Քաղաքական էջը ծալել եմ, բայց եթե կարիք լինի, կբացեմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

26/10/2016 schedule14:13

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: «Ես ասել եմ, որ ցնցում չլինի, արյուն չթափվի եւ մեր երկու պետությունները չվտանգենք… դրա համար ես քաղաքական էջը ծալում եմ, փակում եմ եւ նայելով, որ այդ չկատարվի: Ամբողջ ծանրությունը վերցնելով իմ վրա, ես նորից իմ գործը շարունակում եմ: Էլի ժողովրդի կողքին եմ եղել, աջակցել եմ, օգնել եմ, արել եմ ամեն բան: Նորից եմ ասում՝ ես ժողովրդին սիրում եմ, ամեն պահ իրենց հետ եմ, իրենց կողքին: Ես երկու տարի քաղաքականության էջը ծալել եմ, բայց ժողովրդի հետ, պետության հետ եմ»,- այս մասին Հայաստան-Ռուսաստան-Իրան Էքսպոյի ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը Հայաստանից է եւ ժողովրդի հետ է:

«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկ կլինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում զբաղմունք, որոնք անում եմ… եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է փակված գիրքը, ծալած էջը բացվի»,- շեշտեց ԲՀԿ նախկին նախագահը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ որքան մարդ բարի է, ուժեղ է, այդքան էլ կամեցող  եւ ներող է: «Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի է, ներողամիտ է»,- ասաց նաեւ նշեց, որ իրեն վիրավորող ՀՀԿ-ականներին ներում է:

Նա հիշեցրեց 2015 թվականի փետրվարյան իրադարձությունները, երբ ինքը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին եւ ընդգծեց, որ այդ ժամանակ հնարավոր էր արյուն թափվեր, քանի որ հեղափոխությունն առանց արյան չի լինում: «Մարդ կա բացթողում է արել, մարդ կա…, բայց կարեւորը մարդկանց պետք է հնարավորություն տաս, շանս տաս, դա միայն ուժեղ մարդը կարող է անել»,- ասաց Ծառուկյանը եւ փորձեց լրագրողների հարցերին էլ չպատասխանել, սակայն երբ էքսպոյից հարց տվեցին, նա շարունակեց խոսել:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասաց. «Մեր վարչապետին շատ լավ ճանաչում եմ, հարգում եմ, գնահատում  եմ եւ ամենակարեւորը մի բան ասեմ՝ պարոն վարչապետն ինքը գիտի՝ ինչ է անում, դուք անհոգ եղեք»:

Հարցին՝ քաղաքականության էջը փակել էիք, երբ իշխանափոխության էջի վրա էիք կանգնել, երբ սկսեք էջը բացել կրկին իշխանափոխությունի՞ց եք սկսելու, նա պատասխանեց. «Ես ձեզ նորից եմ ասում, երբ որ անհրաժեշտությունը եղավ, դրա կարիքն եղավ: Քաղաքականության մեջ մարդիկ մտնում են երեւալու, պաշտոն ձեռք բերելու… դուք ինձնից լավ գիտեք, ես դրա կարիքը չունեմ: Ես զբաղմունք էլ ունեմ, երբ այդ ծանրության տակ մտնեմ: Այն ինչ անհրաժեշտ է երկրի բարեկեցությանը, զարգացմանն ու հզորացմանը, պարոն Ծառուկյանը… Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից կայացել եմ, ձեռքս պուլսի վրա է, ես դա բոլորն զգում եմ, ես զգում եմ ամեն ինչը: Անգիր արած բառեր չեմ ասում»:

Armtimes.com-ի ճշտող հարցին՝ ասեցիք, եթե անհրաժեշտություն լինի քաղաքականության էջը կբացեք, հիմա անհրաժեշտույուն կա՞, նա պատասխանեց. «Ասեցի՝ բացել եմ, անցանք առաջ»:

Անդրադառնալով իր տան մոտ օրերս հավաքված քաղաքացիների ակցիային, որոնք պահանջում էին Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, նա ասաց, որ իրեն շատ են դիմել քաղաքականություն վերադառնալու հարցով, նույնիսկ կնոջն ու մորն են դիմել եւ որ անհրաժեշտության դեպքում կմտնի քաղաքականություն: «Դրսում Ծառուկյանին ավելի շատ են հարգում, սիրում, քան որոշ «մուտիլովշիկներ», որոնք իմանալով, որ Ծառուկյանը նրանց կպատժի, երկու անգամ զգուշացրել եմ, որովհետեւ նրանք ժողովրդի արյունը ծծող են, ժողովուրդն այսօր այդ օրին է հենց իրենց երեսից: Անունները դուք մտածեք: Դուք կարող եք ինտերնետից, սայթերից տեղեկանալ կարկառունների մասին»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9308 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա