Հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին չէր համաձայնեցրել կողմերի հետ

17/10/2016 schedule13:48

Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովն այսօր Երեւանում անցկացվող քննարկմանը տեսակապի միջոցով հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի 3 տարով ընտրվելու հարցը բանավոր պայմանավորվածություն է եւ ոչ մի տեղ գրավոր նշված չէ:

«Կանոնակարգով սահմանված է, որ գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի 3 տարին մեկ անգամ, ինչը չի կատարվում: Բայց ոչ մի տեղ նշված չէ, որ 3 տարին մեկ չընտրելը կանոնների խախտում է: Բանավոր համաձայնություն իսկապես եղել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի վերաբերյալ, ինչը ոչ մի տեղ ֆիքսված չէ: Հայ թեկնածուների մի շարք անուններ շոշափվեցին, բայց պաշտոնական հայտարարություն չի արվել: Ինձ մոտ տպավորություն է, որ եթե հայկական կողմն իսկապես ցանկանար, որ իր թեկնածուն դառնար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա Հայաստանը ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ նախապես կհամաձայնեցներ այդ թեկնածությունը, քանի որ նրանց անհամաձայնության դեպքում դժվար թե ինչ-որ մեկը կարողանա նշանակվել այդ պաշտոնում:

Պետք չէ մտածել, որ Ռուսաստանը կստիպի Բելառուսին եւ Ղազախստանին՝ ընդունել հայկական կողմի թեկնածուին: Քանի որ չգիտենք, թե ՀՀ իշխանություններն ում թեկնածությունն էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջարկել, չենք կարող ասել, թե  առաջարկված թեկնածությունը որքանով էր հարմար Ռուսաստանին: Հայաստանն ասել է՝ հավանում եք, ամուսնացեք: Բայց այդպես չի լինում, պետք էր նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,- հայտարարեց ռուս քաղաքագետը՝ հավելելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զինվորական լինելուց զատ նաեւ դիվանագետ պետք է լինի:

Կռիլովն անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովում Ղարաբաղի հարցի քննարկմանը եւ հրապարակված հայտարարությանը:

«Կողմերը կրկին հաստատել են իրենց սկզբունքային դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է այն կողմին, որը նախաձեռնում է ռազմական գործողությունների վերսկսումը: Ուստի, մենք կարող ենք ասել, որ սա աջակցություն է Հայաստանին»,- ընդգծեց քաղաքագետը:

Տպել
2843 դիտում

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան