Հայկական ֆուտբոլի յուրահատկությունը մշուշոտ ապագա է կանխագուշակում

Հայկական ֆուտբոլը մի ուշագրավ յուրահատկություն ունի՝ ազգային հավաքականը մշտապես կրկնում է երիտասարդական հավաքականի արդյունքները: Խաղացանկի համաձայն երիտասարդական հավաքականների Եվրոպայի առաջնություններն անցկացվում են կենտ տարիներին, իսկ զույգ տարիներին կայանում են Աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Բնականաբար, այս մրցաշարերի ընտրական փուլերն էլ անցնում են այդ պարբերականությամբ. երիտասարդականները ավարտում են իրենց ընտրական մրցաշարը այն ժամանակ, երբ նոր-նոր մեկնարկում է ազգային հավաքականների ընտրական մրցաշարը: 

Մինչ այժմ մեր երիտասարդական հավաքականը 12 անգամ է մասնակցել Եվրոպայի ընտրական մրցաշարերին եւ 8-րդ անգամ խմբային փուլում հայտնվել է վերջին տեղում: Միայն 2009 եւ 2011 թվականների առաջնությունների ընտրական մրցաշարերում է մեր երիտասարդականը կարողացել խուսափել վերջին տեղից, ընդ որում այդ տարիներին պայքարել է անգամ եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար: Մեր ազգային հավաքականն էլ մինչեւ 2010 թվականը կատարելապես տապալել է ընտրական մրցաշարերը եւ իր հաջողությունները արձանագրել է երիտասարդականին զուգահեռ՝ 2012 եւ 2014 թվականների ընտրական մրցաշարերում: Սա ունի իր բացատրությունը. մեր ազգային թիմը մշտապես կազմավորված է լինում երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից եւ ունենում է գրեթե նույն խաղային ձեռագիրը, մտածողությունը: Որպես արդյունք՝ գրեթե նույն են նաեւ արդյունքները:

Հիշեցնեմ, որ 2009 եւ 2011 թվականների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր երիտասարդականը մարզել են դանիացի Ֆլեմինգ Սեւրիցլեւը եւ Ռաֆայել Նազարյանը, մեր թիմի կազմում հանդես էին գալիս հետագայում Հայաստանի ազգային հավաքականում փայլուն խաղեր անցկացրած գրեթե բոլոր ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ: Բնական է, որ մեր ազգային հավաքականի այդ տարիների վերելքը ապահովում էին հենց երիտասարդականում հաջողության հասած ֆուտբոլիստները: Ընդ որում, Ռաֆայել Նազարյանն էլ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականն էր:

Եվրոպայի անցյալ՝ 2015թ. առաջնությունում մեր թիմը հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Ռաֆայել Նազարյանը թիմը ղեկին էր առաջին 6 խաղերում, որոնց ընթացքում տանը պարտվեց Իսլանդիային, Ղազախստանին, Ֆրանսիային: Ավարտական 4 խաղերն էլ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես եկավ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ եւ այդ ընթացքում ծանրագույն պարտություններ կրեց Ֆրանսիայից (0-6) եւ Իսլանդիայից (0-4): Մեր ազգային հավաքականն էլ Եվրոպայի 2016 թ. ընտրական մրցաշարում հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ՝ շվեյցարացի Բեռնար Շալանդ եւ Սարգիս Հովսեփյան, եւ կատարելապես ձախողեց ընտրական մրցաշարը:

Երեկ ավարտվեց Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարը, որի ընթացքում մեր երիտասարդականը կրկին 2 մարզիչ ունեցավ: Ընտրական մրցաշարը մեր թիմը սկսեց «Փյունիկի» ներկայիս մարզիչ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, որը նաեւ ազգայինում Սարգիս Հովսեփյանի օգնականնն էր: Առաջին 6 խաղերում վաստակելով ընդամենը 1 միավոր, Օսեյանը տեղը զիջեց Կարեն Բարսեղյանին, որը զուգահեռաբար համարվում է նաեւ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի օգնականը: 4 խաղ՝ 4 պարտություն. սա էլ Բարսեղյանի թիմի ցուցանիշն է: Հայաստանի երիտասարդականը Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 10 խաղերում կրեց 9 պարտություն (երեկ Երեւանում կայացած վերջին խաղում պարտվեց Ուելսին 1-3 հաշվով), 1 խաղ ավարտեց ոչ-ոքի եւ զբաղեցրեց վերջին՝ 6-րդ տեղը: Ընդ որում, պատմության մեջ առաջին անգամ մեր երիտասարդական հավաքականը ընտրական մրցաշարն ավարտեց առանց հաղթանակի:

Ի՞նչ է սպասվում մեր ազգային հավաքականին Աշխարհի 2018 թվականի առաջնությունում՝ կարծես թե, ակնհայտ է:

Տպել
2365 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով