեն պայմանավորվածությունը, էլ ո՞նց պահանջեմ, ուզո՞ւմ եք մի հատ էլ հայհոյեմ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր կարիքի դեպքում պատրաստ է վերադառնալ, քանի որ կարկառուն քաղաքական գործիչների մոտ հաջողություն արձանագրել չի ստացվել, Զուրաբյանը կատակեց.

«Եթե իր մտահոգություն դա է, այդ գործով կզբաղվենք, մենք մեր ուժերի վրա վստահ ենք»:

Տպել
2173 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի