«15.000 ձայնով կրած» Մամիկոն Ասլանյանը երդվեց. Մարուքյանը սա ապօրինի միջոցառում է համարում

Վանաձորի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը: Խորհրդանշական շղթան Մամիկոն Ասլանյանի վզից կախել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, իսկ ոսկեզօծ բանալին նրան է հանձնել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

«Վանաձորցիները շատ արդարադատ են: Այն, ինչ եղավ՝ պիտի լիներ: Ընտրությունների ժամանակ 15.000 ձայնով կրած քաղաքապետը չէր կարող իր տեղը զիջել ավելի ցածր ձայներ հավաքած ինչ-որ մեկին: Շնորհավորում եմ պարոն Ասլանյան, իմացեք, որ վանաձորցիներն արդարադատ են եւ ով իրենց թիկունքին է՝ նա էլ իր տերն է: Ցանկանում եմ, որ տեր լինելով նաեւ լինեք հարազատ ժողովրդի ծառան: Այս գաղափարով դուք ավելի հզոր կլինեք եւ ավելի լավ կղեկավարեք մեր քաղաքը»,- իր ողջույնի խոսքում հայտարարեց Դարբինյանը:

Մամիկոն Ասլանյանի երդման խոսում ասվում էր. «Երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիկչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Երդվում եմ»:

Ասլանյանի երդման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Փոխարենը, այն բոյկոտել էին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ցուցակներով ավագանու կազմում ընդգրկվածները:

Այդ կապակցությամբ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի հետ:

- Պարոն Մարուքյան, դուք հայտարարել էիք, որ բոյկոտելու եք ավագանու նիստերը, բայց նաեւ երդման արարողությունը բոյկոտեցինք, ո՞րն էր պատճառը:

- Այդ երդումը որեւէ օրինական կամ իրավական հիմք չունի, հետեւաբար կարելի է ասել՝ որեւէ բան տեղի չի ունեցել: Ոչ մի օրենքով նման կարգավորում գոյություն չունի, որ քաղաքապետը երդվի: Սա ապօրինի միջոցառում էր: Եթե ավագանին ունենար հաստատված կանոնակարգ կամ նախկին կանոնակարգը լիներ գործող՝ դրանով նախատեսվում է երդման տեքստ ավագանու անդամի համար: Այդ պարագայում ավագանու յուրաքանչյուր անդամ այդ տեքստով կերդվեր եւ կսկսվեր նիստը, բայց նման բան տեղի չի ունեցել: Այս պարագայում մենք սպասում ենք առաջիկա նիստին եւ մեր գործողությունների մեջ որեւէ բան չի փոխվել այդ առումով: Ինչպես նշել էինք՝ բոյկոտելու ենք առաջիկա նիստերը եւ այն մարդիկ, ում միջոցով իրենք կփորձեն ապահովել քվորումը, դրանով կբացահայտվեն իրենց  ձայն տված մարդիկ:

- Այսօրվա արարողությանը ոչ «Լուսավոր Հայաստան», ոչ «Բարգավաճ Հայաստան», ոչ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներ չե՞ն մասնակցել:

- Ես որքանով որ տեղյակ եմ՝  չեն մասնակցել:

- Վանաձորի ավագանու առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ՞:

- Հայտնի չէ, որովհետեւ մեկ շաբաթ առաջ, ըստ գործող օրենքի, ավագանու անդամները նիստի անցկացման ժամի մասին պետք է տեղեկացվեն եւ համաձայնեցվի օրակարգը դրան կից փաստաթղթերով:

- Մամիկոն Ասլանյանին լեգիտիմ քաղաքապետ չե՞ք համարում:

- Լեգիտիմ, ոչ լեգիտիմ լինելու հարց չէ: Մենք ունեցել ենք քվեարկություն, քվեարկության արդյունքում ՀՀԿ թեկնածուն ստացել է 19 ձայն: Դրա հետ հաշվի չնստել մենք չենք կարող: Մեզ համար խնդիրը այլ տեղ է. պետք է հասկանանք՝ ովքեր են այն 4 անձինք, որոնք նախնական համաձայնությունը կամ իրենց ստորագրությունը չեն հարգել եւ իրենց ձայնը տվել են ՀՀԿ թեկնածուին:

- Ի՞նչ կփոխի դա իմանալը:

- Դա իմանալը կփոխի մի բան, որ 33 հոգանոց ավագանիում կիմանանք՝ ում հետ ենք ճամփա գնում, որովհետեւ առաջիկա 5 տարին պատրաստվում ենք աշխատել իրար հետ: Շատ կարեւոր է իմանալ, թե ովքեր են այդ կազմսւմ ընդգրկված եւ ինչ ազդեցության տակ կարող են փոփոխել իրենց կարծիքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով ԼՀ-ն ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 3, իսկ ՀՅԴ-ն՝ 2: 

«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն: Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: Եվ հիմա «Լուսավոր Հայաստանը» խնդիր է դրել պարզելու, թե ովքեր են համաձայնագրին դավաճանող 4 անձինք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3983 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ