Հայ-ռուսական բախումներ ՀԱՊԿ երեւանյան նիստում

Երեկ Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ հինգ երկրների նախագահները եւ Ղազախստանի վարչապետը, բուռն ընթացք ունեցավ: Ինչպես նշել էինք, գագաթնաժողովի օրակարգում մի շարք ինտրիգային հարցեր կային, որոնցից մեկն էլ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ երկրների նախագահների հայտարարությունն էր: Կանխատեսել էինք, որ ապրիլյան պատերազմից հետո ՀԱՊԿ ՀԱԽ-ն չէր կարող խուսափել այս հարցին անդրադառնալուց: Ընդ որում, սպասվում էր, գնահատականը պետք է Ադրբեջանի համար շահեկան չլիներ, ինչը հուշում էր Ադրբեջանի բարեկամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «դիվանագիտական մրսածությունը»:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առանձին հայտարարություն ընդունվեց, սակայն երեկվա դրությամբ հայտնի չէր, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ: Ենթադրվում է, որ հայտարարության շուրջ քննարկումները թեժ են եղել, եւ նույնիսկ հավանականություն է եղել, որ նախագահները ի վերջո կոնսենսուսի չեն գա: Չի բացառվում, որ Հայաստանը հրաժարվել է ամենասուր ձեւակերպումներից, տվյալ դեպքում՝ ապրիլյան պատերազմը սանձազերծելու համար Ադրբեջանին ուղղված ուղղակի մեղադրանքից, ինչը փոխարինվել է ավելի դիվանագիտական ձեւակերպումներով:

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, որը նախագահում էր ընդլայնված կազմով նիստը, ըստ պաշտոնական հաղորդագրության, գործընկերներին ներկայացրել է «ս.թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք»:

ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ նախարարական համատեղ նիստում հավանություն տրվեց օրվա երկրորդ կեսին նախագահներին ներկայացվելիք փաստաթղթերին, որոնցից մեկը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունն էր: Շատ չանցած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ նախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու. «Ո՛չ, այսօր ոչ»,-ասաց նա:

Ինչու ՌԴ նախագահի մամուլի խոսնակն այսպիսի հայտարարություն արեց՝ այդպես էլ չպարզաբանվեց: Գագաթնաժողովի արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ԼՂ հարցով հայտարարությունն ընդունվել է եւ որոշակի մանրամասներ ներկայացրեց: Ասաց, որ ՀԱՊԿ ադամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում:

«Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն: Նիստի ընթացում հաստատվել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա՝ մասնավորապես ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»: Արդյոք հայտարարությունն ամփոփվա՞ծ է այս մի քանի նախադասության մեջ, թե էլի հատվածներ կան, պարզ կդառնա, երբ ընդունված փաստաթղթերը հասանելի դառնան:

Նշենք սակայն, որ սա հայ-ռուսական միակ դիվանագիտական բախումը չէր այս գագաթնաժողովի ընթացքում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դրական դերակատարման մասին, որը կարող է ապահովել «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային:

«Եթե Հայաստանը եւ Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո երեկ լրագրողներին ասել էր Լավրովը: Սա նախօրեին ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի ելույթի գրեթե բառացի կրկնությունն էր, որը ՀՀ ԱԳՆ-ն անպատասխան չթողեց: ՌԴ ԱԳ նախարարին պատասխանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Հայաստանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,- News.am-ին ասաց նա:

Եվ վերջապես` նախագահները երեկ չհաստատեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցչին: Ինչպես ներկայացրեց Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել այդ հարցը հանել օրակարգից եւ քննարկել տարեվերջին ՌԴ-ում: ՀԱՊԿ-ի կազմավորումից մինչ օրս կազմակերպության գլխավոր քարտուղարն է Նիկոլայ Բորդյուժան, սակայն երկու տարի առաջ  որոշում կայացվեց գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցել անդամ պետություններին: Դեռ 2015-ին այն պետք է անցներ ՀՀ-ին, սակայն ՌԴ-ի խնդրանքով 1 տարով երկարաձգվեց Բորդյուժայի պաշտոնավարումը: Այս անգամ եւս, փաստորեն,  փոխանցումը չստացվեց:

ՌԴ-ն կարծես չի կարողանում բաժանվել Բորդյուժայից: Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանը Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովի թեկնածությունը, իսկ թե ինչու է հարցն օրակարգից հանվել, հայտնի չէ: Կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի համար կարեւոր է, որ ԱՄՆ-ի հետ օրեցօր սրվող իրավիճակում ՀԱՊԿ-ի գլխավոր կուրատորի պարտականությունները անփորձ, Խաչատուրովի դեպքում նաեւ` դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու պաշտոնյայի ձեռքում չհայտնվեն:

Առանձին ուսումնասիրության առարկա են նաեւ այն թվով 24 փաստաթղթերը, որ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ ստորագրվել են: Հատկապես` «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը», որում նախատեսվում էր սկանդալային հատված՝ նվիրված ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերին: ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը, ինչպես արդեն գրել ենք, ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ՀԱՊԿ երկրները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը դիտարկում են որպես իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիք, ինչը կարտացոլվի նաեւ նշյալ փաստաթղթում: Փաստաթուղթն ընդունվել է, բայց թե ինչ բովանդակությամբ, երեկ դեռ հայտնի չէր:

Նշենք, որ ընդունված 24 փաստաթղթերից երկուսը փակ են, իսկ մնացած 22-ի մեջ են «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ» որոշումը, «Զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգը», «ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձեւավորման մասին կանոնակարգի վերաբերյալ» որոշումը, ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ եւ ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները եւ այլն:

Տպել
10830 դիտում

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Խաշոկջիի սպանությունից ի վեր Թուրքիայից առաջին անգամ պաշտոնյա կմեկնի Սաուդյան Արաբիա

3800-4200 մարդ է մասնակցում Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ. Civic

Այս գիշեր ցուրտ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան. սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ, ձյուն, ուժգին քամի

Երևանում երթուղայինի հրդեհումից այրվել է նաև մոտակա կանգառի գովազդային վահանակը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ (լուսանկրաներ)

Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան»-ից. Civic

Իսպանիայում ՀՀ դեսպանը Մադրիդում ներկա է գտնվել Մեծ հայրենականի տարելիցի միջոցառումներին

Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահները

Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տան տանիք

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել

Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացումը

Կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը

Արցախի նախագահը Մայիսյան եռատոնի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան