ԵԱՀԿ համանախագահներն ու Բակո Սահակյանը «կառուցողական քննարկում» են ունեցել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բավականին կառուցողական քննարկում են ունեցել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ տարածաշրջան այցի շրջանակում համանախագահները նախ՝ հոկտեմբերի 22-ին այցելել էին Բաքու, այսօր՝ Լեռնային Ղարաբաղ, վաղը սպասվում է այց Երեւան:

«Կառուցողական քննարկում էր տարբեր հարցերի շուրջ, իհարկե, արծարծվել է իրավիճակը սահմաններում եւ վերջին լարվածությունը, ընդհանրապես, բանակցային գործընթացի ներկա փուլը, հնարավոր զարգացումները եւ այլն»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցրեցինք՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին անդրադարձ եղե՞լ է հանդիպման ժամանակ, Բաբայանն ասաց.

«Իհարկե, եղել է: Նախագահ Սահակյանը հաստատել է, որ մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունները, ավելին՝ նշել է, որ այդ մեխանիզմների ներդրումը առաջնային նշանակություն ունի, որովհետեւ հենց դրանից հետո պետք է ակնկալել դրական զարգացումներ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԼՂՀ նախագահը պարզաբանում խնդրե՞լ է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում հայտնած խոսքերի համար, Բաբայանն այդ ամենն անլուրջ որակեց:

Հիշեցնենք, որ ըստ ԱՊԱ ադրբեջանական պետական գործակալության՝ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը ԼՂ կարգավիճակի մասին (ինքնավար հանրապետության կարգավիճակ):

Ամենայն հավանականությամբ, համանախագահները կգիշերեն Լեռնային Ղարաբաղում:

Մեր հարցին, թե ե՞րբ է սպասվում համանախագահների այցը Երեւան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանեց, որ նրանք Երեւանում կլինեն վաղը. նախատեսված է հանդիպում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների հետ հանդիպում կունենա նաեւ Սերժ Սարգսյանը:

Տպել
6327 դիտում

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից

ՎՏԲ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով

Վաղվանից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը. քննարկվել է արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ

Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է

Անկախության տոնին առաջին անգամ կհանձնվի շախմատի Երևանի գավաթը