Երևան
12 °C
Armtimes.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը․
Պարոն Մարտիրոսյան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԼՂ կարգավիճակի հարցը բանակցությունների սեղանին դրված կարեւոր տարրերից մեկն է: «Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին, այն պետք է լինի նաեւ հանրային ընկալման մաս», մասնավորապես ասել էր նա, ըստ Ձեզ կարգավիճակն ի՞նչ է իրենից ենթադրում:
-Կարգավիճակը ենթադրում է, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել՝ Արցախի կարգավիճակի դիմաց, որն, անշուշտ, խելահեղ գաղափար է: Արցախի կարգավիճակը ոչինչ չարժե, այն ոչինչ չի տալիս, եւ Արցախը չպետք է անկախ լինի, անկախ լինելու իրավունք չունի: Անկախությունը, կամ անգամ միջազգային ճանաչումը երբեք որեւէ մեկին որեւէ երաշխիք չի տվել: Եթե այդպես լիներ՝ այսօր աշխարհում ոչ մի պատերազմ չէր լինի, ոչ մի երկիր հարձակման չէր ենթարկվի: Արցախը Հայաստանի մաս է եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության մարզ․ ընդամենը, եւ վերջ:
-Ուորլիքը, խոսելով Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարության մասին, ըստ որի առավելագույն զիջումը կարող է այն լինել, որ ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհվի, ասաց, որ պետք է ողջունել Ադրբեջանի նախագահի այն մոտեցումը, որ քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում սա ինչի՞ մասին է խոսում՝ համանախագահները համաձա՞յն են Ալիեւի մոտեցման հետ, թե՞ որպես բանակցություններում առաջընթաց են այն դիտարկում:
-Իհարկե դիտարկում են առաջընթաց: Որովհետեւ Ալիեւը նախկինում առավել կոշտ դիրքորոշում ուներ: Հիմա, հավանաբար, ապրիլյան իր հաջողությունը, եւ եկեք ազնիվ լինենք ու ընդունենք, որ Ադրբեջանը լուրջ հաջողություն ունեցավ ապրիլին: Հենց ապրիլի արդյունքում եւ ապրիլից հետո է, որ Հայաստանը անհասկանալի անինքնասիրությամբ մտավ նորացված բանակցությունների փուլ: Դա, անշուշտ, Ադրբեջանի եւս մեկ հաջողություն էր եւ նշանակում էր, որ ապրիլի արդյունքում հայկական կողմն այժմ ավելի է հակված զիջումների: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւն այլեւս կարող է թերեւս մի փոքր մեղմել սեփական դիրքորոշումը՝ հայերից իրական զիջումներ ստանալու հեռահար նպատակով: Իսկ այդ զիջումները Հայաստանի կողմից միայն տարածքային են լինելու:
Միջնորդներն ընդամենը միջնորդներ են, եւ եթե Երևանը չի հասկանում, որ մտել է Բաքվի խաղի դաշտ, ապա հայության միակ հույսը մնում է Բաքվի անզիջում դիրքորոշումը: Որովհետեւ քննարկվող բանակցային փաթեթով իրական զիջումներ կատարելու է միայն Հայաստանը: Ադրբեջանի զիջումները զրոյական են լինելու: Եթե, ենթադրենք, Բաքուն ճանաչի Արցախի անկախությունը եւ դրա դիմաց ստանա Հայաստանի մաս հանդիսացող գեթ մեկ շրջան, որը Երեւանը տասնամյակներ շարունակ «ազատագրված տարածքներ» է հորջորջում, ո՞վ է այդտեղ իրական զիջողը: Այս մասին շատ ենք խոսել, ամեն բան արդեն ասված է եւ ասված է շատ:
-Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ Ուորլիքը հիշեցրեց, որ համանախագահները համապարփակ լուծման կողմնակից են, եւ եթե տարածքների վերադարձի մասին խնդիր կա, ապա պետք է նաեւ քննարկում լինի ԼՂ կարգավիճակի մասին, ինչպես նաեւ ասաց, որ բանակցությունների սեղանին առաջարկներ կան։ Ըստ Ձեզ ինչպե՞ս կարող է խնդիրը լուծում տալ, որ կողմերից յուրաքանչյուրի համար էլ շահեկան լինի, ինչպե՞ս կարող է տարածքի վերադարձը շահավետ ընկալվել հայկական կողմի համար:
-Չի կարող, դարձյալ կրկնեմ՝ բանակցությունների այս բովանդակության պարագայում Հայաստանը միայն կորցնելու է: Ընդ որում՝ կորցնելու է ամեն բան: Հիմա մեկ կամ մինչեւ յոթ շրջան, որոնք այդ նույն ազատագրված շրջաններն են, ապա բուն Արցախի ԼՂԻՄ-ը, որի կարգավիճակն է անմտորեն պահանջում Երեւանը եւ ապա՝ Զանգեզուրը, որից հետո հերթը Երեւանին էլ կհասնի: Անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանը հող զիջելով չի կարող շահել: Պատերազմները մղվում են հողի համար՝ ոչ թե այն զիջելու: Երեւանում մինչեւ հիմա սա չեն գիտակցում․ողբերգական տգիտություն է իրականում:
-Ամերիկացի համանախագահը նաեւ հայտարարեց, որ համաձայնություն կա դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջ ընթանալու վերաբերյալ: Իսկապես հնարավոր կլինի՞ այս հարցում առաջընթաց գրանցել, եւ ի՞նչն էր նախկինում խանգարում, որ ինչպես հայկական կողմի ներկայացուցիչներն էին պնդում՝ Ադրբեջանը խոչընդոտում էր:
-Ինձ այդ հարցն ամենեւին չի հուզում: Հայրենիքի տարածքի մի մասը հանձնելու պատրաստ հասարակությունը քննարկում եւ ուշադրություն է դարձնում մի չնչին խնդրի՝ հետաքննող մեխանիզմների ներդրման եւ մի քանի անձով դիտորդական առաքելությունը մեծացնելու հարցին: Ուղղակի աբսուրդի ժանրից է սա: Կարծում եք շահագրգիռ երկրները չգիտե՞ն թե ով է նախահարձակ կողմը եւ ով՝ վախկոտ քաղաքականությամբ մշտապես պաշտպանվողը: Կարծում եք՝ չգիտե՞ն ով է սկսել ապրիլյան փուլը: Կարծում եք այդ մի քանի անձը սահմանին ինչ-որ բա՞ն են լուծելու, երկնային դատաստանի են ներկայացնելու եւ դժո՞խքի դատապարտելու ագրեսոր կողմին: Վերջապես բավական է մանկական թոթովանքներով զբաղվել: Ժամանակն է սթափվելու: Սա պատմական փուլ է, որ որոշում է այս ժողովրդի գոյության հարցը: Եթե առաջանանք բանակցային ներկա սկզբունքներով՝ ապա մեր ժողովրդի եւ այս երկրի մասին հարյուրամյակ հետո աշխարհի մյուս՝ առավել իմաստուն եւ ոչ ինքնասպան ժողովուրդները լսելու են միայն իրենց բուհական դասագրքերից: Պետք է օր առաջ դուրս գալ ինքնասպանական եւ ամոթալի այս բանակցություններից եւ նոր դիրքերից ելնել: Այս ժողովուրդն ալընտրանք ուղղակի չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT