Երևան
12 °C
Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման, քաղաքական խորհրդի եւ Հիմնադիր խորհրդարանի հետ համատեղ հրապարակվել է նոր հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզը, որի ձեւավորման համար, ըստ քարտեզի, հարկավոր է երկու տարի: Այն ընդգրկում է ժողովրդի վստահության կառավարության կազմակերպած ընտրությունների միջոցով ընտրված անցումային խորհրդարանի գումարման պահից մինչեւ նոր սահմանադրության համապատասխան ընտրված խորհրդարանի գումարման պահը:
Տեղեկացնենք, որ քարտեզի ներքո ստորագրել են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանը, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանը, «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Սասնա ծուռ Պավել Մանուկյանը:
Armtimes.com-ի հետ զրույցում քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ ըստ ճանապարհային քարտեզի՝ կառավարությունը երկու փուլից է բաղկացած լինելու.
«Իշխանափոխություն սկսվելու պահից հետո, նախատեսվում է երկու տարվա անցումային փուլ ձեւավորել, այն պարտադիր անհրաժեշտ է, որ այդ երկու տարվա համար անցումային փուլի իշխանությունը ունենա լեգիտիմություն: Եւ այդ նպատակով իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ երեք ամիս անց, պետք է կայանան ժամանակավոր ընտրություններ՝ անցումային փուլի գործառույթներն իրականացնելու նպատակով: Հետեւաբար, ընտրությունների արդյունքում ժամանակավոր խորհրդարան պետք է ձեւավորվի, այսինքն՝ խոսք է գնում երկու կառավարության մասին: Առաջինը՝ իշխանափոխության պահից սկսած գործադիր իշխանությունն է, որն էլ կկազմակերպի ընտրություններ եւ նշանակվեն այդ երկու տարվա գործառույթներն ամբողջացնելու նպատակով կառավարություն»,-մանրամասնեց նա:
Ենիգոմշյանի խոսքով՝ առաջին փուլն իրականացնելու խնդիր ունի ժողովուրդը. «ինքնակազմակերպված, մոբիլիզացված» պայքարով.
«Իշխանափոխության համար պետք է լինի պայքար, այնուհետեւ լինի նոր իշխանություն, եւ այդ իշխանությունը երեք ամսվա ընթացքում պետք է ապահովի նոր լեգիտիմություն եւ ընտրություններ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում ընդվզումը՝ պարզապես քաղաքացիական անհնազանդություն, թե՞ այնպիսի շարժում, ինչպես ծռերի դեպքում էր, Ենիգոմշյանը պատասխանեց.
«Երբ խաղաղ անհնազանդության բոլոր ճանապարհները փակվում են, առավել եւս այն դեպքում, երբ մեր երկիրն անդունդն է գլորվում, ուրեմն մնում է ոչ խաղաղ միջոցներով պայքարը: Սա տեսականորեն եմ ասում. ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական իրավունք է ժողովրդի մոտ, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն անպայման այդ ճանապարհով պետք է գնա փոփոխության: Այսօրվանից այդ մասին ճիշտ չէ խոսել»:
Ինչ վերաբերում է նոր հանրապետության առաջնորդներին, ապա խմբի մոտ դեռ հստակեցում չկա այս հարցում. Ենիգոմշյանը չբացառեց, որ կարող են լինել ինչպես նախկին անդամներից, այնպես էլ նոր դեմքեր: Մեր դիտարկմանը, թե անուններ հնչեցրեք, Ենիգոմշյանն ասաց.
«Այն մարդիկ, ովքեր ապացուցել են իրենց հավատարմությունը ժողովրդի իրավունքների համար, նույն այն տղաները, ովքեր բանտերում հիմա նստած են (նկատի ունի Սասնա ծռերի տղաներին ու Ժիրայր Սեֆիլյանին): Բայց այնպես չէ, որ նախօրոք որոշել ենք, որ այս կամ անձը պետք է լինի կառավարության անդամ»:
Մեր ճշտող հարցին՝ ո՞րն է ձեր ակնկալիքը վերոնշյալ մարդկանց հետ կապված, չէ որ նրանք անազատության մեջ են, Ենիգոմշյանը պատասխանեց.
«Մեր ակնկալիքն այն է, որ երկար ժամանակ չեն մնալու անազատության մեջ, բայց այս պահին էլ նրանք պայքարում են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT